From Wikipedia, the free encyclopedia
Չվերթ 11 American Airlines, չվերթ, որը գրավվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն իրականացնելու համար։ Նա դարձել է առաջին ինքնաթիռը, որը ներգրավել է ահաբեկչության մեջ։ American Airlines ավիաընկերության Boeing 767-223ER օդանավն իրականացնում էր ամենօրյա ներմայրցամաքային AAL11 չվերթը Բոստոնից Լոս Անջելես, երբ գրավվեց ահաբեկիչների կողմից։ Ինքնաթիռը գրոհել է Առևտրի համաշխարհային կենտրոնի (ԱՀԿ) հյուսիսային աշտարակը Նյու Յորքում։ Աղետի արդյունքում զոհվեցին օդանավում գտնվող 92 մարդիկ և անհայտ թվով մարդիկ, որոնք գտնվում էին աշտարակում և նրա կողքին։
Չվերթ 11 American Airlines | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | օդահենություն, ահաբեկչական ակտ, մահապարտ ահաբեկիչ, օդաչուի ինքնասպանություն և flight? |
Թվական | սեպտեմբերի 11, 2001 |
Վայր | Առևտրի համաշխարհային կենտրոն, Նյու Յորք շրջան, ԱՄՆ |
Չվերթ | AA11 |
Թռիչքի վայր | Լոգանի միջազգային օդանավակայան և Բոստոն |
Վերջնական կետ | Լոս Անջելես միջազգային օդանավակայան և Կալիֆոռնիա |
Զոհվածներ | 92 մարդ |
Վիրավորներ | 0 |
Aviation Safety Network ID | 20010911-0 |
Օդանավ | |
Մոդել | Բոինգ 767 |
Ավիաընկերություն | American Airlines |
Կողային համար | N334AA |
Կենդանի մնացած | 0 |
American Airlines Flight 11 Վիքիպահեստում |
Թռիչքից տասնհինգ րոպե հետո զավթիչները, վիրավորելով երեք ուղևորի (հնարավոր է, որ նրանցից մեկը սպանվել է), կոտրելով օդաչուների խցիկի դուռը և սպանելով երկու օդաչուներին, գրավեցին ինքնաթիռը։ Մուհամեդ Աթթան՝ իսլամիստական ահաբեկչական Ալ-Քաիդա կազմակերպության անդամ և արտոնագրված կոմերցիոն օդաչու, վերցրեց «Բոինգի» կառավարումը։ Ավիադիսպետչերները հասկացան, որ 011 չվերթը գտնվում է անսպասելի իրավիճակում, երբ ինքնաթիռը դադարեց պատասխանել հարցումներին։ Գրավման փաստը բացահայտվեց, երբ Աթթան պատրաստվում էր հայտարարություն անել ուղևորներին առևանգման վերաբերյալ։ Բայց ուղևորների փոխարեն տեղեկատվությունը հասավ մինչև Բոստոնում օդային երթևեկության կառավարման ծառայություն։ Ուղեկցորդուհիներ Մեդլին Էմի Սուինին և Բեթի Էն Օնգը կապվեցին American Airlines ավիաընկերության հետ և հայտնեցին ինքնաթիռում առևանգիչների և զոհերի մասին։
Ինքնաթիռը բախվեց ԱՀԿ Հյուսիսային աշտարակին 08:46:40 EST: Աղետի ականատես դարձան հազարավոր մարդիկ, որոնք այդ պահին գտնվում էին ԱՀԿ-ից ոչ հեռու՝ փողոցներում։ Մի քանի տեսախցիկներ նկարահանել են Բոինգի հարվածը։ Տվյալ ողբերգության առավել հայտնի նկարահանումը ֆրանսիացի կինեմատոգրաֆիստ Ժյուլ Նոդեի տեսանյութն է, որը գնում էր վավերագրական ֆիլմ նկարահանելու։ Մինչ օդանավը ահաբեկիչների կողմից գրավելու փաստը հայտնի դառնալը լրագրողները միջադեպն անվանում էին «դժբախտ պատահար»։ Ինքնաթիռի հարվածից հետո աշտարակում հրդեհ բռնկվեց և 011 չվերթի հարվածից 102 րոպե փլուզվեց հարևան շրջանների վրա, որից տուժեցին անհայտ թվով մարդիկ։ Վթարի վայրում մարդկանց դիակների որոնման գործընթացում փրկարարները գտել են AAL11 չվերթի օդանավի բեկորները։ Բայց մեծ մասի դիակները չհայտնաբերվեցին։
Օդանավում գտնվել է հինգ առևանգիչ[1]՝
Առևանգիչներից չորսն ընտրվել էին ուղևորների ուսումնասիրության CAPPS համակարգչային համակարգի կողմից՝ ուղեբեռի լրացուցիչ զննության համար՝ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու կասկածանքով։ Աթթայի ուղեբեռը ստուգվեց դեռ Փորթլենդում, ալ-Սուքամիի և երկու ալ-Շեհրիների ուղեբեռն ընտրվել է ստուգումների համար Բոստոնում։ Բոլորը, բացի Վալիդից (որը թռչում էր առանց ուղեբեռի), տրամադրեցին իրենց ուղեբեռը լրացուցիչ ստուգման համար։ CAPPS համակարգի ընտրությունը պատճառ չդարձավ հենց առևանգիչների լրացուցիչ ստուգումների համար[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.