Ջերմաջուր (Շահումյանի շրջան)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ջերմաջուրը, առողջարանային նախկին ավան Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[2][3][4][5][6][7], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայր, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի բնակավայր[8]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջերմաջուր (այլ կիրառումներ)
Remove ads

Remove ads
Անուն
Բնակավայրի պատմական անունն է՝ Բաղնիք Արքունականք։ Հիմնադրվել է Մեծ Հայքի թագավորության Արցախ Աշխարհի, Վայկունիք գավառում։ Ժամանակակից հայկական անունը Ջերմաջուր է[2]։ Ջերմաջուր բառը նշանակում է ստորգետնյա ջրատար հորիզոնի կամ աղբյուրի ջուր, որն ունի բարձր ջերմաստիճան կամ այլ կերպ ասած ընդերքից բխող տաք հանքային ջուր[9][10][11]։ Ադրբեջանցիները բնակավայրն անվանում են Իստիսու[8]։
ֆիզիկաաշխարհագրական բնութագիր
Ջերմաջուրը գտնվում է 2200-2400 մ բարձրության վրա, Թարթառ գետի ափին, Քարավաճառ քաղաքից դեպի հարավ[12]։
Ջերմաջուրը հարուստ է բնական տաք աղբյուրներով։ Այնտեղի հանքային ջուրն ունի բուժական հատկություններ և բաղադրությամբ նման է Կարլովի Վարի (Չեխիա) և Ջերմուկի հանքային ջրերին։ Այն օգտագործվում է բուժական լոգանքների համար։
Նախկինում Ջերմաջուրում գործել են բազմաթիվ առողջարաններ։
Պատմություն
44-օրյա պատերազմ
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածը հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[4][5][6][7][13]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads