From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Դալթոն (անգլ.՝ John Dalton, սեպտեմբերի 6, 1766[1][2][3][…], Կամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2] - հուլիսի 27, 1844[1][4][2][…], Մանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][2]), անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1822 թ.)։ Ուսումնասիրել է գազերի խառնուրդների հատկությունները, հայտնաբերել գազերի պարցիալ ճնշումների օրենքը (1801 թ.) և գազերի լուծելիության կախումը պարցիալ ճնշումից (1803 թ.)։
Հետազոտել է հեղուկների գոլորշիացման երևույթը։ 1802 թ., Գեյ-Լյուսակից և Շառլից անկախ, գտել է, որ հաստատուն ճնշման և ջերմաստիճանի միատեսակ բարձրացման դեպքում բոլոր գազերն ընդարձակվում են միանման։ Դալթոնը զարգացրել է ատոմիստական ուսմունքը և այն կիրառել քիմիայում։ Հայտնաբերել է (1803 թ.) բազմապատիկ հարաբերությունների օրենքը, տվել քիմիական տարրերի հարաբերական ատոմական կշիռների առաջին աղյուսակը։ 1794 թ. առաջինն է նկարագրել դալթոնիզմը։
Վախճանվել է 1844 թվականի հուլիսի 27-ին Մանչեստերում ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.