From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Մալեր Քոլիեր (անգլ.՝ John Maler Collier, հունվարի 27, 1850[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 11, 1934[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի գեղանկարիչ-դիմանկարիչ, պրեռաֆայելիզմի ներկայացուցիչներից մեկը։ Սովորել է գեղանկարչություն (1875 թվականից) Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։
Ջոն Քոլիեր անգլ.՝ John Collier | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1850[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | ապրիլի 11, 1934[1][2][3][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, Իթըն քոլեջ և Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, սցենարիստ և գրող |
Ոճ | Պրեռաֆայելիտներ |
Ժանր | դիմապատկեր և պատմական գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Լեդի Գոդիվա (նկար), Չառլզ Ռոբերտ Դարվին և Հենրի Հադսոնի վերջին ճանապարհորդությունը |
Ուսուցիչ | Էդվարդ Փոյնթեր |
Պարգևներ | |
Հայր | Ռոբերտ Քոլիեր, Մոնքսվելի 1-ին բարոն[5][6] |
Մայր | Իզաբելլա Ռոուզ Ռոուզ[5][6] |
Ամուսին | Էթել Հեքսլի[6] և Մարիոն Քոլիեր[6] |
Զավակներ | Լոուրենս Քոլիեր[5][6], Ջոյս Քոլիեր[5][6] և Ջոան Քոլիեր[5][6] |
Կայք | john-collier.org |
John Collier Վիքիպահեստում |
Քոլիերը ծագումով նշանավոր ընտանիքից է եղել։ Նրա պապը՝ կրկին Ջոն Քոլիերը, եղել է խոշոր բուրժուա, քվակեր և խորհրդարանի անդամ։ Հայրը՝ սըր Ռոբերտ Պեռյե Քոլիերը, եղել է փաստաբան և խորհրդարանի անդամ, երկար տարիներ եղել է Գաղտնի խորհրդի գլխավոր դատախազ և դատավոր, ստացել է Մոնքսվելի առաջին լորդի տիտղոս։ Ջոն Քոլիերի ավագ եղբայրը՝ Մոնքսվելի երկրորդ լորդը, եղել է ռազմական նախարարության պետական քարտուղարի տեղակալ և Լոնդոնի կոմսությունների խորհրդի կառավարման նախագահ։
Ինքը Ջոն Քոլիերը եղել է Բրիտանացի նկարիչների թագավորական ընկերության անդամ։
Երկու անգամ ամուսնացած է եղել Թոմաս Հենրի Հեքսլիի դստրերի հետ։ Քոլիերը դարձել է Թոմաս Հեքսլիի ընտանիքի անբաժան մասը, որն էլ իր հերթին եղել է Լոնդոնի թագավորական ընկերության նախագահը։
Քոլիերի առաջին կինը 1879 թվականին դարձել է Մարիոն Հեքսլին։ Նա ամուսնու պես ևս նկարիչ էր։ Իրենց միակ դստեր ծնունդից հետո Մարիոնն սկսել է տառապել հետծննդաբերական ծանր դեպրեսիայով և բուժման նպատակով Փարիզ է տեղափոխվել, որտեղ էլ թոքերի բորբոքում է ստացել և մահացել 1887 թվականին։
1889 թվականի Քոլիերն ամուսնացել է նրա կրտսեր քրոջ՝ Էթել Հեքսլիի հետ։ Մինչև 1907 թվականն այդպիսի ամուսնություններն անհնար էին Անգլիայում, դրա համար արարողությունն անցկացվել է Նորվեգիայում։
Առաջին ամուսնությունից Քոլիերի դուստրը՝ Ջոյսը, դարձել է դիմանկարային մանրանկարիչ, Մանրանկարիչների թագավորական ընկերության անդամ։ Երկրորդ կնոջից ունեցել է դուստր և որդի՝ սըր Լոուրենս Քոլիերը, որը եղել է 1941-1951 թվականներին եղել է Նորվեգիայում բրիտանական դեսպան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.