Ջոն Ջորջ Թերի (անգլ.՝ John George Terry, դեկտեմբերի 7, 1980[2][3], Barking, London Borough of Barking and Dagenham, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան և «Չելսի» ֆուտբոլային ակումբի ավագ։ 2006-2010 թվականների և 2011 թվականի փետրվարից մինչ 2012 թվականը եղել է Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ։ Անգլիայի եռակի չեմպիոն։ Թերին ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի լավագույն պաշտպան է ճանաչվել 2004/05 և 2007/08 սեզոններում[4], իսկ 2005 թվականին Պրոֆեսիոնալ ֆուտբոլի ասոցիացիայի ֆուտբոլիստները նրան ճանաչել են Տարվա խաղացող[5]։ Չորս սեզոն անընդմեջ` 2005[6], 2006[7], 2007[8] և 2008 թվականներին, ընդգրկվել է ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի հավաքականի կազմում։ Նա անգլիացի միակ ֆուտբոլիստն էր, որ 2006 թվականին ընդգրկվեց աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում[9]։
Ջոն Թերի անգլ.՝ John Terry | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ջոն Գեորգ Թերի | ||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 7, 1980 (44 տարեկան) | ||
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա | ||
Հասակ | 1.90 սմ[1] | ||
Քաշ | 90 կիլոգրամ | ||
Դիրք | Կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Անգլիա Չելսի | ||
Համար | 26 | ||
Պատանեկան կարիերա | |||
1991–1995 1995–1998 |
Վեստ Հեմ Յունայթեդ Չելսի | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1998–2017 2000 |
Չելսի →Նոթինգհեմ Ֆորեսթ |
492 (41) 6 (0) | |
Ազգային հավաքական‡ | |||
2000–2002 2003-2012 |
Անգլիա (մինչև 21) Անգլիա |
9 (1) 72 (6) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
2007 թվականին նա դարձավ առաջին կապիտանը, ով «Ուեմբլի» նորակառույց մարզադաշտում նվաճեց Անգլիայի գավաթը՝ 1։0 հաշվով հաղթանակ տանելով Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ։ Ինչպես նաև առաջին խաղացողը, որ նոր մարզադաշտում գոլ խփեց հավաքականի կազմում խաղալիս՝ Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում[10]։ Սակայն 2007/08 սեզոնում Թերին «Չելսիի» կազմում չնվաճեց ոչ մի մրցանակ՝ Ֆուտբոլի լիգայի եզրափակչի ավելացված ժամանակում պարտվելով և Պրեմիեր Լիգայի չեմպիոնի տիտղոսը ու ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջելով «Մանչեսթեր Յունայթեդին». խաղից հետո տեղի ունեցած 11-մետրանոցների իրականացման ժամանակ Թերին, սայթաքելով թաց խոտածածկույթի վրա, չկարողացավ գնդակը հասցնել նպատակին։ Եթե Թերին գոլ խփեր, «Չելսին» կհաղթեր այդ խաղում[11]։ Խաղից հետո Մոսկվայում Թերիի թիմակից Ֆրենկ Լեմպարդը նրան բնութագրեց որպես «տղամարդ տղամարդկանց մեջ»[12]։
Կենսագրություն
Մանկություն և պատանեկություն
Թերին ծնվել է Բարկինգում՝ Լոնդոնի արևելյան շրջանում։ Մանուկ հասակում հաճախել է ընդհանուր կրթական դպրոց Իստբարիում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է «Սենրաբեում», մասնակցել է, այսպես կոչված, կիրակնօրյա ֆուտբոլային առաջնությանը։ Այդ սիրողական ակումբի խաղերի ժամանակ աչքի են ընկել ընթացիկ Պրիմիեր լիգայի ներկայիս շատ աստղեր, ինչպիսիք են Սոլ Կեմբելը, Լի Բոյերը, Ջերմեյն Դեֆոն, Լեդլի Քինգը, Փոլ Կոնչեսկին (հետագայում նրա հետ ամուսնացավ Ջոնի քույրը) և ուրիշներ[13]։ Մինչ 14 տարեկանում Չելսիի երիտասարդական նախապատրաստական համակարգում ընդգրկվելը՝ խաղացել է ակումբի երիտասարդական ու պահուստային թիմերում՝ կիսապաշտպանի դիրքում։ Սակայն կենտրոնական պաշտպանի չբավարարվածության պատճառով տեղափոխվեց իր ներկայիս պաշտպանական դիրքին։
Չելսի
Առաջին մրցաշրջաններ
Թերիի նորամուտը ակումբի հիմնական կազմ կայացել է 1998 թվականի հոկտեմբերի 28-ին Ֆուտբոլային լիգայի գավաթի «Աստոն Վիլլայի» հետ խաղում։ Խաղը ավարտվել է ոչ-ոքի, իսկ ինքը՝ Ջոնը փոխարինման է դուրս եկել խաղի վերջում։ Առաջին անգամ մեկնարկային կազմում նա խաղաց նույն մրցաշրջանում Անգլիայի ֆուտբոլի գավաթում, որտեղ «Չելսին» հաղթեց «Օլդհեմ Աթլետիկին» 2:0 հաշվով։ Այնուհետև մեկ տարի վարձավճարով հանդես եկավ «Նոթինգհեմ Ֆորեստ» ակումբում, որտեղ նա խաղային փորձ ձեռք բերեց հանդես գալով հիմնական կազմում։
2002 թվականին Թերրին «Չելսիի» իր խաղընկեր Ջոդի Մորիսի և «Ուիմբլդոնի» ֆուտբոլիստ Դես Բըռնի հետ հայտնվեց տհաճ մի պատմության մեջ Լոնդոնի գիշերային ակումբներից մեկում։ Նրան մեղադրում էին գիշերային ակումբի պահապաններին վիրավորելու և վիճաբանություն սարքելու համար։ Ավելի ուշ նրա վրայից հանեցին բոլոր մեղադրանքները[14]։ Սակայն գործի քննության ժամանակ Անգլիայի ֆուտբոլային միությունը նրան ժամանակավորապես արգելեց հանդես գալ հավաքականի կազմում անցկացվող միջազգային հանդիպումներին[15]։ Իսկ մինչ այդ Թերին, ինչպես նաև Ֆրենկ Լեմպարդը, Ջոդի Մորրիսը, Էյդուր Գուդյոնսենը և Ֆրենկ Սիլվերը տուգանվել էին իրենց աշխատավարձի կրկնապատիկի չափով, 2001 թվականի սեպտեմբերին՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից ընդամենը մի քանի օր անց, հարբած վիճակում ամերիկացի տուրիստներին ծաղրելու համար[16][17]։
Հիմնական կազմ
Հիմնական կազմում օպտիմալ խաղալ նա սկսեց 2000/01 թվականից։ Նա անցկացրեց 23 խաղ և երկրպագուների կողմից ճանաչվեց այդ տարվա լավագույն ֆուտբոլիստ[18]։ Նա դարձավ հիմնական կազմի կենտրոնական պաշտպաններից մեկը։ Նրա խաղընկերը կենտրոնում՝ Մարսել Դեսային էր։
Առաջին անգամ ավագի թևկապով նա խաղաց 2001 թվականի դեկտեմբերի 5-ին Չարտլոն Ատլետիկի դեմ խաղի ժամանակ։ Չելսին հասավ եզրափակիչ, որտեղ հաղթեց իր սկզբունքային մրցակիցներին լոնդոնյան դերբիում՝ Վեսթ Հեմ Յունայթեդին և Տոտենհեմին։
Չեմպիոնություն և ավագի թևկապը
Թիմի ավագ Մարսել Դեսայի հեռանալուց հետո Ժոզե Մոուրինյոն թիմի ավագ նշանակեց Թերիին։
Անձնական կյանք
Հովանավորություն
Ջոն Թերին և Մայքլ Օուենը հանդիսանում են Umbro ընկերության հիմնական դեմքերը։ Նրանք են ցուցադրում Անգլիայի հավաքականի նոր ֆուտբոլային համազգեստները։
Հաջողություններ
- Պրեմիեր Լիգայի չեմպիոն՝ 2004/05, 2005/06, 2009/10, 2014/15
- Անգլիայի գավաթակիր՝ 2000, 2007, 2009, 2010, 2012
- Անգլիական ֆուտբոլային լիգայի հաղթող՝ 2005, 2007, 2015
- Անգլիայի սուպերգավաթակիր՝ 2005, 2009
- Չեմպիոնների Լիգայի գավաթակիր՝ 2012
- Եվրոպա Լիգայի գավաթթակիր՝ 2013
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.