From Wikipedia, the free encyclopedia
Պավել Բիչկով (ռուս.՝ Павел Афанасьевич Бычков, դեկտեմբերի 15 (27), 1886, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - հուլիսի 29, 1974, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դահուկորդ։ ԽՍՀՄ Սպորտի վաստակավոր վարպետ (1948)։ Ռուսաստանի դահուկային սպորտի առաջամարտիկներից մեկը, դահուկավազքի Ռուսաստանի առաջին չեմպիոն։ Հանդես է եկել Մոսկվայի թիմում։
Պավել Բիչկով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15 (27), 1886 |
Ծննդավայր | Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 29, 1974 (87 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Պյատնիցկի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մարզիկ |
Պարգևներ և մրցանակներ | |
Pavel Bychkov Վիքիպահեստում |
Հիմնական սպորտային նվաճումները (վազք 30 վերստ, 1914 թվականին 27 վերստ)
Ծնվել է բազմազավակ գյուղացիական ընտանիքում, եղել է հոտաղ և հովիվ։ 18 տարեկանում հավաքագրմամբ մեկնել է Մոսկվա, որտեղ Մոսկվայի օկրուգային երկաթգծի շինարարությունում կատարել է հողային աշխատանքներ, հետագայում մրգահյութերի գործարանում առաքիչ, այնուհետև գործազուրկ։ Ապա եղել է դռնապան Սկուեների տնատիրությունում, ում որդիները` Վասիլին և Իվանը համարվում էին Մոսկվայի լավագույն դահուկորդներ։ Սկսել է սահել ինքնաշեն դահուկներով։ Եղբայրների երաշխավորությամբ ընդգրկվել է Մոսկվայի առաջնությունում, 1909 թվականի փետրվարի 15-ին 25 վերստ մրցատարածությունում գրավել է 3-րդ տեղը (վազել է վարձով վերցված դահուկներով)։ Այս նվաճումից հետո հրավիրվում է Մոսկվայի առաջնությունը կազմակերպող Սիրողական դահուկային սպորտի ընկերության (ՍԴՍԸ) ակումբ, որտեղ էլ հետագայում հանդես է եկել[1]։
1910 թվականի փետրվարի 7-ին կայացել է Ռուսաստանի առաջին առաջնությունը։ Մրցաշարում հաղթեց Բիչկովը (2:26.47, երկրորդ տեղից առաջ անցնելով 2.5 րոպե):Մրցաշարից հետո արդյունքները բողոքարկվեցին` գործող կանոնների համաձայն, «մարմնամարզության և սուսերամարտի ուսուցիչները, ֆիզիկական աշխատանքով զբաղվող անձինք համարվում են պրոֆեսիոնալներ և չեն կարող մասնակցել սիրողական մրցումներին »։ Սկզբում Բիչկովը ճանաչվեց պրոֆեսիոնալ, այնուհետև այդ որոշումը չեղարկվեց։ Մեկ տարի հետո, 1911 թվականի փետրվարի 13-ին, Բիչկովը նորից հաղթեց (2:59.14,6 երկրորդ տեղը գրաված Իվան Սկուեից առաջ անցնելով 9 րոպե, ցածր ցուցանիշները պայմանավորված էին ձնհալով), իսկ 1912 թվականին պարտվեց Ալեքսանդր Նեմուխինին։ 1912, 1913 թվականներին եղել է Մոսկվայի չեմպիոն։
1913 թվականին Ալեքսանդր Նեմուխինի հետ միասին առաջնելույթ ունեցան Ստոկհոլմում անցկացվող Հյուսիսային խաղեր միջազգային մրցումներին, որտեղ նրանք մասնակցեցին 30 և 20 կմ մրցաշարին։ Ինչպես հետագայում պատմեց Բիչկովը ուղևորությունը ցույց տվեց, որ քայլքի տեխնիկայով իրենք չէին զիջում սկանդինավյան մրցարշավորդներին, սակայն լրջորեն ետ էին մնում դահուկների ամրակապման և քսուքների մասով (ուղևորությունից հետո Բիչկովը ինքն էր եփում ՍԴՍԸ թիմի դահուկային քսուքները)[2]։
Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է ընդհանուր ռազմական ուսուցման ռազմա-դահուկային պատրաստականության տեսուչ։ 1918-1936 թվականներին աշխատել է Մոսկվայի Ուղևորատար կայարանում գնացքների շարժակազմի ձևավորող, այնուհետև ծառայել է Ռազմական առևտրի գլխավոր վարչությունում (Զինառ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.