From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Փրիմրոուզ (անգլ.՝ William Primrose, օգոստոսի 23, 1904[1][2], Գլազգո, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - մայիսի 1, 1982[1][2], Պրովո, Յուտա, ԱՄՆ[3]), շոտլանդացի ալտահար։ Ալտի պատմության մեջ նա առաջին ինտերնացիոնալ ալտահարն է և այդ գործիքի առաջին սոլիստներից մեկը։ Նրա շնորհիվ ալտը դուրս է եկել չճանաչված գործիքների շարքից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուիլյամ Փրիմրոուզ | |
---|---|
Բնօրինակ անուն | William Primrose |
Ծնվել է | օգոստոսի 23, 1904[1][2] Գլազգո, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Երկիր | Շոտլանդիա |
Մահացել է | մայիսի 1, 1982[1][2] (77 տարեկան) Պրովո, Յուտա, ԱՄՆ[3] |
Ժանրեր | դասական |
Մասնագիտություն | երաժիշտ, ջութակահար, մանկավարժ, երաժշտության ուսուցիչ և վիոլինահար |
Գործիքներ | ալտ |
Աշխատավայր | Ինդիանայի համալսարան |
Լեյբլ | RCA Records |
Կրթություն | Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց |
Պարգևներ | |
William Primrose Վիքիպահեստում |
Նա չորս տարեկանից սկսում է ջութակ նվագել։ Երբ որ ընտանիքը տեղափոխվում է Լոնդոն, նա ընդունվում է Գիլդհոլի երաժշտական դպրոցը։ Այստեղ նա նվաճում է ջութակի ոսկե մեդալը։ Այնուհետև մեկնում է Բելգիա, որպեսզի շարունակի ուսումը մեծ ջութակահար Օժեն Իսաիի մոտ, ով նրան խորհուրդ է տալիս փոխել իր գործիքը և շարունակել ուսումը ալտով։ Ալտի հնչողությունը շատ գրավում էր Փրիմրոուզին։ 1930-1935 թվականներին նա Լոնդոնի լարային կվարտետի ալտահարն է։ Կատարում է բազմաթիվ շրջագայություններ տարբեր երկրներում, նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում։ Իր կյանքի երկրորդ մասը նա ապրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 1953 թվականին Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը նրան ընծայել է Բրիտանական Օրդենի շքանշանով։ Մահացել է քաղցկեղից Պրովո քաղաքում, 1982 թ. մայիսի մեկին։
Լարային կվարտետի 1935 թ. ցրվելուց հետո՝ 1937-ից՝ նա աշխատում է Արթուրո Տոսկանինիի NBC սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես շարքային ալտահար։ Այս նույն նվագախմբում նա հանդես է գալիս նաև որպես սոլիստ՝ մենակատար։ Հեռանում է նվագախմբից 1941 թ.։ Այս նույն ժամանակաշրջանում նա հանդիպում է տենոր Ռիչարդ Քրուկսին և նրա հետ կատարում բազմաթիվ շրջագայություններ։ Հենց այստեղից էլ սկսում է Փրիմրոուզի կարիերան։ Նա հիմնում է Փրիմրոուզ լարային կվարտետը։ 1946 թվականին նա աշխարհում առաջին անգամ ձայնագրում է Հեկտոր Բեռլիոզի` նվագախմբի և սոլո ալտի համար գրված «Հարոլդը Իտալիայում» սիմֆոնիան։ Ալտի համար նա փոխադրել է Նիկոլո Պագանինիի ջութակի համար գրված 24 կապրիսները։ ԱՄՆ-ում ապրած Հանդես է եկել բազմաթիվ լարային կվարտետներում, լարային տրիոներում, դաշնամուրային կվարտետներում։ Համարվել է աշխարհի ամենալավ ալտահարներից մեկը։ Տարիներ հետո նա նորից հանդիպում է Տոսկանիին և նրա նվագախմբի հանդես գալիս որպես սոլիստ։ Հանդես է եկել նաև Սաշա Հաիֆեցի հետ։
Դասավանդումը շատ մեծ տեղ է գրավել նրա կյանքում։ Երիտասարդ հասակում նա արդեն դասավանդում էր Ֆիլադելֆիայում` Կուրտիսի երաժշտական Համալսարանում։ Դասավանդել է նաև Ինդիանայի Համալսարանում, Հարավային Կալիֆորնիայի Համալսարանում։ Վարպետության դասեր է տվել Ջուլլիարդի Համալսարանում և Իսթմանի Երաժշտական Դպրոցում։ Բելա Բարտոկի ալտի կոնցերտը գրվել է հենց Փրիմրոուզի պատվերով։ Նրա համար են գրվել նաև Կարլ Հարթմանի ալտի, դաշնամուրի, փողային գործիքների, և հարվածային գործիքների կոնցերտը, Քուինսի Փորթերի ալտի կոնցերտը և Բենջամին Բրիթթենի ալտի և լարային նվագախմբի համար գրված «Լակրիմեն»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.