Remove ads
քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Ուրսոլաթթու, (երբեմն կոչվում է ուրսոն, պրունոլ, մալոլ կամ 3β-հիդրօքսյուրս-12-են-28-ոիկ թթու), պենտացիկլիկ տրիտերպենոիդ է, որը հայտնաբերվել է խնձորի էպիկուտիկուլյար շերտում դեռևս 1920 թվականին և լայնորեն հանդիպում է մրգերի կեղևներում, ինչպես նաև խոտաբույսերի և համեմունքների մեջ, ինչպիսիք են խնկունին և ուրցը։
Ուրսոլաթթու | |
---|---|
Քիմիական բանաձև | C₃₀H₄₈O₃ |
Մոլային զանգված | 7,6E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 77-52-1 |
PubChem | 64945 |
EINECS համար | 201-034-0 |
SMILES | CC1CCC2(CCC3(C(=CCC4C3(CCC5C4(CCC(C5(C)C)O)C)C)C2C1C)C)C(=O)O |
ЕС | 201-034-0 |
ChEBI | 58472 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ուրսոլաթթուն առկա է շատ բույսերում, օրինակ՝ Mirabilis jalapa-ում[2], ինչպես նաև առօրյայում օգտագործվող բազմաթիվ մրգերի և խոտաբույսերի մեջ (օրինակ՝ խնձոր, ռեհան և, հապալաս, լոռամիրգ,, անանուխ, խնկունի, նարդոս, օրեգանո, ուրց, ալոճենի և սալորաչիր)։ Խնձորի կեղևը պարունակում է մեծ քանակությամբ ուրսոլաթթու[3]։
Հետազոտվել են ուրսոլաթթվի մի շարք պոտենցիալ կենսաքիմիական ազդեցություններ, սակայն չի եղել կլինիկական ուսումնասիրություն, որը ցույց է տալիս օգուտները մարդու առողջության համար։ In vitro ուրսոլաթթուն արգելակում է քաղցկեղի բջիջների տարբեր տեսակների բազմացումը՝ արգելակելով STAT3 ակտիվացման ուղին[4][5] ինչպես նաև կարող է նվազեցնել քաղցկեղի բջիջների տարածումը և դրդել ապոպտոզի[6]։ Ապացուցված է, որ ուրսոլաթթուն նաև արգելակում է JNK-ի էքսպրեսիան և JURKAT լեյկեմիկ T բջիջների IL-2-ի ակտիվացումը, ինչը հանգեցնում է բազմացման նվազմանը և T բջիջների ակտիվացմանը[7]։ Ուրսոլաթթուն արոմատազի թույլ արգելակիչ է (IC50 = 32 μM)[8] և ցույց է տրվել, որ ավելացնում է մկանների և գորշ ճարպի քանակը և նվազեցնում սպիտակ ճարպով ճարպակալումը,երբ ավելացվում է մկների կերերում[9]։ Ֆիզիոլոգիական կոնցենտրացիաների պայմաններում ուրսոլաթթուն նաև հրահրում է էրիպտոզ(ապոպտեզի նման ինքնասպանությամբ բջիջների մահ արյան կարմիր թերի բջիջներում)??[10] Պարզվել է, որ այն նվազեցնում է մկանների ապաճումը և խթանում մկանների աճը[11], ինչպես նաև ցուցաբերում է սրտապաշտպան(կարդիոպրոտեկտիվ)ազդեցություն[12]։
Մկների մոտ ուրսոլաթթուն խթանում է նյարդային վերականգնումը սիսատիկ նյարդի(sciatic nerve) վնասվածքներից հետո և վերջերս պարզվել է, որ ունի COVID-ի կանխարգելման հնարավորություններ։ Այս վերջին բացահայտման վերաբերյալ ավելի շատ հետազոտություններ են ընթանում[13]։ Քրոնիկ ցրված սկլերոզով մկների մոտ ուրսոլաթթուն նվազեցրել է նեյրոնների հետագա վնասումը և օգնել վերականգնել նեյրոնները ծածկող պաշտպանիչ թաղանթները՝ ըստ երևույթին ճնշելով Th17 իմունային բջիջները և ակտիվացնելով պրեկուրսոր բջիջները, որոնք հասունանում վերածվելով են միելին-պատյան ստեղծող բջիջների՝ օլիգոդենդրոցիտների[14]։ Մկների մոտ ուրսոլաթթուն բարելավում է դոմոաթթվից առաջացած ճանաչողական թերությունները[15]։ Ուրսոլաթթուն բարելավում է ճարպային սննդի պատճառով առաջացած ճանաչողական խանգարումները՝ արգելակելով՝ մկների էնդոպլազմային ցանցի սթրեսը և IκB kinase β/միջուկային գործոն-κB միջնորդավորված բորբոքային ուղիները[16]։ Ուրսոլաթթուն թուլացնում է մկների ուղեղում լիպոպոլիսախարիդներով առաջացած ճանաչողական անբավարարությունը՝ ճնշելով p38/NF-κB միջնորդավորված բորբոքային ուղիները[17]։ Այն բարելավում է ճանաչողական անբավարարությունը մկների ուղեղում թուլացնելով D-գալակտոզայով առաջացած ծերացած բջիջների օքսիդատիվ սթրեսը[18]։ Ուրսոլաթթուն ուժեղացնում է մկների լյարդի վերականգնումը մասնակի հեպատէկտոմիայից հետո[19]։ Ուրսոլաթթուն ուժեղացնում է բջջային իմունային համակարգը և ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների գործառույթը ստրեպտոզոտոցինով առաջացած դիաբետիկ մկների մոտ, ովքեր սնվում են ճարպային սննդով[20]։ Ուրսոլաթթուն ավելացնում է կմախքային մկանների զանգվածը,բարելավում տոկունությունը մարզվելու կարողությունը,նվազեցնում է մկանային ատրոֆիայի զարգացման համար պատասխանատու գեների էքսպրեսիան նաև նվազեցնում է հոգնածության և ֆիզիկական վերժությունների հետևանքով առաջացած սթրեսի ցուցանիշները[21]։
Առնետների մոտ ուրսոլաթթուն բարելավում է բարձր յուղային սննդակարգով առաջացած լյարդի ստեատոզը և նյութափոխանակության խանգարումները ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդության ժամանակ[22]։
Ուրսոլաթթուն կարելի է գտնել այն բույսերում, որոնք օգտագործվում են կոսմետիկ հավելումների համար[23]։ Այն կարող է ծառայել որպես սկզբնանյութ ավելի հզոր կենսաակտիվ ածանցյալների սինթեզի համար, ինչպիսիք են փորձարարական հակաուռուցքային նյութերը[24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.