Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Երկաթե խաչ» (անգլ.՝ Cross of Iron, նաև՝ «Շտայներ։ Երկաթե խաչ», գերմ.՝ Steiner – Das Eiserne Kreuz), Սեմ Պեկինպայի ռազմական դրաման[10], որը նկարահանվել է 1977 թվականին Վիլլի Հայնրիխի «Համբերատար մարմին» վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1977 թվականի հունվարի 28-ին։
1943, Երկրորդ համաշխարհային պատերազմ, արևելյան ճակատ, Թամանի թերակղզի, «Կապույտ գիծ»։ Հերթական հանձնարարությունը հաջող կատարելուց հետո մեդալներով պարգևատրված Ռոլֆ Շտայներին շնորհվում է ֆելդֆեբելի կոչում։ Շտայների ստորաբաժանման հրամանատար է նշանակվել պրուսացի արիստոկրատ կապիտան Շտրանսկին։ Ռուսների հետ արյունահեղ մարտից հետո, որտեղ զոհվում է հարձակումը գլխավորող լեյտենանտ Մեյերը, կապիտանը, որը վախկոտորեն նստած էր թիկունքում, հայտարարում է, որ ինքն է գլխավորել մարտը, և պահանջում է, որ իրեն պարգևատրեն երկաթե խաչով։ Շտրանսկին ցանկանում է բավարարել իր հավակնությունները և ամրապնդել իր ազնվական ընտանիքի անունը։ Նա որպես վկա ներկայացնում է Շտայներին և լեյտենանտ Տրիբիգին, որն ունի միասեռականի համբավ։ Սակայն Շտայները, որը դժգոհ է հրամանատարությունից և կապիտանի գոռոզությունից, հրաժարվում է մասնակցել կեղծիքին։ Երբ գնդապետ Բրանդտը հրաման է տալիս թողնել դիրքը, Շտրանսկին այդ հրահանգը չի հասցնում Շտայների ստորաբաժանմանը՝ դրանով իսկ նրանց մահվան դատապարտելով։
1977 - «Ոսկե էկրանի» մրցանակ (Գերմանիա)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.