From Wikipedia, the free encyclopedia
Պահլավական գիր, պահլավերենի (միջին պարսկերենի) համար օգտագործված արամեական գիրը, որը գործածվել է երկու տարբերակով՝ արձանագրությունների և գրքային։ Ունի 22 հնչյունագիր գրանշան և գաղափարագրեր։ Հնչյունագրերից երեքն օգտագործվել են նաև որպես գաղափարագրեր։ Կարճ ձայնավորները առանձին տառ չեն ունեցել, երբեմն նրանք արտահայտվել են դիակրիտիկ նշաններով։ Գրությունը աջից ձախ է։ Բառի մեջ տառերը հանդես են գալիս իրար միացած։ Սեմական գրի կիրառումը առաջացրել է տառերի և նշանների բազմանշանակություն։ Հիմնական գաղափարագրերը արտահայտվել են արամեական բառերով, որոնց սովորաբար կցվել են պահլավական ածանցներ, գրվել են սեմական հնչմամբ, բայց կարդացվել են միջին պարսկերենով։ Այսպիսի խառը գրությունը կոչվել է հուզվարեշ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.