Պուշկինի համառուսաստանյան թանգարան

From Wikipedia, the free encyclopedia

Պուշկինի համառուսաստանյան թանգարանmap
Remove ads

Պուշկինի համառուսաստանյան թանգարան (ռուս.՝ Всероссийский музей А. С. Пушкина), թանգարանային համալիր Սանկտ Պետերբուրգում ու Պուշկին քաղաքում։

Արագ փաստեր Պուշկինի համառուսաստանյան թանգարան, Տեսակ ...
Remove ads

Համալիրը բաղկացած է «Ա. Ս. Պուշկին. Կյանքն ու արվեստը» (Սանկտ Պետերբուրգ, Մոյկա գետի առափնյա փողոց, 12, գլխավոր մասնաշենքի երկրորդ ու երրորդ հարկերը) և հինգ թանգարանից՝

Բոլոր թանգարանները գտնվում են XVIII-XIX դարերի շենքերում, որոնք համարվում են ճարտարապետական ու մշակութային հուշարձաններ։

Remove ads

Պատմություն

Thumb
Ցարսկոյե սելոյի լիցեյը

Պուշկինի համառուսաստանյան թանգարանի պատմությունն սկսվում է 1879 թվականից։ Թանգարանի հավաքածուի հիմնական մասըկազմում է Ցարսկոյե սելոյի կայսերական լիցեյի պուշկինյան հավաքածուն։ Հենց այդ լիցեյում էլ կազմակերպվել է առաջին պուշկինյան թանգարանը Ռուսաստանում։

1905 թվականին ակադեմիկոսներ Ս. Օլդենբուրգի, Ն. Կոտլյարևսկու ու Բ. Մոդզալևսկու նախաձեռնությամբ հիմնադրվեց Գիտությունների ակադեմիայի՝ Ռուս գրականության ինստիտուտը (ռուսերեն՝ Институт русской литературы (ИРЛИ)), որ առավել հայտնի է որպես Պուշկինի տուն։ Պուշկինի տանը հանձնվեցին Ա. Ս. Պուշկինի` տարբեր հավաքածուներում ներառված ձեռագրերն ու մինչ 1917 թ-ի ռուս գրականությանը վերաբերող փաստաթղթերը։ Շուտով դրվեց Կայսերական Ալեքսանդրյան լիցեյի Պուշկինյան թանգարանի՝ Պուշկինի տան մեջ ներառելու հարցը։ Սակայն դրանք միացվեցին միայն 1917 թվականին։

1925 թվականին Պուշկինի տանը հանձնվեց Պուշկինի վերջին բնակարանը, իսկ 1928 թվականին՝ Ալեքսանդր Օնեգինի փարիզյան հավաքածուն։

1953 թվականին թանգարանային համալիրին առանձնացվեց որպես ինքնուրույն կազմակերպություն՝ Պուշկինի համամիութենական թանգարան։

1992 թվականին թանգարանային համալիրը վերանվանվեց Պուշկինի համառուսաստանյան թանգարանի։

1997 թվականին Ռուսաստանի նախագահի հրամանով Պուշկինի համառուսաստանյան թանգարանը հայտարարվեց Ռուսաստանի ժողովուրդների մշակութային ժառանգության առավել արժեքավոր օբյեկտ[1]։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading content...

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads