Պանագիա Խալկեոն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պանագիա Խալկեոն (հուն․՝ Παναγία τῶν Χαλϰέων՝ մետաղագործների Աստվածամայր), խաչա-գմբեթային եկեղեցի՝ նվիրված Աստվածածնին Սալոնիկ քաղաքում։ 1998 թվականին վաղ քրիստոնեական և բյուզանդական հուշարձանների կազմում Սալոնիկը ներառվեց Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Պանագիա Խալկեոն (հուն․՝ Παναγία τῶν Χαλϰέων | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Խաչագմբեթային վանք |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Սալոնիկ |
Դավանանք | Ուղղափառ |
Թեմ | ֆեսալոնիկական |
Հիմնական ամսաթվերը | 11-րդ դար |
Մասն է | Paleochristian and Byzantine monuments of Thessaloniki? |
Ժառանգության կարգավիճակ | գրանցված հնագիտական տարածք Հունաստանում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Հիմնադիր | Քրիստոֆոր |
Ճարտարապետական ոճ | բյուզանդական ճարտարապետություն |
Հիմնադրված | 11-րդ դար |
Մակերես | 0,249 հեկտար |
Church of Panagia Chalkeon, Thessaloniki Վիքիպահեստում |
Եկեղեցու ստեղծման մասին պատմում է տաճարի արևմտյան գլխավոր դարպասների վրայի արձանագրությունը։ Այն հաղորդում է․ «Այս վայրը, որը նախկինում պղծվել էր, նվիրվել է Աստվածամոր տաճարին ամենահռչակավոր թագավորական աստիճանավորի և Լոնգոբարդիայի կառավարչի՝ Քրիստոֆորի, իր կնոջ՝ Մարիայի և երեխաների՝ Նիկիֆորի և Աննայի կողմից 6537 թվականին սեպտեմբերին՝ աշխարհի արարչագործությունից հետո»[1]։ Նույն եկեղեցու արձանագրությունները հավելյալ հաղորդում են, որ եկեղեցին կառուցվել է Քրիստոֆորի կողմից, իր և հարազատների համար, «փրկության և մեղքերի թողության համար»։ Քրիստոֆորի շիրիմը գտնվում է տաճարի հյուսիսային պատի մոտ, մի փոքր դուրս ցցված նրանից[2]։
Աշխարհի ստեղծումից հետո 6537 տարեթիվը համարժեք է 1028 թվականին (ըստ բյուզանդական ժամանակագրության) կամ 1044 թվականին (ըստ ալեքսանդրյան ժամանակագրության)։ Հետախույզները համարում են, որ եկեղեցու կառուցման առավել ճշգրիտ թվական է համարվում 1028 թվականը։
Եկեղեցին վերածվել է մզկիթի 1430 թվականին, և նրան տրվել է Կազանտզիլար դզամի անվանումը, քանի որ այն գտնվում էր պղնձի արհեստանոցների տարածաշրջանում։ Դրանից էլ գալիս է եկեղեցու այժմյան՝ Խալկեոն անվանումը[3][4]։
Եկեղեցին կառուցված է դեկորատիվ տպավորություն ստեղծող աղյուսից (մեծաքանակ սլաքաձև կամարները վանքը շրջապատում են ատամնավոր ժապավենները)։ Վանքը չունի պատկերասրահ, գմբեթը հենված է վանքի քառակուսաձև կենտրոնական հատվածի չորս սյուների վրա։ Խորանի հատավածը ունի երեք աբսիդ (զոհասեղան, խորան, ավանդատուն)։ Արևմտյան մասում վանքն ունի նավ, որը միանում է վանքի հիմնական մասին երեք դարպասներով։ Նավին մոտ է գտնվում ավելի ուշ կառուցված պատկերասրահը[5]։
Մինչև 1934 թվականը եկեղեցին մինչև հորիզոնական քարային գոտին ծածկված էր հողով։ Պեղումներ կատարել է պրոֆեսոր Դիմիտրի Եվանգելիդիսը, ով վերականգնողական աշխատանքների սկզբում տաճարին տվեց իր նախասկզբնական տեսքը։
Տաճարում գտնվում են իր կառուցման ժամանակների վատ պահպանված ֆրեսկոներ։ Գմբեթը զարդարված է Հիսուսի Համբարձման ֆրեսկոյով․ Քրիստոսի պատկերի շուրջը տեղակայված է Աստվածածինը՝ շրջապատված երկու հրեշտակներով, ինչպես նաև տասներկու առաքյալներով։ Գմբեթի թմբուկի[Ն 1] պատերից ներքև կան աստվածաշնչյան մարգարեների պատկերները՝ ձեռքերում թուղթ, որոնց վրա գրված են նրանց նախագուշակումները Հիսուս Քրիստոսի վերաբերյալ։
Խորանի հատվածը զարդարված է Խորհրդավոր ընթրիքի, Սուրբ Ծննդյան, Տյառնընդառաջի և Աստվածածնի վերափոխման տեսարանների ֆրեսկոներով։ Նավում հիմնական ֆրեսկո համարվում է Երկրորդ Գալստյան կոմպոզիցիան։
Ճարտարապետական զարդարանքներից պահպանվել են միայն գմբեթը պահող չորս սյուների խորաքանդակներով և խաչերով զարդարված խոյակները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.