From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինայի յոթ բնական հրաշալիքներ (ուկրաիներեն՝ Сім природних чудес України), համաուկրաինական մրցույթ, որի նպատակն էր ընտրել Ուկրաինայի ամենահայտնի և եզակի բնական օբյեկտները՝ առանձնացնելով յոթ բնական հրաշալիքները։ Մրցույթն անց է կացվել 2007-2008 թվականներին՝ դառնալով նախորդ՝ «Ուկրաինայի յոթ հրաշալիքները» ծրագրի երկրորդ փուլը։ Ընտրված բնության օբյեկտները հանդիսանում են հատուկ պահպանվող տարածքներ, գտնվում են պետական վերահսկողության տակ և հասանելի են զբոսաշրջության համար։
Միջոցառումն իրականացվել է ակցիայի ձևով՝ 2007 թվականին՝ ուկրաինացի քաղաքական գործիչ Նիկոլայ Տոմենկոյի նախաձեռնությամբ։ Ակցիայի կազմակերպիչների թվում են եղել Ուկրաինայի զբոսաշրջության և հանգստավայրերի պետական ծառայությունը, Ուկրաինայի Գերագույն Ռադայի երիտասարդական քաղաքականության, սպորտի և զբոսաշրջության կոմիտեն, Ուկրաինայի ազգային ռադիոընկերությունը և այլ լրատվամիջոցներ։
Մրցույթն իրականացվել է գիտական և փորձագիտական մակարդակով, որի աշխատանքների իրականացմանը մեծապես աջակցել են Ուկրաինայի ՆԱՄ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, Ուկրաինայի աշխարհագրական և երկրաբանական համալսարանների մասնագետները, ինչպես նաև՝ երկրաբանա-հետախուզական գործողություններ իրականացնող ձեռնարկությունները և ընկերությունները։
2008 թվականի մարտին հայտարարվել են «Ուկրաինայի յոթ բնական հրաշալիքները» անվանակարգի հավակնորդ 100 բնական հուշարձանները։ Նույն թվականի հուլիսի 7-ին փորձագետների կողմից ընտրվել և քվեարկության են դրվել 21 օբյեկտները։ 2008 թվականի օգոստոսի 21-ին ինտերնետային քվեարկությունից և փորձագիտական գնահատումից հետո հայտարարվել են եզակի և յուրահատուկ ճանաչված 7 օբյեկտները։
# | անվանումը | տեղադիրքը | պատկերը |
---|---|---|---|
1 | Ասկանիա Նովա[1] | Խերսոնի մարզ | |
2 | Մերձբուգյան գրանիտ - տափաստանային կենսոլորտային համալիր[2] | Նիկոլաևի մարզ | |
3 | Դնեստրի կիրճ[3] | Խմելնիցկու, Վիննիցայի, Իվանո-Ֆրանկովսկի և Տերնոպոլի մարզերի սահմաններում | |
4 | Մարմարե քարանձավ[4] | Ղրիմի ԻՀ | |
5 | «Պոդոլյան Տովտրաներ»[5] | Խմելնիցկու մարզ | |
6 | Սվիտյազ[6] | Վոլինի մարզ | |
7 | Սինևիր[7] | Անդրկարպատյան մարզ |
Լավագույն 21 բնական հրաշալիքների շարքում են հայտնվել ազգային պարկերը, արգելոցները, բնության հուշարձանները, այդ թվում՝ ջրվեժներ, քարանձավներ, ծառատեսակներ, լճեր, կիրճեր, ճահճային և տափաստանային լանդշաֆտային գոտիներ և այլն։
բնական օբյեկտը | գտնվելու վայրը | պատկերը |
---|---|---|
Ասկանիա Նովա[8] | Խերսոնի մարզ | |
Բազալտային սյուներ[9] | Ռովնենի մարզ | |
Բալակլավայի ծովածոց[10] | Ղրիմի ԻՀ | |
Բուկովինի ջրվեժներ[11] | Բուկովինա | |
Գովեռլա լեռ[12] | Իվանո-Ֆրանկովսկի մարզ | |
Մերձբուգյան գրանիտ - տափաստանային կենսոլորտային համալիր[13] | Նիկոլաևի մարզ | |
Դեսնյանսկայա Օբոլոն[14] | Չերնիգովի մարզ | |
Դնեստրի կիրճ[15] | Խմելնիցկու, Վիննիցայի, Իվանո-Ֆրանկովսկի և Տերնոպոլի մարզերի սահմաններում | |
Դանուբյան կենսոլորտային արգելոց[16] | Օդեսայի մարզ | |
«Քարե գերեզման» արգելոց[17] | Դոնեցկի մարզ | |
Կանևի լեռներ[18] | Չերկասիի մարզ | |
Կարադաղի բնական արգելոց[19] | ՂՐիմի ԻՀ | |
Կոչուբեյի կաղնիներ[20] | Պոլտավայի մարզ | |
Մարմարե քարանձավ[21] | Ղրիմի ԻՀ | |
Օլեշկովյան ավազուտներ[22] | Խերսոնի մարզ | |
Օպտիմիստական քարանձավ[23] | Տերնոպոլի մարզ | |
«Պոդոլյան Տովտրաներ»[24] | Խմելնիցկու մարզ | |
Սվիտյազ[25] | Վոլինի մարզ | |
Սինևիր[26] | Անդրկարպատյան մարզ | |
Տուստան, Ուրիցի ժայռեր[27] | Լվովի մարզ | |
Խնձորենի գաղութաձև[28] | Սումիի մարզ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.