Ջեսի Նելսոն

From Wikipedia, the free encyclopedia

Ջեսի Նելսոն

Ջեսիկա Լյուիս Նելսոն (անգլ.՝ Jessica Louise Nelson, հունիսի 14, 1991(1991-06-14)[2], Ռոմֆորդ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգչուհի և բրիտանական Little Mix գըրլ բենդի նախկին գլխավոր անդամ։ Խումբը ձևավորվել է բրիտանական «The X Factor» հեռուստաշոուի 8-րդ եթերաշրջանի ժամանակ 2011 թվականին, դառնալով առաջին խումբը, որը հաղթել է տվյալ մրցույթում։ Դեբյուտից սկսած խումբը վաճառել է ավելի քան 50 միլիոն ձայնագրության օրինակներ, որը նրանց ընդգրկում է բոլոր ժամանակների ամենալավ վաճառված գըրլ բենդերի թոփ 5-ում։ 2019 թվականին Նելսոնը ներկայացրել է BBC Three-ի «Jesy Nelson: Odd One Out» վավերագրական ֆիլմը, որը հիմնված է նրա մարմնի պատկերի փորձի և բուլիինգի վրա, որը 25-րդ National Television Awards-ի ժամանակ արժանացել է «Փաստացի ժամանց» մրցանակին։ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին Նելսոնը որոշում է լքել խումբը, որը կապված է նրա հոգեկան առողջության հետ[3]։

Արագ փաստեր Ջեսի Նելսոն, Հիմնական տվյալներ ...
Փակել

Վաղ կյանք

Ծնվել է 1991 թվականի հունիսի 14-ին[4][5]։ Մեծացել է Արևելյան Լոնդոնի Ռոմֆորդ քաղաքում՝ բիզնեսմեն Ջոն Նելսոնի և Ոստիկանության համայնքային ծառայության աշխատակից Ջենիս Ուայթի ընտանիքում։ Ծնողները բաժանվել են, երբ Ջեսին 5 տարեկան էր։ Նա չորս երեխաներից երկրորդ ամենաերիտասարդն է, ունի ավագ քույր Ջեյդը, ավագ եղբայր Ջոնաթանը և կրտսեր եղբայր Ջոզեֆը[6][7] ։

Նելսոնը հաճախել է Ջո Ռիչարդոսնի Համայնքայի Դպրոցն ու Էբս Քրոսի ակադեմիան և արվեստի քոլեջը[8]։ Նա նաև հաճախել է Սիլվիյա Յանգի և Իվոն Ռոդսի թաթերական դպրոցը։ Դպրոցում իր համադասարանցիներից մեկը Ռիտա Օրան էր[9]։ «The X Factor»-ում լսումներից առաջ Նելսոնը սպասուհի է աշխատել[10]։ 2020 թվականին Նելսոնը պատմել է, որ մանուկ հասակում փոքր դերեր է կատարել «Իմ տղա» (2002) և «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» (2005) ֆիլմերում[11]։

Կարիերա

Իր առաջին լսումների ժամանակ կատարել է Ժասմին Սալիվանի «Bust Your Windows» երգը[12]։ Little Mix խմբին միանալուց ի վեր նա բախվել է համացանցային բուլիինգին և հնարավոր ճափով փորձել է պայքարել դրա դեմ «The X Factor»-ում գտնվելու ժամանակ[7]։ Նելսոնը և Փերրի Էդվարդսը ընդգրկվել են Faux Pas խմբում, մինչդեռ Ջեյդ Թրիուոլը և Լի Էնն Փինոքը ընդգրկվել են Orion անվամբ խմբում։ Սակայն երկու խմբերն էլ չեն առաջխաղացվում։ Ավելի ուշ որոշում է ընդունվում հետ բերել քառյակին և ձևավորել Rhythmix խումբը և նրանք անցնում են ժյուրիների տուն[13]։ Ի վերջո նրանք անցնում են կենդանի կատարումների և իրենց օգնական ժյուրին է դառնում Տուլիսա Կոնստոստավլոսը[14]։ 2011 թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ խմբի նոր անվանումն է Little Mix[15]։ 2011 թվականի դեկտեմբերի 11-ին խումբը հաղթող է ճանաչվում և դառնում է առաջին խումբը, որը հաղթել է նախագիծը[16]։ Նելսոնը խմբի հետ թողարկել է վեց ստուդիական ալբոմ՝ «DNA» (2012), «Salute» (2013), «Get Weird» (2015), «Glory Days» (2016), «LM5» (2018) և «Confetti» (2020)[17]։ 2020 թվականի դեկտեմբերին նա հայտարարեց խմբից հեռանալու մասին, որը կապված է իր հոգեկան առողջության հետ կապված երկարատև խնդիրների հետ[18]։

Սկավառակագրություն

Երգահան

Մանրամասն տեղեկատվություն Անվանում, Արտիստ(ներ) ...
Անվանում Արտիստ(ներ) Տարեթիվ Ալբոմ Նշումներ
«Change Your Life» Little Mix 2012 DNA Հեղինակ
«DNA»
«Wings»
«How Ya Doin'?»
«Little Me» 2013 Salute
«Move»
«Salute»
«Pretty Girls» Բրիթնի Սփիրս և Իգի Ազալիա Ոչ ալբոմային սինգլ
«Shout Out to My Ex» Little Mix 2016 Glory Days
Փակել

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարեթիվ, Անվանում ...
Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2002 Իմ տղա Ուսանող Երկրորդական դեր[11]
2005 Հարրի Փոթերը և Կրակի գավաթը Երեկույթի պարուհի Երկրորդական դեր[11]
2011 The X Factor Մասնակից Հաղթող
2019 Eat in with Little Mix Ինքն իր դերում Վեբ սերիալ[19]
Jesy Nelson: Odd One Out BBC Three-ի վավերագրական ֆիլմ
2020 The Voice UK Հրավիրված ժյուրի[20]
Little Mix The Search Ժյուրի Երաժշտական մրցույթների շարք
How To Be Anne-Marie Ինքն իր դերում ՅուԹյուբի վավերագրական ֆիլմ[21]
LM5: The Tour Film Շրջագայության մասին ֆիլմ[22][23]
Փակել

Մրցանակներ և անվանակարգեր

Մանրամասն տեղեկատվություն Տարեթիվ, Մրցանակ ...
Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Առաջադրված անձ/աշխատանք Արդյունք Ծան.
2019 CelebMix Awards Մեծագույն ոգեշնչում Ջեսի Նելսոն Առաջադրված [24]
I Talk Telly Awards Լավագույն վավերագրական ֆիլմ Odd One Out Հաղթանակ [25]
OnSide Awards Ոսկե մրցանակ Հաղթանակ [26]
2020 National Television Awards Փաստացի ժամանց Հաղթանակ [27][28]
Visionary Honours Awards Տարվա վավերագրական ֆիլմ Հաղթանակ [29]
PLT Awards[30] Տարվա ազդեցիկ ոգեշնչումը Ջեսի Նելսոն Հաղթանակ [31]
CelebMix Awards Մեծագույն ոգեշնչում ԿԱՈՒ [32]
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.