From Wikipedia, the free encyclopedia
Ո՞վ ասաց «մյաու», խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ` նկարահանված Վլադիմիր Սուեևի համանուն հեքիաթի հիման վրա։ Այն պատմում է հետաքրքրասեր շան և աշխարհի հետ նրա առաջին ծանոթության մասին։ Համարվում է Վլադիմիր Դեգտյարովի լավագույն մուլտֆիլմերից մեկը[2]։ Հասցեագրված է մանուկներին և նվիրված է աշխարհաճանաչման ձգտմանը, որը հատուկ է մարդուն[3]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վլադիմիր Դեգտյարյով |
Սցենարիստ | Վլադիմիր Սուտեև |
Հնչյունավորում | Ռինա Զելյոնայա, Ալեքսեյ Կելբերեր և Յուրի Խրժանովսկի |
Բեմադրող նկարիչ | Վլադիմիր Դանիլևիչ |
Երաժշտություն | Սիգիզմունդ Կաց |
Օպերատոր | Թեոդոր Բունիմովիչ և Միխայիլ Կամենեցկի |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 9 րոպե[1] |
Թվական | 1962 |
Շան փոքրիկ ձագն արթնանում է, երբ ինչ-որ մեկն ասում է մյաու, և անպայման ուզում է պարզել, թե ով է դա... Շան ձագը գնում է որոնելու նրան։ Բոլոր նրանց, ում հանդիպում է, նա հարցնում է. «Ո՞վ ասաց մյաու»։ Դրանք էին աքլորը, մուկիկը, մեծ շունը, մեղուն, գորտը։ Միայն տուն վերադառնալուց հետո է նա իմանում, որ դա կատուն էր։
«Ո՞վ ասաց մյաու» մուլտֆիլմի հատվածը օգտագործվել է «Սև կատու» կարճամետրաժ երաժշտական հեռուստաֆիլմում (1989)։
Մուլտֆիլմը բազմիցս թողարկվել է VHS և DVD հավաքածուներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.