Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Չիչկան, Չաչխան, Չիչխան, գետ Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերում, Փամբակի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից՝ 2250 մ բարձրությունից։ Երկարությունը 29 կմ է, ջրհավաք ավազանը՝ 192 կմ²։ Վերին հոսանքում հոսում է ընդարձակ գետահովտով։ Թռչկանի ջրվեժից ներքև ընդունում է կիրճի տեսք և բացվում Շիրակամուտ գյուղի շրջանում։ Սնումը հալոցքային (42 %) և ստորերկրյա (35 %) է, վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 62 %-ը։ Տարեկան միջին ծախսը 1,74 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով հատկապես Շիրակամուտի ջրանցքով, որը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո փլվածքներից փակվել էր։ 1993 թ. այն մաքրվեց և ջրանցքը կրկին սկսեց գործել[2][3][4]։
Չիչկան | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 29 կմ |
Ավազանի մակերես | 192 կմ² |
Ջրի ծախս | 1,74 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Շիրակի լեռնաշղթա |
Գետաբերանի տեղակայում | Փամբակ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Բարակձոր, Շնագայլ, Մասրաջուր, Տոպար, Քարաղբյուր և Քողտիկ |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Շիրակի մարզ և Լոռու մարզ[1] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.