From Wikipedia, the free encyclopedia
Յոհան Ֆիլիպ «Պիլու» Ասբեկ (դան․՝ Johan Philip "Pilou" Asbæk, [pʰiˈluː ˈæːsb̥ɛɡ̊], մարտի 2, 1982[1], Կոպենհագեն, Դանիա), դանիացի դերասան։ Հայտնի է դարձել դանիական «Կառավարություն» քաղաքական դրամայում սպին-բժիշկ Կասպեր Յուլի խնդրահարույց դերակատարմամբ[2] և «Գահերի խաղը» հեռուստասերիալում Էուրոն Գրեյջոյի դերով։
Պիլու Ասբեկ | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա |
Կրթություն | Herlufsholm School?, Danish National School of Performing Arts? և European Film College? |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող |
Ծնողներ | մայր՝ Patricia Asbæk? |
Ամուսին(ներ) | Anna Bro? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ասբեկը ծնվել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում՝ Պատրիսիա Ասբեկի (օրիորդական ազգանունը՝ Թոնն) և Յակոբ Ասբեկի ընտանիքում, որոնք Կոպենհագենի «Galerie Asbæk» պատկերասրահի սեփականատերերն են[3]։ Ծագմամբ Մարոկոյի Կասաբլանկա քաղաքից մայրը Ֆրանսիական Մարոկկոյից է[4], իսկ հայրը Դանիայի Համմել բնակավայրից է[5]։ Ունի երկու ավագ եղբայր՝ Թոմաս Ասբեկը, որը «Asbæk Art Consulting»-ում ստեղծարար խորհրդատու է, և Մարտին Ասբեկը, որը «Martin Asbæk Gallery» պատկերասրահի սեփականատերն է[6]։
Ասբեկը հաճախել է Հեռլուֆսհոլմի գիշերօթիկ դպրոց, որտեղ դրամատիկ ներկայացումներում ակտիվ մասնակցություն է ունեցել[7]։ 2008 թվականի ամռանն ավարտել է Դանիայի ազգային թատերական դպրոցը։
2009 թվականին դանիական «Սպանություն» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի դրվագներից մեկում խաղացել է զինվորական Դևիդ Գրյուների դերը[2]։
2010-2013 թվականներին Թոբիաս Լինդհոլմի դանիական «Կառավարություն» հեռուստասերիալում խաղացել է սպին-բժիշկ Կասպեր Յուլի դերը։ Ֆիլմը Դանիայի կին վարչապետի մասին էր[8]։ Ասբեկի խաղը հավասարաչափորեն գովել են քննադատները[9]։
2014 թվականին նկարահանվել է եկամտաբեր «1864» պատմական սերիալում[10][11]։
2016 թվականին նա միացել է «HBO» հեռուստաալիքի «Գահերի խաղը» ֆիլմաշարի վեցերորդ եթերաշրջանին՝ Էուրոն Գրեյջոյի դերով[12]։
2011 թվականին նկարահանվել է «Սպանություն» ֆիլմի հեղինակի՝ սցենարիստ Թոբիաս Լինդհոլմի մեկ այլ գործում՝ «Կալանավոր R» ֆիլմում՝ դանիացի դատապարտյալի դերում, որը պատկերում է տանջալից բանտային փորձը։ Ֆիլմը նկարահանվել է դոգմա 95-ի ոճով ոգեշնչված[13]։ Հաջորդ տարի Ասբեկը նկարահանվել է Թոբիաս Լինդհոլմի հաջորդ ֆիլմում՝ «Պատանդներ»[5]։
2013 թվականին Ասբեկն «Այն ամենը, ինչ դուք ցանկացել եք իմանալ սեռական հարաբերության և հարկերի մասին» ֆիլմում մարմնավորել է վառ դանիացի մագնատի՝ Սայմոն Սփիս անվամբ[14]։ Ասբեկը ֆիլմում նկարահանվել է կնոջ զարմիկի՝ դերասան Նիկոլաս Բրոյիի հետ, որը խաղում է մեկ այլ գլխավոր կերպարի՝ Մոունս Գլիսթրոփի դերը։
2014 թվականին Ասբեկը Սքարլեթ Յոհանսոնի հետ նկարահանվել է ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Լյուսի» ֆիլմում[15]։ Միաժամանակ 2014 թվականին Ասբեկը հայտնվել է Բիլ Ավգուստի «Լուռ սիրտ» ֆիլմում, որտեղ նրա զոքանչը՝ դանիացի դերասանուհի Վիգգա Բրոն, խաղացել է Լիսբեթի դերը[16][17]։
2015 թվականին կրկին համագործակցել է ռեժիսոր Թոբիաս Լինդհոլմի հետ՝ «Պատերազմ» ֆիլմի շրջանակներում՝ Աֆղանստանում խաղալով զինվորականի դերը[18]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի կինոփառատոնում[19]։
2016 թվականին Թիմուր Բեքմամբեթովի «Բեն-Գուր» վերաթողարկումում (անգլ.՝ remake) խաղացել է Պիղատոս Պոնտացու դերը[20], որտեղ գլխավոր դերակատարներն են Ջեք Հյուսթոնը և Մորգան Ֆրիմանը[10]։
2017 թվականին Ռուպերտա Սանդերսի «Խեցեպատ ուրվականը» ֆիլմում կրկին նկարահանվել է Սքարլեթ Յոհանսոնի հետ՝ խաղալով օպերաշխատող Բաթոյի դերը։
2018 թվականին նկարահանվել է ռազմական «Օվերլորդ» սարսափ ֆիլմում՝ խաղալով Վաֆների դերը։
2014 թվականի մայիսի 10-ին Կոպենհագենում՝ Եվրատեսիլ 2014 երգի մրցույթի ժամանակ, Լիզ Ռեննեի և Նիկոլայ Կոպելլեի հետ եղել է հաղորդավար[21][22]։ Որոշ քննադատներ բացասաբար են մեկնաբանել հեռուստատեսային շոուի ընթացքում ներկաների կողմից արված անհասկանալի կատակները[23]։
Ասբեկի կինը 2008 թվականից ի վեր դրամատուրգ Աննա Բրոն է։ Նա դերասաններ Հանս Հենրիկ Քլեմենսի և Վիգգի Բրոյի դուստրն է, դերասանների՝ բազմազավակ ընտանիքից է[24]։ Ամուսնությունից ունի դուստր՝ Ագնեսը (ծնվ. 2012 թվականի դեկտեմբերի 31-ին)[25]։
Պիլու մականունը գալիս է ֆրանսիական ծագմամբ մորից, և այն «Pip» բառի ֆրանսերեն տարբերակն է[5]։ Մականվան նշանակությունն այն է, որ Ասբեկը կրտսեր որդին էր, իսկ «petit»-ը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է փոքր, և այդպես՝ «Փոքր Ֆիլիպ»։ Պիլուն «Petit Philip»-ի դանիական հապավումն է։
Ասբեկի կնքահայրը հանգուցյալ արվեստագետ Կուրթ Թրամպեդախն է[7]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2009 | «Սպանություն» | Forbrydelsen II | Դևիդ Գրյուներ | հեռուստասերիալ |
2010 | «Ընտանիք» | A Family | Փիթեր | «Բոդիլ» մրցանակի առաջադրում՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար «Ռոբերտ» մրցանակի առաջադրում՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար |
«Կառավարություն» | Borgen | Կասպեր Յուլ | հեռուստասերիալ | |
«Կալանավոր R» | R | Ռուն | «Բոդիլ» մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար «Ռոբերտ» մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար «Զուլու» մրցանակի առաջադրում՝ տղամարդու լավագույն դերի համար | |
«Տեղեկարար» | The Whistleblower | Բաս | ||
2012 | «Պատանդները» | A Hijacking | Միքել Հարթման | «Բոդիլ» մրցանակի առաջադրում՝ տղամարդու լավագույն դերի համար «Ռոբերտ» մրցանակի առաջադրում՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար |
2013 | «Բորջիա» | The Borgias | Պաոլո Օրսինի | հեռուստասերիալ |
2014 | «Լյուսի» | Lucy | Ռիչարդ | |
«1864» | 1864 | Դիդրիխ | հեռուստասերիալ | |
«Փասիան սպանողները» | Fasandræberne | Դիթլև Պրամ | ||
2015 | «Պատերազմ» | Krigen | Կլաուս Մայքլ Պեդերսեն | |
2016-2019 | «Գահերի խաղը» | Game of Thrones | Էուրոն Գրեյջոյ | հեռուստասերիալ |
2016 | «Բեն-Հուր» | Ben-Hur | Պիղատոս Պոնտացի | |
2017 | «Խեցեպատ ուրվականը» | Ghost in the Shell | Բաթո | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.