Սոսի
From Wikipedia, the free encyclopedia
Սոսի, տնջրի, չինար (լատին․՝ Plátanus)[1], սոսազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 10 տեսակ։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոսի (այլ կիրառումներ)
Սոսի, տնջրի | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Platanus
L., 1753
|
||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
Platanus orientalis L., 1753 — Տնջրի,Սոսի արևելյան | ||||||||||||
|
Անվանում
Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև Տնջրի անունով։ Ի դեպ, թե մեկը, թե մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ արական, Սոս ձևով, երկրորդը՝ իգական, հայտնի է նաև պարսկերեն Չինար ձևով։
Կենսաբանական նկարագիր

Սոսին գեղեցիկ ու հզոր ծառ է, որի բարձրությունը կարող է հասնել մինչև 50 մ, իսկ տրամագիծը՝ 1,5-2(3) մ։ Ցողունը կանաչամոխրագույն է, հիմնականում՝ կեղևազուրկ։ Տերևները հերթադիր են, թաթաձև, բլթակավոր, երկար կոթուններով։ Ծաղիկները մանր են, անշուք, միասեռ, երկար ոտիկով գլխիկներում, որոնք տեղադրված են մեկ տարեկան ճյուղերին։ Ստորին, գրեթե նստադիր գլխիկները կազմված են արական, իսկ վերինները՝ իգական ծաղիկներից։ Պտուղը կլոր, փշապատ բազմընկուզիկ է։ Ջերմախոնավալուսասեր ծառատեսակ է, երկարակյաց։ Ապրում է մինչև 3000 տարի։
Սոսիի դասը (Platanus L.) սոսազգիների (Platanaceae Lindl.) միակ ներկայացուցիչն է, որը հանդիսանում է ընտանիքի տիպիկ ներկայացուցիչը։ Platanus L. դասը պատկանում է Magnoliophyta (Angiospermae) բաժնին, Magnoliopsida (Dicotyledones) դասին, Hamamelidae Takht. ենթադասին, Hamamelidales Takht. կարգին, Platanaceae Lindl. ընտանիքին։
Տեսակներ
- Platanus mexicana Moric. — Սոսի մեքսիկական
- Platanus occidentalis L. — Սոսի արևմտյան
- Platanus orientalis L. — Սոսի արևելյան
- Platanus racemosa Nutt. — Սոսի չինական
- Platanus wrightii S.Watson — Սոսի Ռայթի
Հիբրիդներ
- Platanus × acerifolia (Aiton) Willd. — Սոսի հիբրիդային [= Platanus occidentalis × Platanus orientalis]
- [syn. Platanus hispanica auct. — Սոսի իսպանական]
Տարածում
Հայտնի է մոտ 10 տեսակ, որոնք տարածված են հյուսիսային կիսագնդում, Հյուսիսային Ամերիկայում, Միջին Արևելքում և Ասիայում, ինչպես նաև հարավարևմտյան և Կենտրոնական Եվրոպայում։ Տարածված է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում։
Սոսի ծառը Հայաստանում
Հայաստանում հանդիպում է 2 տեսակ՝ Տնջրի կամ Սոսի արևելյան (P. orientalis) և Սոսի թխկիատերև (P. acerifolia)։ Առաջինը բնական պայմաններում հանդիպում է Սյունիքի մարզում՝ Ծավ գետի հովտում, նրա վտակ Շիկահողի համանուն արգելոցի տարածքում (զբաղեցնում է 60 հա տարածություն)։ Թխկիատերև սոսին ներմուծված է, աճում է ամենուրեք (մինչև 1300 մ բարձրություններում)։
Պատմական ակնարկ
Արևելյան սոսին Հայաստանում անհիշելի ժամանակներից համարվել է սրբազան ծառ։ Օգտագործվել է նաև քրիստոնեական եկեղեցիների, վանքերի, ջրաղացների բակերը կանաչապատելու համար։
Սոսյաց անտառի նվիրյալ դյուցազունն էր համարվում հայերի նահապետներից մեկը՝ Արամը։ Արա Գեղեցիկի թոռ Անուշավանը կրում էր Սոսանվեր մակդիրը։
Հայաստանի հնադարյան մայրաքաղաք Արմավիրում գտնվող Անահիտ աստվածուհու մեհյանը շրջապատված էր Սոսյաց հռչակավոր անտառով։ Ներկայում բնական պայմաններում հանդիպում է միայն Ծավ գետի (Սյունիքի մարզ) կիրճում (զբաղեցնում է 60 հա տարածություն), Շիկահողի պետական արգելոցի տարածքում։
Կիրառություն
Սոսին կիրառվում է քաղաքների կանաչապատման համար, հարմարվել է քաղաքի օդի աղտոտվածությանը (գազ, ծուխ, փոշի, մուր) և հողի մեխանիկական տրորմանը։
Սոսին մշակույթում
- Սոսի ծառը Քաշմիրի խորհրդանիշն է,
- Դեռ հին ժամանակներից սոսին երկրպագվում էին տարբեր ժողովրդներ,
- Իսպանիայում սիրահարները ծառի տերևը բաժանում էին երկու մասի և պահում որպես հանդիպման երաշխիք,
- Աստվածաշնչում շքեղ ծառը համարվում է Աստծո ծառ,
- Հին Եգիպտոսում այն համարում են Նուտ երկնային աստվածուհու մարմնացում։
Պատկերասրահ
- Սոսու ծառուղին Լվովում, Ուկրաինա
- 920 թվականին տնկված Սարիգյուղի սոսին, Հայաստան
- Սոսիի ծաղիկները և երիտասարդ տերևները
- դեռ չհասած պտուղները
- հասած պտուղները և տերևները
- Ընկուզիկ
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.