From Wikipedia, the free encyclopedia
Ֆտորաջրածնական թթու, ֆտորաջրածնի (HF) ջրային լուծույթը այլ անվանումը` պլավիկյան թթու[1]։
Ֆտորաջրածնական թթու | |
---|---|
Քիմիական բանաձև | HF |
Մոլային զանգված | 3,3E−26 կիլոգրամ գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | −44 °C °C |
Եռման ջերմաստիճան | 85,8 °C °C |
Քիմիական հատկություններ | |
pKa | 3,17 |
Դասակարգում | |
CAS համար | 7664-39-3 |
PubChem | 16211014, 14917 |
SMILES | F |
RTECS | MW7875000 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Համեմատաբար թույլ թթու է։ Առաջացնում է ազեոտրոպ խառնուրդ, որը պարունակում է 38,26% HF։ Եռման ջերմաստիճանը՝ 112.5 °C, խտությունը՝ 1138 կգ/մ3։ Օքսիդների, հիմքերի, կարբոնատների և այլ նյութերի հետ առաջացնում է ֆտորիդներ։
Օգտագործվում է որպես լուծիչ, ապակու կետագծման, մետաղյա ձուլվածքից ավազի հեռացման համար, ինչպես նաև մի շարք մետաղների կորզման տեխնոլոգիայում, մասնավորապես ալյումինի արտադրությունում։
Ֆտորաջրածնական թթուն դասվում է թունավոր նյութերի դասին, ունի թույլ թմրամիջոցային ներգործություն, օրգանիզմում հայտնվելու դեպքում կարող է առաջացնել արյան, նյութափոխանակության օրգանների թունավորում, նաև կարող է վնասել թոքերը։ Դասվում է շրջակա միջավայրի համար երկրորդ կարգի վտանգավոր նյութերի մեջ[2]։ Խիտ պլավիկյան թթուն (ավելի քան 60 % HF) կարող է պահպանվել և տեղափոխվել երկաթյա տարաների մեջ, ապակին կարող է քայքայել։ Լաբորատոր պայմաններում պահպանվում է թեֆլոնե, պոլիէթիլենային և այլ պլաստմասսե տարաներով։
Պլավիկյան թթուի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ).
Տեսակ | ՍԹԿ-ի մաքսիմում արժեքը (ՍԹԿմ. պ.) | ՍԹԿ միջին օրական (ՍԹԿմ. օր.) |
---|---|---|
ՍԹԿ-ն աշխատանքային միջավայրի օդում, մգ/մ³ (ֆտորի հաշվարկով) | 0,5 | 0,1 |
ՍԹԿ-ն մթնոլորտում, մգ/մ³ (ֆտորի հաշվարկով) | 0,02 | 0,005 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.