From Wikipedia, the free encyclopedia
Ողնաշարի հիվանդություններ վերաբերում է ողնաշարի ախտաբանական վիճակներին[1]։ Որի մեջ ներառվում են ողնաշարի տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են կիֆոզը։ Դորզալգիան վերաբերում է մեջքի ցավին։ Ողնաշարային այլ հիվանդություններից են ողնաշարի մկանային ատրոֆիան, անկիլոզացնող սպոնդիլիտը, ողնաշարի գոտկային հատվածի ստենոզը, սպինա բիֆիդան, ուռուցքները, օստեոպորոզը և ձիու պոչի համախտանիշը։
Ողնաշարի հիվանդություններ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ռևմատոլոգիա |
Diseases and disorders of the vertebral column Վիքիպահեստում |
Գոյացություն ունեն բազմաթիվ ողնաշարային հիվանդություններ, որոնցից մի մասը ավելի տարածված են, քան մյուսները։ Ողնաշարային հիվանդությունների մեջ են մտնում նաև պարանոցային հատվածի ախտահարումները, որոնց վնասումները անհատական են։ Հայտնի ողնաշարի պարանոցային հատվածի հիվանդություններին են պատկանում ողնաշարային դիսկի դեգեներատիվ փոփոխությունները, պարանոցային ստենոզը և դիսկի ճողվածքը։
Դիսկի դեգեներատիվ փոփոխությունները առաջանում է այն ժամանակ, երբ դիսկը յուրաքանչյուր ողի սկսում է բաժանվել և մասնատվել։ Քանի որ յուրաքանչյուր ող պատախանատու է տարբեր մասի ցավազգացողության համար օրինակ մեջքի, ոտքի, պարանոցի կամ վերին վերջույթի, հետևաբար ցավի տեղակայումը տարբեր հատվածներում է լինում։ Ողնուղեղի ավելի բարակ դառնալու հետևանքով, առաջանում են ցավեր պարանոցում, թմրածության զգացում ձեռքերի և վերին վերջույթի շրջանում, սրանք պարանոցային ստենոզին բնորոշ նշաններ են։ Յուրաքանչյուր միջողնային դիսկ կազմված է ֆիբրոզ օղից, որի կազմալուծման դեպքում սկսում է առաջանալ պարանոցային դիսկի ճողվածք։ Այս փոփոխությունները քիչ են հանդիպում երիտասարդների մոտ, սրանք հիմնականում տարիք զուգահեռ առաջացող փոփոխություններ են[2]։
Սկոլիոզը տարածված ողնաշարային հիվանդություն է, որի դեպքում ողնաշարը թեքվածություն ունի, հիմնականում "C" կամ "S" տառի նման։ Ավելի հաճախ այն հանդիպում է կանանց մոտ, սակայն յուրահատուկ պատճառ սկոլիոզի առաջացման գոյություն չունի։ Միայն մի քանի նշաններ են բնորոշ, օրինակ հոգնածության զգացում մեջքի շրջանում կամ մեջքի ցավ։ Ընդհանուր առմամբ, եթե կոնքը կամ ուսը հավասար հարթության վրա չեն, կամ ողնաշարը թեքված է, այն սկոլիոզի պատճառով է և կարիք կա բժշկական խորհրդատվության[3]։
Գոտկային հատվածի ստենոզին բնորոշ է ողնաշարի գոտկային հատվածի ողնուղեղի նեղացումը։ Այն կարող է բերել ողնուղեղի նյարդարմատների սեղման, որի արդյունքում ցավեր են առաջանում մեջքի ստորին հատվածում և ստորին վերջույթներում։ Այլ նշաններից են շարժողական խանգարումները, մարմնի թեթևակի կորացած դիրքը դիսկի նեղացման կամ արտափքման հետևանքով։ Գոտկային հատվածի ստենոզը լայն տարածում ունի, ընդհանուր բնակչության 9.3%-ի մոտ առկա է և տարածվածությունը գնալով մեծանում է 60 տարեկանից հետո[4]։ Ընդհանուր առմամբ ողնաշարի վիրահատական միջամտությունը ցուցված է 65 տարեկան և ավել հիվանդների մոտ[5]։
Սպինա բիֆիդան ամենատարածված խնդիրներից է Կենտրոնական Նյարդային Համակարգի (ԿՆՀ)։ Սպինա բիֆիդայի ամենատարածված և ամենածանր ձևը միելոմենինգոցելեն է։ Միելոմենինգոցելեի դեպքում ողնաշարը ոչ ամբողջական է փակված, հետևաբար ողնուղեղը հետևից բաց է մնում։ Որպես կանոն, որքան բարձր է տեղակայված ախտահարման մակարդակը, այնքան ֆունկցիոնալ խանգարումները ավելի շատ են[6]։ Ախտանշաններից են աղիքային և միզապարկի հետ կապված խնդիրները, թուլությունը և/կամ զգացողության կորուստը ախտահարման մակարդակից ցած, պարալիզը կամ օրթոպեդիկ խնդիրները։ Իրավիճակից կախված ախտանշանների արտահայտումը տարբերվում է[7]։
Ձիու պոչի համախտանիշը հազվադեպ հանդիպող համախտանիշ է, որն ազդեցությունն ունի ողնուղեղային նյարդերի վրա այն հատվածում, որտեղից սկսում է cauda equine-ն (լատիներեն "ձիու պոչ")։ Ախտանշաններից են գոտկային շրջանում ցավերը, միզապարկի ֆունկցիայի խանգարումները, աղիքային դիսֆունկցիան, անզգայացումը և պարեստեզիան։ Պրոգրեսիայի կանխարգելման համար անհրաժեշտ է կատարել նյարդաբա նական վիրահատություն[8]։
Ողնաշարի ուռուցքների դեպքում դիտվում է ոչ կարևոր հյուսվածքի աճ և տարածում դեպի ողնաշարային խողովակ ու ողնուղեղ։ Ոչ կարևոր հյուսվածքային բջիջների աճը շատ արագ է տեղի ունենում հատուկ շրջաններում։ Որպես կանոն ուռուցքները բաժանվում են երկու խմբի բարորակ, այսինքն ոչ կանցերոգեն և չարորակ ՝ կանցերոգեն, նաև առաջնային կամ երկրորդային։ Առաջնային ուռուցքները առաջանում են կամ ողնուղեղից կամ ողնաշարային խողովակից, մինչդեռ երկրորդային ուռուցքները առաջանում են այլ օրգան համակարգերում և տարածվում դեպի ողնաշարային շրջան[9]։ Ուռուցքների ախտանշանները տարբեր են և կախված են ուռուցքի տեսակից, տեղակայումից և հիվանդի ընդհանուր առողջական վիճակից։ Ամենահաճախ հանդիպող ախտանշանը մեջքի ցավն է և լուրջ խնդիր է առաջացնում երբ ցավը սուր է, երկարատև և ուժեղանում է պառկած վիճակում կամ հանգստանալիս։ Այլ նշաններից են մկանային ֆունկցիայի թուլացումը, աղիների կամ միզապարկի ֆունկցիայի խանգարումը, ոտքի ցավը, սկոլիոզը կամ նույնիսկ ստորին վերջույթներում զգացողության կորուստը[9][10][11]։
Առաջնային ուռուցքի առաջացման պատճառը հայտնի չէ, չնայած գիտնականները պարզել են հնարավոր պատճառները։ Քաղցկեղը հնարավոր է կապված լինի ժառանգականության հետ, որովհետև հետազոտությունները ցույց են տալիս որ նույն ընտանիքում ուռուցքի հանդիպման հավանականությունը բարձր է։ Ժառանգական նախատրամադրվածություն ունեցող ողնաշարային ուռուցքներից են Վոն Հիփփել-Լինդաուի ՝Von Hippel-Lindau հիվանդությունը և նեյրոֆիբրոմատոզը 2։ Վոն Հիփփել-Լինդաուի հիվանդությունը ոչ քաղցկեղածին է, կապված ուղեղի, ողնուղեղի կամ նույնիսկ երիկամների արյունատար անոթների հետ։ Նեյրոֆիբրոմատոզը 2-ը նույնպես չարորակ բնույթ չունի, այն սովորաբար ազդում է լսողական նյարդերի վրա։ Լսողության կորուստը միակողմանի կամ երկկողմանի համարվում է բնորոշ նշան այս ժառանգական հիվանդության համար[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.