ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Տիսո (անգլ.՝ James Tissot, հոկտեմբերի 15, 1836[1][2][3][…], Նանտ, Ատլանտյան Լուար, Հուլիսյան միապետություն[4] - օգոստոսի 8, 1902[1][2][5][…], Chenecey-Buillon, Դու, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի նկարիչ։ Աշխատել է Անգլիայում։
Ջեյմս Տիսո ֆր.՝ James Tissot | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Jacques-Joseph Tissot |
Կեղծանուն | Coïdé |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1836[1][2][3][…] |
Ծննդավայր | Նանտ, Ատլանտյան Լուար, Հուլիսյան միապետություն[4] |
Վախճանվել է | օգոստոսի 8, 1902[1][2][5][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Chenecey-Buillon, Դու, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Lycée Saint-François-Xavier de Vannes? և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, ծաղրանկարիչ և նկարիչ-փորագրող |
Ոճ | ճապոնիզմ[6] և ռեալիզմ[7] |
Ժանր | դիմապատկեր[4], Ֆիգուր[4], կենցաղային ժանր[4] և պատմական գեղանկարչություն[4] |
Ուշագրավ աշխատանքներ | What Our Lord Saw from the Cross?, Le Cercle de la rue Royale?, Խանութի աղջիկը և La Fortune (James Tissot)? |
Ուսուցիչ | Հիպոլիտ Ֆլանդրին և Լուի Լամոտ |
Ներշնչվել է | Լուկաս Կրանախ Ավագ[8], Ջովանի Բելլինի[8], Վիտորե Կարպաչչո[8], Հանս Հոլբայն Կրտսեր[8] և Ալբրեխտ Դյուրեր[8] |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Kathleen Newton? |
James Tissot Վիքիպահեստում |
Ծնվել է Նանտում:Սովորել է Գեղարվեստի դպրոցում, ինչպես նաև Դոմինիկ Էնգրի և ֆրանսիացի նկարիչ Ֆլանդրենի մոտ[9]։
Առաջին անգամ ցուցադրվել է Սալոնում 23 տարեկան հասակում։ 1861 թվականին ներկայացրել է «Ֆաուստի և Մարգարիտայի հանդիպումը» կտավը, որը պետությունը ձեռք է բերել Լյուքսեմբուրգյան պատկերասրահի համար։ Նկարչի առաջին շրջանը բնորոշվում է գեղեցիկ կանանց նկատմամբ ընդգծված ուշադրությամբ։ Դա մասնավորապես դրսևորվել է La Femme a Paris շարքում։
Ջեյմս Տիսոն կռվել է ֆրանս-պրուսական պատերազմում։ Նրան կասկածել են կոմունարներին համակրելու մեջ, ինչից հետո նկարիչը Փարիզից տեղափոխվել է Լոնդոն, որտեղ սկսել է փորագրություն սովորել Սեյմոն Հեդենի մոտ։ Նկարել է ծաղրանկարներ Vanity Fair ամսագրի համար, շատ դիմանկարներ ու ժանրային նկարներ։
1870 թվականին Տիսոն համդիպել է ամուսնուց բաժանված Քեթլին Նյուտոնի հետ, որը դարձել է նրա կյանքի ուղեկցուհին և շատ կտավների բնորդուհին։ Քեթլինը տեղափոխվել է նկարչի տուն և նրա հետ ապրել մինչև մահը` 1882 թվականին, երբ 28 տարեկան տարեկան հասակում վերջ է տվել կյանքին` լինելով թոքախտի վերջին շրջանում։
Նկարիչը լքել է Փարիզը, որտեղ վերադարձել էր Քեթլինի մահից հետո` ուղևորվելով Պաղեստին։ Այստեղ նա ձեռնամուխ է լինում իր գեղարվեստական ժառանգության հիմնական թեմային` ստեղծելով Հիսուսի կյանքը պատկերող 700 ջրաներկ նկար։ 1896 թվականին Նոր կտակարանի թեմայով 350 նկարները ներկայացվում են Փարիզում, հաջորդ տարի` Լոնդոնում։ Հետագայում դրանք տպագրվում են «Լեմերսիե» ամսագրում, ինչի համար նկարիչը ստանում է 1.100.000 ֆրանկ։ Ներկայումս մոտ 1.500 նկարից բաղկացած հավաքածուն գտնվում է Բրուքլինի թանգարանում։ Նկարիչը ստեղծել է նաև Հին կտակարանի թեմաներով գործեր` դրանց վրա աշխատելով մինչև իր կյանքի վերջը։
Տիսոյի`աստվածաշնչյան թեմաներով գործերի արժեքը ոչ այնքան կրոնական թեման է, ինչքան խնամքով կենցաղը իր դետալներով պատկերելու նրա ունակությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.