Ջամալ Բլեքմեն

անգլիացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia

Ջամալ Բլեքմեն

Ջամալ Քլինտ Ռոս Բլեքմեն (անգլ.՝ Jamal Clint-Ross Blackman, ծնվել է 27 հոկտեմբերի, 1993 թվական, Լոնդոն, Անգլիա), անգլիացի ֆուտբոլիստ, «Չելսիի» դարպասապահը։ «Չելսիի» ակադեմիայի սանը։

Արագ փաստեր Ջամալ Բլեքմենանգլ.՝ Jamal Blackman, Անձնական տվյալներ ...
Ջամալ Բլեքմեն
անգլ.՝ Jamal Blackman
Thumb
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջամալ Քլինտ Ռոս Բլեքմեն
Քաղաքացիությունը  Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 27, 1993 (31 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Անգլիա
Հասակ 199
Քաշ 92
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Չելսի
Համար 27
Պատանեկան կարիերա
2006-2012 Չելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-ներկա
2014
Չելսի
Միդլսբրո(վարձավճար)
0(0)
0(0)
Ազգային հավաքական
2008-2009 թթ.
2009
2011
Անգլիա (Մ-16)
Անգլիա (Մ-17)
Անգլիա (Մ-19)
2 (0)
2 (0)
3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 29 հունիսի 2015 (UTC):

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 29 հունիսի 2015 (UTC)
Փակել

Ակումբային կարիերա

Ջեմալ Բլեքմենը ծնվել է Լոնդոնի շրջան Կրոյդոնում։ «Չելսիի» ակադեմիա է եկել բավական ուշ, մինչև 13 տարեկանների մակարդակում[1]։ 2011 թվականի հոկտեմբերի 29-ին Ջամալը ընդգրկված էր Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի՝ Արսենալի դեմ խաղի (3։5) հիմնական կազմում, բայց այդպես էլ խաղադաշտ չմտավ[2]։ 2011-12 մրցաշրջանում Բլեքմենը սկսեց կանոնավորապես մարզվել առաջին թիմի հետ և օգնեց ակումբին հաղթել Անգլիայի երիտասարդական գավաթը։ 2012 թվականի հունվարին Բլեքմենը ավելացվեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգային մասնակցող կազմի մեջ, որին Չելսին մասնակցում էր 3 դարպասապահով։ Նա ստացավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2012-ի և ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա 2013-ի հաղթողի մեդալ, չնայած, որ այդ մրցաշարերում ոչ մի խաղ չէր անցկացրել[3]։ 2013-2014 մրցաշրջանում խաղալով «Չելսիի» երիտասարդական թիմում դարձավ Անգլիայի չեմպիոն, եզրափակչում, որը կայացավ «Օլդ Թրաֆորդում», հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»[4]։ 2014 թվականի հունիսի 6-ին Բլեքմենը կնքեց նոր՝ հինգ տարվա պայմանագիր և 2014/15 մրցաշրջանում ընդգրկվեց հիմնական թիմում[5]։

2014 թվականի օգոստոսի 31-ին Բլեքմենը տեղափոխվեց «Միդլսբրո», որը խաղում էր Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունում, վարձակալվելով մինչև 2015 թվականի հունվարի 1[6]։ Սեպտեմբերի 23-ին «Միդլսբրոյում» անցկացրեց առաջին խաղը, Ֆուտբոլային լիգայի գավաթի 3-րդ ռաունդում խաղալով «Լիվերպուլի» դեմ(2։2, 13-14 11 մետրանոցներով)։ 11 մետրանոց հարվածների ժամանակ Ջամալը հետ մղեց Ռահիմ Ստերլինգի հարվածը և ինքը գոլ խփեց Սիմոն Մինյոլեյի դարպասին[7]։ 2015 թվականի հունվարի 6-ին, Մարկ Շվարցերի՝ «Չելսիից» հեռացումից հետո, Բլեքմենը հետ վերադարձվեց վարձակալումից, որպեսզի Տիբո Կուրտուայի և Պետր Չեխից հետո դառնա երրորդ դարպասապահը[8]։

Միջազգային կարիերա

Խաղացել է Անգլիայի մինչև 16, 17 և 19 տարեկանների հավաքականում[9]։ 2014 թվականի օգոստոսին Բլեքմենը հրավիրվեց Անգլիայի երիտասարդական հավաքական[10]։

Վիճակագրություն

Թարմացվել է 14 ապրիլի 2015

Մանրամասն տեղեկատվություն Ակումբ, Մրցաշրջան ...
Ակումբ Մրցաշրջան Դիվիզիոն Լիգա Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Այլ Ընդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Չելսի 2014-15 Պրեմիեր Լիգա 00000000
Միդլսբրո (վարձավճար) 2014-15 Չեմպիոնշիպ 00001010
Ամբողջը կարիերայում 0000100010
Փակել

Ձեռքբերումներ

Անգլիա «Չելսի»

  • Երիտասարդական Պրեմիեր Լիգայի չեմպիոն (1)։ 2013/14
  • Անգլիայի երիտասարդական գավաթի հաղթող (1)։ 2012
  • Արդյունքում։ 2 տիտղոս

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.