Պարույր Աբրահամի Հովհաննիսյան (հոկտեմբերի 15, 1906(1906-10-15)[1], Բլուր, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 24, 1972(1972-05-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայազգի խորհրդային անասնաբույժ։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1941), պրոֆեսոր (1941), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1966)[2]։

Արագ փաստեր Պարույր Հովհաննիսյան, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

1930 թվականին ավարտել է Վորոնեժի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1943 թվականից եղել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտիի և ներքին ոչ վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ։ Հովհաննիսյանի աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսության կենդանիների ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման պրոբլեմներին՝ տավարի մարսողական օրգանների, հատկապես նախաստամոքսների ֆիզիոլոգիային, ախտաբանությանը և բուժմանը, գյուղատնտության կենդանիների միզային և շնչառական օրգանների հիվանդություններին, ինչպես նաև կերային թունավորումներին։

Պարգևներ

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Երկեր

  • Գյուղատնտեսական կենդանիների ստամոքս - աղիքային տրակտի հիվանդությունները և պայքարի միջոցառումները։ Երևան, Հայպետհրատ, 1950[3]։
  • Գյուղատնտեսական կենդանիների շնչառական օրգանների հիվանդությունները և պայքարը նրանց դեմ, Երևան, 1954[4]։
  • Գյուղատնտեսական կենդանիների սիրտ-անոթային սիստեմի հիվանդությունները, Երևան, 1955[5]։
  • Գյուղատնտեսական կենդանիների միզային օրգանների և նյութափոխանակության հիվանդությունները, Երևան, 1958[6]։
  • Գյուղատնտեսական կենդանիների ներքին ոչ վարակիչ հիվանդությունների պաթոլոգիան, թերապիան և դիագնոստիկայի հիմունքները, Երևան, 1963[7]։
  • Գյուղատնտեսական կենդանիների կերային թունավորումները և պայքարը նրանց դեմ։ Ուսումնական ձեռնարկ։ Երևան, «Հայաստան», 1966[8]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.