Ջեյմս Հարիսոն Քոբերն Կրտսեր
Կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան (1928-2002) From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ջեյմս Հարիսոն Քոբերն Կրտսեր (անգլ.՝ James Harrison Coburn, Jr.; օգոստոսի 31, 1928[1][2][3][…], Laurel, Սեդար շրջան, Նեբրասկա, ԱՄՆ - նոյեմբերի 18, 2002[1][2][3][…], Բևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ - ամերիկացի դերասան, որը նկարաանվել է ավելի քան յոթ տասնյակ ֆիլմերում և շուրջ հարյուր հեռուստատեսային ներկայացումներում։
Remove ads
Remove ads
Կենսագրություն
Ջեյմս Քոբերն— մեխանիկ Ջեյմս Հարիսոն Քոբերն ավագի և Մայլետ Կոբերնի (նախաամուսնական ազգանունը՝ Ջոնսոն) որդին։ Նրա մայրական պապը և տատը գաղթել էին Շվեդիայից։ Քոբերնը մեծացել է Կամպտոն քաղաքում (Կալիֆորնիա)։
1950-ականների կեսերին նա տեղափոխվել է Նյու Յորք՝ դերասանական վարպետություն սովորելու Ստելլա Ադլերի մոտ[6]։Որպես դերասան՝ նա իր դեբյուտը կատարեց Սան Դիեգոյի La Jolla Playhouse թատրոնի բեմում։Հեռուստասերիալներում մի քանի դրվագային դերերից հետո նա նկարահանվեց մի մեծ կինոնկարում ` «The Lone Ridere» վեսթերնում(1959)։ Նույն թվականին նա առաջին անգամ ամուսնացավ Բևերլի Քելիի հետ։ Զույգը ունեցավ երկու երեխա՝ Ջեյմս Հարիսոն Քոբերն IV (ծնվ. 1961) և Լիզա (ծնված 1967)։
Մեծ ճանաչում ունեցան «Հրաշալի յոթնյակը» (1960) և Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին «Մեծ փախուստ» (1963) թրիլլերը։ Ռեժիսոր Ջոն Սթերջեսի նկարահանած երկու ֆիլմերում էլ Քոբերնը խաղում էր իր ընկերներ Սթիվ Մակկուինի և Չարլզ Բրոնսոնի հետ, իսկ «Հրաշալի յոթնյակ»-ում՝ նաև Ռոբերտ Վոնի հետ, որին ճանաչում էր դեռևս քոլեջից։ 1965 թվականին նա նկարահանվեց Սեմ Պեկինպայի «Մայոր Դենդի» ֆիլմում, իսկ հետագայում նա կնկարահանվի այդ ռեժիսորի եւս երկու ֆիլմերում։
«Մեր կողմնակից Ֆլինտը» (1966) և «Ֆլինտի նմանակը»(1967) ֆիլմերում Քոբերնը խաղում էր գաղտնի գործակալի դեր՝ ծաղրանմանակելով Շոն Քոններիի դերը Ջեյմս Բոնդի մասին հեռուստասերիալում։
Վաթսունականների վերջին նա հետաքրքրվեց արեւելյան մարտարվեստով (սովորում էր Բրյուս Լիի մոտ և բուդդիզմ), ուստի շատ չէր նկարահանվում։
1971 թվականին Քոբերնը խաղում էր իռլանդացի հեղափոխականի դերը Սերջիո Լեոնեի «With Dynamite in Fist» ֆիլմում։ Մեքսիկական հեղափոխության մասին այս վեսթերնում նրա գործընկերն էր Ռոդ Սթայգերը։
1970-ականներին թողարկվեց Սեմ Պեկինպայի ևս երկու կինոնկար Քոբերնի մասնակցությամբ՝ «Փեթ Գերրեթը և Բիլլի Քիդը» (1973) վեսթերնը և «Երկաթե խաչ» դրաման՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին (1977)։ Քոբերնը և Պեկինպան ընկերներ մնացին մինչ ռեժիսորի մահը՝ 1984 թվականը։ 1979-ին դերասանը բաժանվեց իր առաջին կնոջից։
Քոբերնի մոտ ռևմատոիդ արթրիտի զարգացման պատճառով 1980-ականներին նա հաճախ չէր հայտնվում էկրանին։ Այդ ընթացքում նա երգեր էր ձայնագրում բրիտանացի երգչուհի Լինսի դե Պոլի հետ և երբեմն հայտնվում հեռուստասերիալներում։ 1990-ականներին նա վերադառնում է ակտիվ կինոնկարահանումներին՝ կրկին խաղալով վեսթերններում և մարտաֆիլմերում, իսկ 1993-ին ամուսնանում է երկրորդ անգամ դերասանուհի Փոլ Օ'Հարայի հետ։ 1997-ի «Վիշտ» դրամայում խաղացած իր դերի համար Քոբերնն առաջին անգամ արժանացավ «Օսկարի» (նախկինում նա երբեք չէր առաջադրվել «Օսկարի»)։
Ջեյմս Քոբերնը մահացավ 2002 թվականի նոյեմբերի 18-ին 74 տարեկան հասակում սրտամկանի ինֆարկտից։
Remove ads
Ֆիլմագրության ընտրանի
Remove ads
Պարգևներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads