Պետեր Յոզեֆ ֆոն Կոռնելիուս (գերմ.՝ Peter Joseph von Cornelius, սեպտեմբերի 23, 1783(1783-09-23)[2][3][4][…], Դյուսելդորֆ, Գերմանիա[5] - մարտի 6, 1867(1867-03-06)[3][6][4][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[5][8]), գերմանացի նկարիչ և մանկավարժ։ Կոմպոզիտոր Պետեր Կորնելիուսի հորեղբայրը։

Արագ փաստեր Պետեր ֆոն Կոռնելիուսգերմ.՝ Peter von Cornelius, Կեղծանուն ...
Փակել

Կենսագրության

Դյուսելդորֆյան պատկերասրահի պահապանի որդին՝ Կորնելիուսը, 15 տարեկանում որբանում է և գտնվում չափազանց ճնշված վիճակում։ Դրանք հաղթահարելով՝ նա սկսեց աշխատել տեղական եկեղեցիների նկարազարդումների վրա (հատուկ հետաքրքրություն էր ներկայացնում Նոյսի սուրբ Կվիրինի եկեղեցու նկարազարդումները)։

Կորնելիուսի համար հանգրվանային դարձավ Հռոմ կատարած ուղևորությունը 1811 թվականին նա միացավ գերմանական նկարիչների ընկերակցությանը, որում ընդգրկված էին Յոհան Ֆրիդրիխ Օվերբեկը, Ֆրանց Պֆորը և մյուսները։ Այս ընկերակցությունը ստացավ «Սուրբ Լուկայի միություն» անվանումը, իսկ գերմանական գեղանկարչության մեջ մտավ «նազարեթցիներ» կեսկատակ կեղծանունով։ Կորնելիուսը իր հռոմյան ժամանակաշրջանում այլ նազարեթցիների հետ մասնակցեց Հռոմում պրուսական դեսպան Բարտոլդի (1816-1819) տան նկարազարդմանը, ինչպես նաև (Սամուել Ամսլերի հետ համատեղ) աշխատեց «Նիբելունգների երգը» ստեղծագործության պատկերազարդման վրա։

1820-ական թվականներին Կորնելիուսը Լյուդվիգ I Բավարացու հրավերով հիմնականում բնակվել է Մյունխենում և նկարել պալատականների դիմանկարներ, իսկ 1819 թվականից մինչև 1824 թվականը եղել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայի առաջին տնօրենը։ Նա նկարազարդում է մյունխենյան մի քանի եկեղեցիներ, ինչպես նաև Գլիպտոտեկայի և Պինակոտեկի շենքերը։

1840 թվականին Կորնելիուսը տեղափոխվում է Բեռլին։ 1840-ական թվականներին է վերաբերվում նրա վերջին աշխատանքները, որոնք կատարվել են պալատական գերեզմանոցում Ալբրեխտ Դյուրերի մոտիվներով։ Նրա կողմից Գլիպտոտեկայում անտիկ սյուժեներով կատարված որմնանկարները (1820-1830) և «Դաժան դատաստանը» սուրբ Լյուդվիգի եկեղեցում (1836-1840) համարվում են այդ ժամանակաշրջանի գերմանական ակադեմիական արվեստի առավել բնութագրիչ ստեղծագործություններ և երկար ժամանակ ծառայում էին որպես նմուշներ, որոնցով դաստիարակվել են Գերմանիայի երիտասարդ սերնդի նկարիչները։

Կորնելիուսի աշակերտներից են եղել գեղանկարիչներ Հենրիխ Գեսրգ Բրանդեսը, Յակոբ Գյոտցենբերգերը և Գոտլիբ Հասենը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.