From Wikipedia, the free encyclopedia
Չախրուխաձե (վրաց.՝ ჩახრუხაძე, 1170 - 1212), 12-րդ դարավերջի և 13-րդ դարասկզբի վրացի բանաստեղծ-ներբողագիր։ Թամար թագուհուն իդեալականացնող «Թամարիանի» ներբողների ժողովածուի հեղինակն է։ Չախրուխաձեի ոտանավորը իր ստեղծողի անունով ստացել է չախրուխաուլի անունը և լայնորեն տարածված է եղել վրացական դասական պոեզիայում[1]։
Չնայած նրան, որ Չախրուխաձեի կենսագրության մասին հավաստի որևէ բան հայտնի չէ, բացի նրանից, որ նա ապրել է 12 դարի վերջին և 13-րդ դարի սկզբին, որոշ ժամանակակից գիտնականներ, հիմնվելով Չախրուխաձեի ապրելու ժամանակաշրջանի, ձեռագրի համեմատության, գրի ոճային և բառային յուրահատկությունների վրա, ենթադրում են, որ Չախրուխաձեն կարող է գրագիր Գրիգոլ Չախրուխաձեն լինել[2]։ Գելաթի վանքում Գրիգոլ Չախրուխաձեի գտած ձեռագրերից կարելի է ենթադրել, որ նա ծրագրել է գնալ Երուսաղեմի վրացական Սուրբ Խաչի վանք։ Պոետ և արքա Արշիլ II-ը ասում էր, որ Չախրուխաձեն սերում է Խևիից և Թամարա թագուհու գրագիրն էր[3]։
«Թամարիանին» վրաց աշխարհիկ գրականության առաջին նմուշն է, որը պարունակում է տասնմեկ ներբող և այլ բովանդակությամբ չորս ոտանավոր։ Հեղինակը փառաբանել է Թամար թագուհու (1184-1213) անհատական արժանիքներն ու պետական գործունեությունը, նաև՝ նրա ամուսնու՝ Դավիթ Սոսլանին և թագաժառանգ Լաշա Գեորգիին[4]։ Ենթադրվում է, որ ներբողաշարը գրվել է Բասենի ճակատամարտում (1203) վրացական զորքերի տարած հաղթանակից հետո՝ 1203-1207 թվականներին։
Շարքը բաղկացած է քսան վանկանի տողերից, հանգավորումը իգական է։ Ամեն մի կիսատող ունի ներքին հանգ։ Այս վանկաչափը իր ստեղծողի անունով ստացել է չախրուխաուլի անունը և լայնորեն տարածված է եղել վրացական միջնադարի դասական պոեզիայում։ «Թամարիանին» մեզ է հասել 17-19-րդ դարերի գրչությամբ[5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.