From Wikipedia, the free encyclopedia
Պիեռ Ֆոնտեն (ֆր.՝ Pierre François Léonard Fontaine, սեպտեմբերի 20, 1762[1][2][3][…] կամ 1762[4], Պոնտուազ - հոկտեմբերի 10, 1853[5][6][7][…] կամ 1853[4], former 8th arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ճարտարապետ, Ամպիրի առաջատար վարպետներից։ 1794 թվականից 1814 թվականներին համագործակցել է Շառլ Պերսիեի հետ (Հաղթակամար (1806) Փարիզի Կառուզել հրապարակում, կահույքի, ներսի հարդարանքի, տոնակատարությունների ձևավորման բազմաթիվ նախագծեր)։
Պիեռ Ֆոնտեն ֆր.՝ Pierre-François-Léonard Fontaine | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1762[1][2][3][…] կամ 1762[4] |
Ծննդավայր | Պոնտուազ |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1853[5][6][7][…] կամ 1853[4] |
Մահվան վայր | former 8th arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Պեր Լաշեզ[8] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Երկեր | Château de Randan? և Église Notre-Dame-de-Compassion? |
Մասնագիտություն | ճարտարապետ, նկարիչ, արվեստագետ և վիզուալ արտիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Société des arts de Genève?, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Երեխաներ | Aimée-Sophie Dupuis? |
Pierre François Léonard Fontaine Վիքիպահեստում |
Ինքնուրույն գործերից են՝ հոսպիտալ (1823– 1827) Պոնտուազում, Փարիզի Պալե Ռուայալ պալատի Օռլեանյան սյունասրահի վերակառուցումը (1828–1829)։ Ֆոնտենը շինարարությունում մետաղական (չուգունե) կոնստրուկցիաների առաջին կիրառողներից էր։
Սովորել է Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցում, որտեղ ուսումնասիրել է անտիկ հուշարձաններ։ 1807 թվականից սկսած եղել է Նապոլեոն Բոնապարտի թագավորման առաջին ճարտարապետներից, ճանաչում է ձեռք բերել որպես Լուվրի և Թյուիլրիի ճարտարապետներից։
1780 թվականին ծանոթացել է Շառլ Պերսիեի հետ և սկսվել է նրանց երկարատև և բեղուն գործունեությունը։ 1792-1796 թվականներին ակտիվ մասնակցել է փարիզյան Օպերայի աշխատանքներին։
Ռուս կայսր Ալեքսանդր I-ը նամակագրության մեջ է եղելնրանց հետ, ովքեր 1890 թվականից սկսած նրան են ուղարկել 12 հատոր ճարտարապետա-դեկորատիվ նորույթներ։ 1814 թվականին նրանք Ռուսաստան են ուղարկել 13-րդ հատորը, այդ աշխատությունները ներկայումս պահվում են Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում։
Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.