Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Շվեյցարիայի ազգային բանկ, Շվեյցարիայի կենտրոնական բանկը։ Բանկի անվանումը Շվեյցարիայի պաշտոնական լեզուներով՝ գերմ.՝ Schweizerische Nationalbank, ֆր.՝ Banque Nationale Suisse, իտալ.՝ Banca Nazionale Svizzera, ռոմանշ.՝ Banca Naziunala Svizra: Ըստ Ազգային բանկի մասին Շվեյցարիայի դաշնային օրենքի՝ Շվեյցարիայի կենտրոնական բանկը բաժնետիրական ընկերություն է՝ առանձնահատուկ կարգավիճակով[2]։
Տեսակ | կենտրոնական բանկ և հանրային ընկերություն |
---|---|
Երկիր | Շվեյցարիա |
Մասն է | The system of official statistics? |
Հիմնադրված է | հունիսի 20, 1907[1] |
Պաշտոնական կայք |
Բանկն ունի երկու գլխամասային գրասենյակ՝ Բեռնում և Ցյուրիխում։ Բանկի ներկայացուցչությունները գտնվում են Ժնևում, Բազելում, Լոզանում, Լուգանոյում, Լյուցեռնում և Սանկտ Գալլենում։ Շվեյցարիայի ազգային բանկը թողարկում է շվեյցարական ֆրանկի թղթադրամներ, իսկ մետաղադրամները թողարկում է Շվեյցարիայի դրամահատարանը։
Բանկի առաջնահերթ նպատակը երկրում տնտեսական իրավիճակին համապատասխան գնային կայունության ապահովումն է։
1903 թվականի մարտի 20-ին ազգային խորհրդատու Շերեր-Ֆուլերն առաջարկել է կենտրոնական բանկի ստեղծման օրինագիծ։ 1905 թվականի հոկտեմբերի 6-ին ընդունվել է Շվեյցարիայի ազգային բանկի մասին դաշնային օրենքը։ 1907 թվականի հունիսի 20-ին Շվեյցարիայի ազգային բանկն սկսել է իր գործունեությունը Բազելում, Բեռնում, Ժնևում, Սանկտ Գալլենում և Ցյուրիխում։ Նույն տարի բանկն սկսել է թողարկել շվեյցարական ֆրանկի թղթադրամներ։
Բանկի գործունեությունը սահմանված է Շվեյցարիայի սահմանադրության 99-րդ հոդվածով․
Բանկի գործունեությունն առավել մանրամասն ներկայացված է Ազգային բանկի մասին Շվեյցարիայի դաշնային օրենքում։
Բանկի հիմնական խնդիրներն են․
Բանկը մասնակցում է միջազգային արժութային համագործակցությանը՝ այդ նպատակով համագործակցելով Դաշնային խորհրդի հետ՝ համաձայն գործող դաշնային օերնսդրությանը։
Բանկը Կոնֆեդերացիային մատուցում է բանկային ծառայություններ՝ գործելով կոմպետենտ դաշնային կառույցների անունից[2]։
2009 թվականի վերջին ոսկու տարադրամային ռեզերվը կազմում էր 140 միլիարդ շվեյցարական ֆրանկ, ինչը 61 միլիարդով ավելի էր, քան 2008 թվականին։ Դա հիմնականում պայմանավորված էր 45 միլիարդ շվեյցարական ֆրանկի չափով օտարերկրյա արժույթի ձեռքբերմամբ։ 2009 թվականին ռեզերվների 18%-ը պահվում էր ոսկու, իսկ 46%-ը՝ արժույթի տեսքով[4]։ 2014 թվականի օգոստոսին տարադրամային ռեզերվը կազմում էր 453,86 միլիարդ շվեյցարական ֆրանկ (495,77 միլիարդ ամերիկյան դոլար)[5]։
Բանկի ղեկավար օրգաններն են բանկային խորհուրդը (Bankrat, Conseil de banque) և ղեկավարների խորհուրդը (Direktorium, Directoire)։ Բանկային խորհուրդը հսկողություն է իրականացնում Շվեյցարիայի ազգային բանկի գործունեության նկատմամբ։ Խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը չորս տարի է, իսկ ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել տասներկու տարին։ Բանկային խորհուրդը կազմված է 11 անդամից, որոնցից 6-ը, այդ թվում՝ նախագահը և փոխնախագահը, նշանակվում են Դաշնային խորհրդի, իսկ 5-ը՝ բաժնետերերի խորհրդի (Generalversammlung) կողմից։
Ղեկավարների խորհուրդն ունի երեք անդամ, որոնք նշանակվում են Դաշնային խորհրդի կողմից․
Ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմում ընդգրկված են․
Խորհրդի յուրաքանչյուր անդամ ղեկավարում է բանկի դեպարտամենտներից մեկը․
Կանոնադրական (ուստավային) կապիտալն ունի 100 000 բաժնետոմս։ Ըստ 2016 թվականի տվյալների՝ բաժնետոմսերի 52%-ը պատկանում է կառավարությանը (կանտոններին և կանտոնային բանկերին)։ Շվեյցարիայի դաշնային կառավարությունը բաժնետոմսեր չունի։ Բաժնետոմսերի 48%-ը պատկանում է շուրջ 2200 մասնավոր ներդրողների։ Ամենախոշոր մասնավոր բաժնետերը Մյունխենի համալսարանի պրոֆեսոր, գործարար Թեո Զիգերտն է, որին պատկանում է բանկի բաժնետոմսերի շուրջ 7%-ը։ Բաժնետոմսերը գնորոշվում են Շվեյցարական բորսայում։ Սովորաբար շահութաբաժինը տարեկան կազմում է 15 շվեյցարական ֆրանկ և չի կարող գերազանցել կանոնադրական կապիտալի 6%-ը[7][8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.