ֆրանսիացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Պրեսնել Կիմպեմբե (ֆր.՝ Presnel Kimpembe, օգոստոսի 13, 1995[1][2][3], Beaumont-sur-Oise), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Պարի Սեն-Ժերմենի և Ֆրանսիայի ազգային հավաքականի։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։ 2018 թվականի աշխարհի առաջնության հաղթող[5]։
Կիմպեմբեն Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
Ֆրանսիա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 13, 1995[1][2][3] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Beaumont-sur-Oise | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 77 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Պարի Սեն-Ժերմեն | ||
Համար | 3 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2005 | Էրանյի | ||
2005-2014 | Պարի Սեն-Ժերմեն | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2016 | Պարի Սեն-Ժերմեն B | 41 | (1) |
2014-ներկա | Պարի Սեն-Ժերմեն | 78 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2014 | Կոնգո ԴՀ Մ20 | 1 | (0) |
2015 | Ֆրանսիա Մ20 | 7 | (0) |
2015-2016 | Ֆրանսիա Մ21 | 11 | (0) |
2018-ներկա | Ֆրանսիա | 8 | (0) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կիմպեմբեն Պարի Սեն-Ժերմենի ակադեմիայի սան է[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի հոկտեմբերի 17-ին՝ փոխարինելով Տիագու Մոտտային Լանսի դեմ խաղում[7][8]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2015 թվականի նոյեմբերի 21-ին՝ Լորյանի դեմ խաղում[9]։ 2016 թվականի օգոստոսի 6-ին Կիմպեմբեն խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[10]՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով և նվաճել գավաթը[11][12]։ Նոյեմբերի 7-ին ֆրանսիացին երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[13][14][15]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց 2017 թվականի փետրվարի 14-ին՝ Բարսելոնայի դեմ խաղում[16][17]։ 2017 թվականի ապրիլի 1-ին Կիմպեմբեն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Մոնակոյի դեմ խաղում[18], իսկ ՊՍԺ-ն հաղթեց գավաթը[19][20]։ 2016-17 մրցաշրջանում նա անցկացրեց 28 հանդիպում[21]։
2017 թվականի դեկտեմբերի 16-ին Կիմպեմբեն հեռացվեց խաղադաշտից Ռենի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 89-րդ րոպեին[22]։ 2018 թվականի մարտի 31-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Մոնակոյի դեմ խաղում[23]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով և նվաճել գավաթը[24][25]։ Ապրիլի 6-ին ֆրանսիացին կարմիր քարտ ստացավ Սենտ-Էտիենի դեմ խաղում՝ հեռացվելով խաղադաշտից 41-րդ րոպեին[26]։ 2017-18 մրցաշրջանում Կիմպեմբեն անցկացրեց 38 հանդիպում[27], իսկ Պարի Սեն-Ժերմենը տեղական տրեբլ նվաճեց՝ հաղթելով Ֆրանսիայի գավաթը[28][29], Ֆրանսիայի լիգայի գավաթը[24][25] և Ֆրանսիայի առաջնությունը[30][31]։
2018 թվականի օգոստոսի 13-ին Կիմպեմբեն երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը[32][33][34]։ Հոկտեմբերի 7-ին ֆրանսիացին հեռացվեց խաղադաշտից Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 35-րդ րոպեին[35][36]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2019 թվականի փետրվարի 12-ին՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[37][38]։ Թիմի ավագի թևկապով Կիմպեմբեն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ապրիլի 17-ին՝ Նանտի դեմ խաղում[39][40]։ 2019 թվականի ապրիլի 27-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Ռենի դեմ խաղում[41], սակայն Պարի Սեն-Ժերմենը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[42][43][44]։ 2018-19 մրցաշրջանում Կիմպեմբեն անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[45], իսկ ՊՍԺ-ն կրկին հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը[46][47]։
Կիմպեմբեն իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը միջազգային ասպարեզում, ու հանդես է եկել այս երկրների երիտասարդական հավաքականներում[48]։ Ֆրանսիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի հոկտեմբերին՝ փոխարինելով Էլյակիմ Մանգալային Բուլղարիայի և Նիդերլանդների դեմ խաղերի համար[49][50][51], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[52][53]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում Կիմպեմբեն նշեց 2018 թվականի մարտի 27-ին՝ փոխարինելով Սամուել Ումտիտիին Ռուսաստանի դեմ ընկերական խաղում[54][55]։
2018 թվականի մայիսի 17-ին Կիմպեմբեն ընդգրկվեց աշխարհի առաջնության համար Ֆրանսիայի հավաքականի 23-հոգանոց կազմում[56][57][58]։ Այստեղ նա խաղադաշտ դուրս եկավ միայն հունիսի 26-ին՝ Դանիայի դեմ խաղում[59][60]։ Հուլիսի 15-ին Ֆրանսիան հաղթեց աշխարհի առաջնությունը[61][62]՝ եզրափակչում 4-2 հաշվով պարտության մատնելով Խորվաթիային[5][63]։
2019 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ[64]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պարի Սեն-Ժերմեն | 2014–15 | Լիգա 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2015–16 | 6 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 9 | 0 | ||
2016–17 | 19 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 28 | 0 | ||
2017–18 | 28 | 0 | 4 | 0 | 3 | 0 | 3 | 0 | 38 | 0 | ||
2018–19 | 24 | 0 | 3 | 0 | 8 | 1 | 1 | 0 | 36 | 1 | ||
2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Ընդհանուր | 78 | 0 | 13 | 0 | 12 | 1 | 9 | 0 | 112 | 1 | ||
Կարիերայի ընդհանուր | 78 | 0 | 13 | 0 | 12 | 1 | 9 | 0 | 112 | 1 |
2019 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ[64]
Ֆրանսիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 7 | 0 |
2019 | 1 | 0 |
Ընդհանուր | 8 | 0 |
Պարի Սեն-Ժերմեն
Ֆրանսիա
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.