From Wikipedia, the free encyclopedia
Պորտմոր (անգլ.՝ Portmore)` Ճամայկա կղզու հարավային ափին, պետության մայրաքաղաք Քինգսթոնից հարավ-արևելք։ Բնակչությունը 170 հազ. մարդ[1] (աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում)։
Քաղաք | ||
---|---|---|
Պորտմոր | ||
Portmore | ||
Երկիր | Ճամայկա | |
Համայնք | Սուրբ Քեթրին | |
Հիմնադրված է | 1960 թ. | |
Բնակչություն | 170 հազար մարդ | |
Ժամային գոտի | UTC-5 | |
Պաշտոնական կայք | portmore.org | |
| ||
Քաղաքը սկսել են կառուցել 1960-ական թվականներից WIHCON կազմակերպության բնակարաշինության ծրագրի շրջանակներում, որի նպատակն էր լուծել Քինգսթոնի գերբնակեցման խնդիրը։ Այդ ժամանակներից Պորտմորը վերածվել է քաղաք-ընկերակցի, բնակչության մեծագույն մասը մեկնում են Ճամայկայի մայրաքաղաք` աշխատանքի, դպրոց և այլ կարիքների համար։ Հետևելով բրիտանական մոդելին, իրականացվել է նաև Ճամայկայի այլ քաղաքներում ևս, Պորտմորը դարձավ մունիցիպալ քաղաք, որը ունի սեփական քաղաքային խորհուրդ և քաղաքապետ։
Պորտմորը գտնվում է դաշտավայրում, որը հարում է Քինգսթոնի ծոցին։ Ջրանցքների համակարգը քաղաքը պաշտպանում է ջրհեղեղներից։
Պորտմորում գործում է JUTC ավտոբուսային միասնական համակարգ, բացի այդ, քաղաքը ուղևորատար ուղիներով միավորված է այլ բնակավայրերի հետ, հատկապես Սպանիշ Թաունի հետ։
Պորտմորի վճարովի ավտոճանապարհը հիմնական մայրուղին է, որը միացնում է Պորտմորը Քինգսթոնին` Հանս ծովածոցի կամրջով։ Այն կապում է նաև Սպանիշ-Թաունը։ Մայրուղին յուրաքանչյուր ուղղությամբ ունի 3 շարք, շարժի արագությունը` ժամում 110կմ ։
Մոտակա օդանավակայանը միջազգային Նորման Մանլին է, ծանրաբեռնվածությունը շաբաթական 130 չվերթ։
Պորտմորում կա տեղական ֆուտբոլային թիմ, որը ընդգրկված է Ճամայկայի Ազգային պրեմիեր լիգայում։ Սկզբում թիմը կոչվում էր Hazard United, այժմ կրում է Portmore United անունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.