Ջահերով երթ, ամենամյա երթ, որը կազմակերպում է Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միությունը՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հետ[1]։

Thumb
Ջահերով երթ Երևանում, 2019 թվական

Յուրաքանչյուր տարի ապրիլի 23-ին՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա նախօրեին, տասնյակ հարյուրավոր քաղաքացիներ Ազատության կամ Հանրապետության հրապարակից[2][3] ջահերով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և պահանջելու արդարացի հատուցում Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության համար։ Երթի մեկնարկից առաջ, որպես կանոն, այրվում են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները[1][4]։

Պատմություն

Ջահերով երթն առաջին անգամ կազմակերպվել է մայրաքաղաք Երևանում 1999 թվականին։ Ամենամյա երթը տեղի է ունենում ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում և արտերկրում տարբեր կազմակերպությունների օժանդակության շնորհիվ[5][6][7]։

2022 թվականին ավանդական դարձած Բաղրամյան-Կիևյան ուղերթի փոխարեն քաղաքացիները շարժվել են Ամիրյան-Մաշտոց-Բաղրամյան-Կիևյան ճանապարհով[2]։

Խորագիրներ

2022 թվականի ջահերով երթի խորագիրը եղել է «Զարթնի՛ր, լաո»[2][8]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.