Ունդեր դեն Լինդեն

From Wikipedia, the free encyclopedia

Ունդեր դեն Լինդենmap

Ունդեր դեն Լինդեն (գերմ.՝ Unter den Linden), փողոց Գերմանիայում, որը համարվում է Բեռլինի կենտրոնական փողոցներից մեկը և գտնվում է Միտե թաղամասում[1]։ Այն գտնվում է Բրանդենբուրգյան դարպասի արևելյան կողմում, որտեղ նաև գտնվում են արվեստի ակադեմիայի նոր շենքը և հայտնի Hotel Adlon-ը[2]։ Այստեղից շուրջ մեկուկես կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Dorotheenstadt-ը, Friedrichswerder-ը և Ալեքսանդրապլատի հեռուստաաշտարակը[3]։ Փողոցը իր անունը ստացել է իր զարդարանքների շնորհիվ։ Փողոցի երկարությունը կազմում է 1 390 մետր, իսկ առավելագույն լայնությունը` 60 մետր[4]։ Փողոցի անունը՝ Ունդեր դեն Լինդենը թարգմանաբար նշանակում է Լորենիների տակ։

Արագ փաստեր Ունդեր դեն Լինդեն գերմ.՝ Unter den Linden, Երկիր ...
Ունդեր դեն Լինդեն
գերմ.՝ Unter den Linden
Thumb
Երկիր Գերմանիա
Գտնվում էՄիտտե
ՏեղանքՄիտտե
Երկարություն1390 ± 1 մետր
Լայնություն60 մետր
Անվանվել էլորենի
Փակել

Պատմություն

Thumb
Ունդեր դեն Լինդեն 1691 թվական

Փողոցը կառուցվել է 1647 թվականին Ֆրիդրիխ Վիլհելմի հրամանով[5]։ Փողոցը ձևավորվել է 1000 լորենի և 1000 ընկուզենի ծառերի վայրում[6]։ 1696 թվականին Ֆրիդրիխ Վիլհելմը փողոցում հիմնել է արվեստի ակադեմիա, իսկ 1700-ին` Գիտությունների ակադեմիա[7]։ 1707 թվականին նա օրենք է տարածել, ըստ որի յուրաքանչյուր բնակիչ պետք է ուշադրություն դարձնի իր տան դիմացի լորենիների ծառերին և վնասի դեպքում զեկուցի։ 1770 թվականն Ֆրիդրիխ 2-րդը որոշեց կառուցել ծառուղի` հանդիսավոր շենքերով։ Դրա հետևանքով քանդվեցին 44 տներ[8]։ 19-րդ դարից սկսած քաղաքի համար Ունդեր դեն Լինդեն փողոցը զգալի նշանակություն ունեցավ։ 1990 թվականին քաղաքային ամրոցը փակվեց ասբեստի աղտոտման պատճառով[9]։ Փակվելու հետ մեկտեղ այն սկսվեց աստիճանաբար ավերվել։ 2008 թվականի նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ քաղաքային ամրոցի վերակառուցման ճարտարապետների մրցույթ, որում հաղթեց Ֆրանչեսկո Ստելլան։ Նախագիծը հետագայում հաստատվեց Բունդեսթագի կողմից` աննշան փոփոխություններից հետո[10]։ Այնուամենայնիվ, 2010 թվականից շինարարության մեկնարկի որոշումը հետաձգվել է մի քանի տարի` ֆինանսական անվտանգության բացակայության պատճառով։

Տեսարժան վայրեր

Գերմանիայի հարուստ պատմությունը արտացոլվում է շենքերում, որոնք ներառում են (արևմուտքից դեպի արևելք)։

Գրականություն

  • Harald Neckelmann: Unter den Linden – Flanieren und Amüsieren. Sutton Verlag, Erfurt 2009, ISBN 978-3-86680-583-5.
  • Walter Schimmel-Falkenau: Kommen und Gehen Unter den Linden. Berlin Story Verlag, 2006, ISBN 3-929829-34-7.
  • Günter de Bruyn: Unter den Linden. Siedler-Verlag, Berlin 2003, ISBN 3-88680-789-4.
  • Carl-Georg Böhne, Werner Schmidt: Unter den Linden – Ein Spaziergang von Haus zu Haus. Haude & Spener, Berlin 2000, ISBN 3-7759-0428-X.
  • Helmut Engel, Wolfgang Ribbe (Hrsg.): Via triumphalis. Geschichtslandschaft „Unter den Linden“ zwischen Friedrich-Denkmal und Schloßbrücke. Akademie Verlag, Berlin 1997, ISBN 3-05-003057-7.
  • Winfried Löschburg: Unter den Linden: Gesichter und Geschichten einer berühmten Straße. Buchverlag Der Morgen, 1982. (Neuauflage: Christoph Links Verlag, Berlin 1993, ISBN 3-86153-024-4)
  • Die Bau- und Kunstdenkmale in der DDR. Hauptstadt Berlin I. Hrsg. Institut für Denkmalpflege im Henschelverlag, 1984, S. 139–189.
  • Ursula von Kardorff, Fotos: Michael Ruetz : Unter den Linden. In: Geo-Magazin. 11, Hamburg 1978, S. 38–64. Sackgasse der Nation. Informativer, authentischer Erlebnisbericht: „[…] Hier erlebte ich den 20. Juli 1944 (Preußens letzten Ruhmestag) […] Als ich nach Gestapoverhören aus Berlin floh, saß mein Freund Graf Hardenberg im KZ, andere Freunde waren hingerichtet worden […]“ ISSN 0342-8311

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.