Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Պյոտր Պետրովիչ Վերշիգորա (մայիսի 3 (16), 1905 կամ մայիսի 16, 1905[1], Olgopolsky Uyezd, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 27, 1963[1], Holercani, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս սովետական գրող, գեներալ-մայոր, Սովետական Միության հերոս (1944 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Պյոտր Վերշիգորա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3 (16), 1905 կամ մայիսի 16, 1905[1] |
Ծննդավայր | Olgopolsky Uyezd, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 27, 1963[1] (57 տարեկան) |
Մահվան վայր | Holercani, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Մասնագիտություն | գրող և սպա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Pyotr Vershigora Վիքիպահեստում |
Եղել է դերասան և ռեժիսոր։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Կովպակի պարտիզանական միավորման հրամանատարներից (1943 թվականի դեկտեմբերից՝ 1-ին Ուկրաինայի պարտիզանական դիվիզիայի հրամանատար)։ Պատերազմից հետո, 1947-1954 թվականներին դասախոսել է գլխավոր շտաբի ակադեմիայում։ Գրել է «Մաքուր խղճով մարդիկ» (1946, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947, հայերեն հրատարակություն՝ 1948), «Կարպատյան ռազմերթ» (1950), «Ռազմերթ դեպի Սան և Վիսլա» (1959), «Հարազատ տուն» (1962) և այլ գրքեր, որոնցում արտացոլել է թշնամու թիկունքում սովետական մարդկանց հերոսական պայքարը։ Վերշիդորայի գլխավորած դիվիզիայի շարքերում է մարտնչել «Հաղթանակ» հայկական պարտիզանական ջոկատը։ Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի, Բոգդան Խմելնիցկու 1-ին աստիճանի շքանշաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.