From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Ստյուարտ Պառնել (անգլ.՝ Charles Stewart Parnell, հունիսի 27, 1846[1][2][3][…], Ուիքլոու, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 6, 1891[1][4][3][…], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն), իռլանդացի քաղաքական գործիչ, հոմրուլ շարժման առաջնորդ (1877 թվականից)։ 1875 թվականից անգլիական պառլամենտի անդամ։ Գիտակցելով ժողովրդական զանգվածների աջակցության անհրաժեշտությունը՝ Պառնելը դաշնակցել է իռլանդական շարժման արմատական թևի հետ։ 1879 թվականին մասնակցել է Տողային լիգայի ստեղծմանը և դարձել դրա նախագահը։ 1881 թվականին ձերբակալվել է և մինչև 1882 թվականը եղել բանտում, որտեղ փոխզիջողական պայմանագիր է կնքել անգլիական լիբերալ կառավարության հետ։ Ձգտել է ինքնավարության հասնել պառլամենտական պայքարի միջոցով։ 1890 թվականի վերջին հոմրուլականների աջ մեծամասնությունը Պառնելին մեկուսացրել է ղեկավարությունից։
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Չարլզ Ստյուարտ Պառնել | |
Կուսակցություն՝ | Irish Parliamentary Party? և Home Rule League? |
---|---|
Կրթություն՝ | Մագդալենայի քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 27, 1846[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուիքլոու, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանի օր | հոկտեմբերի 6, 1891[1][4][3][…] (45 տարեկան) |
Վախճանի վայր | Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն |
Թաղված | Գլասնևին գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Իռլանդիա |
Հայր | John Parnell?[4][5] |
Մայր | Delia Tudor Stewart Parnell?[4][5] |
Ամուսին | Քետրին Օ'Շի[5] |
Զավակներ | Clare O'Shea?[4] և Claude Sophie O'Shea?[5] |
Պառնելն Իռլանդիայի ամենահամբավավոր հայրենասերներից է, նրա անունով են կոչվել փողոցեր, հրապարակներ, կազմակերպություններ, նրան անվանել են «առանց թագի արքա»[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.