From Wikipedia, the free encyclopedia
Պակ Ջին Յոնգ (հանգըլ՝ 박진영, դեկտեմբերի 13, 1971[1][2] կամ 1994, Սեուլ, Հարավային Կորեա), նաև հայտնի է, որպես J. Y. Park կամ JYP, հարավկորեացի երգիչ, պրոդյուսեր և դերասան։ Հիմնադրել է JYP Entertainment լեյբլը։
Պակ Ջին Յոնգ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 박진영 |
Ի ծնե անուն | Պակ Ջին Յոնգ |
Նաև հայտնի է որպես | JYP |
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1971[1][2] (52 տարեկան) կամ 1994 Սեուլ, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | փոփ և ռիթմ էնդ բլյուզ |
Մասնագիտություն | պարող, կինոդերասան, երաժշտական պրոդյուսեր, հեղինակ-կատարող, ջազ երաժիշտ, դերասան, երգիչ, հեռուստատեսային պրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | էլեկտրոնային ստեղնաշար և վոկալ |
Գործունեություն | 1992-ներկա |
Լեյբլ | JYP Entertainment |
Կրթություն | Յոնսեի համալսարան |
Կապված | JYP Nation |
Կայք | jyp.jype.com |
Park Jin-young Վիքիպահեստում |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Պակ Ջին Յոնգը ծնվել է Սեուլում։ Նա ավարտել է Բեմյունի ավագ դպրոցը, ապա ընդունվել է Յոնսեի համալսարան[3]։
1992 թվականին Պակը առաջնաելույթ ունեցավ «Park Jin-Young and the New Generation» խմբով, բայց այն հաջողություն չունեցավ։ 1994 թվականին «Blue City» ալբոմով առաջնաելույթ ունեցավ, որպես սոլո երգիչ և մեծ հաջողութուն ունեցավ։
Պակը թողարկել է շատ ալբոմներ։ Նրա «Blue City» ալբոմին հաջորդեց 1995 թվականին թողարկված «Tantara» ալբոմը։ 1997 թվականին թողարկեց «Summer Jingle Bell» ալբոմը՝ «She Was Pretty» երգով։ Նրա չորրորդ «Even After 10 Years» ալբոմի գլխավոր երգը կոչվում է «Honey» (1998), յոթերորդ «Back To Stage» ալբոմինը՝ «Kiss» (2007)։ 2013 թվականին թողարկեց «White in Snow» ալբոմը։ Նա նաև երգեր է գրել իր լեյբլի արտիստներ Ռեյնի և Wonder Girls-ի համար։
2004 թվականին մեկնել է ԱՄՆ և եղել է Ուիլ Սմիթի, Mase-ի և Կեսսիի երաժշտական պրոդյուսերը[3]։
2008 թվականի մայիսին համագործակցել է Ջեկի Չանի հետ «Ես սիրում եմ Ասիան» նախագծի ցուցադրության համար, որը նվիրված էր նույն տարում Սիչուանում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժին։ Ջեկի Չանի և Կան Ջե Գյուի հետ զբաղվել են այդ նախագծի «Smile Again» երգի պրոդյուսերինգով[4]։ Երգը կատարել են բազմաթիվ կորեացի արտիստներ[5]։ Երգը թողարկվել է մայիսի 30-ին JYP Entertainment-ի պաշտոնական Յություբյան ալիքում[6]։
2009 թվականի դեկտեմբերի 3-ին թողարկել է իր «No Love No More» երգը[7]։ 2011 թվականի ապրիլի 12-ին նա համագործակցել է Brown Eyed Girlsխմբի Գա Ինի հետ, թողարկելով «Someone Else» երգը։ Երգը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Gaon Digital Chart հիթ շքերթում և վաճառվել է երգի ավելի քան 1մլն օրինակ։ 2012 թվականի ապրիլի 28-ին թողարկեց «You're the One» երգը։ Երգը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և վաճառվել է 1.5մլն օրինակ։
2015 թվականին Ջին Յոնգը համագործակցելով Ջեսսիի հետ, թողարկեց «Who's Your Mama?» երգը։ Երգը միանգամից դարձավ հիթ[8]։ Նույն տարում նա մասնակցել է «Infinite Challenge Yeongdong Expressway Music Festival» նախագծին և կատակերգու Յու Ջե Սոկի հետ կատարել է դուետ, թողարկելով «I'm So Sexy» երգը։
2016 թվականին Պակ Ջին Յոնգը թողարկեց «Still Alive» սինգլը։ Այդ ժամանակ նա նկարահանվեց Կոնան Օ'Բրայենի «Կոնանը Կորեայում » հատուկ հաղորդումում և Կոնան Օ'Բրայենի, Սթիվեն Յանի ու Պակ Չի Մինի հետ ձայնագրել են «Fire» երգը, որի տեսահոլովակում նկարահանվել են Wonder Girls և Twice խմբերը[9] The song was released on Conan O'Brien's YouTube channel on April 9.[10][11][12]:
2011 թվականի փետրվարի 10-ին երգահան Կիմ Սին Իլը դատական հայց ներկայացրեց Պակի դեմ՝ պնդելով, որ IU-ի համար գրված Someday երգի սկիզբը վերցվել է իր «To My Man» երգից։ Կիմը Պակից պահանջում էր 110 միլիոն վոն՝ գրագողության համար[13]։ Ջին Յոնգը հրաժարվեց վճարելուց[14]։ 2012 թվականի փետրվարի 10-ին Սեուլի Կենտրոնական դատարանը հաստատեց, որ «Someday» երգի սկիզբը վերցրել են Կիմի երգից և Պակին ստիպեց Կիմ Սին Իլին վճարել 21.67մլն վոն[15]։ Պակը բողոքարկեց վճիռը, բայց 2013 թվականի հունվարի 24-ին դատարանը նրան հրամայեց վճարել 56.93մլն վոն՝ 21.67մլն վոնի փոխարեն և Կիմ Սին Իլը հաղթեց դատը[16]։
2011 թվականի սկզբին նկարահանվել է «Նպատակասլացները» դրամայում, որի համար «Baek Sang Arts Awards» փառատոնում անվանակարգվել է «Տարվա նոր դերասան» կատեգորիայում։ 2012 թվականի հունվարին նկարահանվել է «Նպատակասլացները» դրամայի շարունակությունում, որը կոչվում է «Նպատակասլացները 2»[17]։
2011 թվականին «Հինգ միլիոն դոլարանոց մարդը» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը[18]։ Ֆիլմը թողարկվել է 2012 թվականի հուլիսի 19-ին[19]։
1999 թվականին Պակ Ջին Յոնգն ամուսնացավ Սո Յուն Ջոնգի հետ։ 2009 թվականի մարտին զույգը հայտարարեց բաժանման մասին[20]։ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին նա նորից ամուսնացավ[21]։
Պակը շատ լավ է անգլերեն խոսում, որի ապացույցը ԱՄՆ-ում իր անգլերեն հարցազրույցներն են[22][23]։
Անվանում | Թվական | Կարգավիճակը չարթերում | Վաճառք | Ալբոմ | |
---|---|---|---|---|---|
KOR | US World | ||||
«Someone Else» (Գա Ինի հետ) | 2012 | 2 | — |
|
Spring |
«You're the One» | 3 | — |
| ||
«Had Enough Parties» | 2013 | 9 | — |
|
Halftime |
W«ho's Your Mama?»(Ջեսսիի հետ) | 2015 | 1 | — |
|
24/34 |
«I'm So Sexy»(Յու Ջե Սոկի հետ) | 5 | — |
|
Infinite Challenge: Yeongdong Expressway Music Festival | |
«Still Alive» | 2016 | 23 | — |
|
Still Alive |
"—" ռելիզը ոչ մի դիրք չի զբաղեցրել, կամ չի թողարկվել տվյալ տարածաշրջանում |
Թվական | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2012 | Wonder Girls խմբի ֆիլմը | Ինքն իրեն | Երկրորդական դեր |
Հինգ միլիոն դոլլարանոց մարդը | Չոի Յոնգ Ին | Գլխավոր դեր | |
2013 | Գիշերվա թագուհին | Լոկսմիթ | Կամեո |
Թվական | Անվանում | Դեր | Հեռուստաալիք | Նշումներ |
---|---|---|---|---|
2011 | Նպատակասլացները | Յան Ջի Ման | KBS2 | Երկրորդական դեր |
2011-2012 | K-pop Star 1 | Ինքն իերն | SBS | JYP Entertainment-ի ժյուրի |
2012 | Նպատակասլացները 2 | Յան Ջի Ման | KBS2 | Երկրորդական դեր |
2012-2013 | K-pop Star 2 | Ինքն իերն | SBS | JYP Entertainment-ի ժյուրի |
2013-2014 | K-pop Star 3 | |||
2014-2015 | K-pop Star 4 | |||
2014 | Սենյակիցները | Ինքն իրեն | SBS | Էպիզոդներ 32 և 33 |
2015 | Երազանքի ասպետը | Լուսին | Naver | Կամեո |
2015 | Պրոդյուսերները | Ինքն իրեն | KBS2 | Կամեո, էպիզոդներ 3-4 |
2015 | Տասնվեց | Ինքն իրեն | Mnet | Ժյուրի |
2015-2016 | K-pop Star 5 | Ինքն իրեն | SBS | JYP Entertainment-ի ժյուրի |
2016 | Weekly Idol | Ինքն իրեն | MBC Every 1 | Էպիզոդներ 247 և 248 |
2016 | Sister's Slam Dunk | Ինքն իրեն | KBS2 | Հյուր |
Թվական | Մրցանակ |
---|---|
1997 | Տարվա ամենալավ հանգված անձ՝ ըստ Model Line-ի |
KBS Popular Song Grand Prize — Թինեյջեր երգիչ | |
SBS Popular Song Grand Prize — Տարվա վերադաշնակում | |
1999 | SBS Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր |
2000 | SBS Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր |
SBS Popular Song Grand Prize — Տարվա երգահան | |
SBS Popular Song Grand Prize — Տարվա պրոդյուսեր | |
2001 | Daily Sports Popular Song Grand Prize — Տարվա թինեյջեր երգիչ |
Seoul Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր | |
SBS Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր | |
SBS Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր | |
Best Music Video Award մրցանակ R&B կատեգորիայում | |
Mnet Asian Music Awards — Լավագույն աշխատանք R&B ոճում՝ «I Have a Girlfriend» երգի համար | |
KBS Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր | |
Seoul Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր | |
2002 | SBS Popular Song Grand Prize — Տարվա պրոդյուսեր |
2007 | Տարվա ամենալավ հանգված անձ՝ ըստ Model Line-ի |
Տարվա 100 ամենաազդեցիկ հեղինակներ | |
Կորեայի նախագահ Լի Մյոն Բակի կողմից նշանակվել է ապագայի պլանավորման խորհուրդում, որպես անձնական խորհրդատու | |
2009 | Mnet Asian Music Awards — Լավագույն ասիացի կոմպոզիտոր[30] |
2012 | Mnet 20’s Choice Awards — 20’s Do Don't[31] |
2015 | Լավագույն արտիստ |
Լավագույն պրոդյուսեր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.