Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Պասկալինա (ֆր.՝ pascaline), ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի (1623-1662) հայտնագործած թվաբանական մեքենա։
Ֆրանսիացի Բլեզ Պասկալը «Պասկալինա» գումարող մեքենան սկսեց ստեղծել 1642 թվականին 19 տարեկան հասակում՝ հետևելով իր հարկահավաք հոր երկար և հոգնեցուցիչ աշխատանքին։
Պասկալի մեքենան արկղի տեսքով, մեկը մյուսին կապված բազմաթիվ ատամնանվակներով մեխանիկական սարք էր։ Գումարվող թվերը մեքենա մուտք էին արվում հավաքման անվակների համապատասխան պտույտի միջոցով։ Թվի մեկ տասնորդական կարգին համապատասխանող այդ անվակներից յուրաքանչյուրի վրա 0-ից 9 բաժանումներ։ Թվի մուտքագրման ընթացքում անվակները պտտվում էին մինչև համապատասխան թիվը։ Կատարելով ամբողջական պտույտ, 9 թվի վրա ավելցուկը անվակը տեղափոխում էր հարևան կարգը՝ տեղաշարժելով հարևան անվակը 1 դիրքին։ Պասկալինայի առաջին տարբերակներն ունեին 5 ատամնավոր անիվ, ավելի ուշ դրանց թիվը աճեց մինչև վեցը կամ նույնիսկ ութը, ինչը թույլ էր տալիս աշխատել մեծ թվերի հետ, ներառյալ 9 999 999 թիվը։ Պատասխանը հայտնվում էր մետաղական կորպուսի վերին մասում։ Անիվների պտույտը հնարավոր էր միայն մի ուղղությամբ՝ բացառելով անմիջական գործողություններ բացասական թվերով։ Պասկալի մեքենան թույլ էր տալիս կատարել ոչ միայն գումարում, այլ նաև ուրիշ գործողություններ, բայց դրա համար պահանջում էր կրկնվող գումարման բավականին անհարմար ընթացակարգ։ Հանումը կատարվում էր մինչև ինը լրացումների միջոցով, որոնք հաշվողին օգնելու համար հայտնվում էին պատուհանիկում։
Չնայած մեքենայական հաշվարկների առավելությանը, այն ժամանակներում Ֆրանսիայում գործող դրամային համակարգի շրջանակներում տասական մեքենայի կիրառությունը ֆինանսական հաշվարկների համար դժվարին էր։ Հաշվարկները տարվում էին լիվրով, սուով և դենյեով։ Մեկ լիվրում հաշվվում էր 20 սու, մեկ սուում՝ 12 դենյե։ Տասական համակարգի օգտագործումը ոչ տասական ֆինանսական հաշիվներում բարդացնում էր առանց այդ էլ դժվարին հաշվարկման գործընթացը։
Բայց և այնպես, մոտավորապես 10 տարվա ընթացքում Պասկալը պատրաստեց մոտ 50 և նույնիսկ կարողացավ վաճառել իր մեքենայի մոտ մեկ դյուժին տարբերակ։ Չնայած նրա առաջացրած համընդհանուր հիացմունքին, մեքենան իր ստեղծողին հարստություն չբերեց։ Մեքենայի բարդությունը և բարձր արժեքը ոչ մեծ հաշվողական ընդունակությունների համադրության հետ արգելք հանդիսացան նրա լայն տարածմանը։ Այնուամենայնիվ, Պասկալինայի հիմքում դրված միացված անիվների սկզբունքը գրեթե երեք հարյուրամյակ հիմք դարձավ ստեղծվող հաշվողական սարքերի մեծամասնության համար։
Պասկալի մեքենան 1623 թվականին Վիլհելմ Շիկարդի ստեղծած հաշվող ժամացույցից հետո դարձավ երկրորդ իրական աշխատող հաշվողական սարքը։
1799 թվականին Ֆրանսիայի անցումը մետրային համակարգին հպվեց նաև նրա դրամային համակարգին, որը վերջապես դարձավ տասական։ Սակայն գործնականում մինչև 19-րդ դարըհաշվողական մեքենաների ստեղծումը և օգտագործումը մնում էր անշահավետ։ Միայն 1820 թվականին Շարլ Քսավյե Թոմա դե Կոլմարը արտոնագրեց առևտրական հաջողություն ունեցած առաջին մեխանիկական հաշվիչը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պասկալինա» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.