Շվեխաթ
քաղաք Ավստրիայում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Ավստրիայում From Wikipedia, the free encyclopedia
Շվեխաթ (գերմ.՝ Schwechat), քաղաք Ավստրիայում` Ստորին Ավստրիա դաշնային հողում։ Քաղաքը հայտնի է դարձել այնտեղ տեղակայված Վիեննայի միջազգային օդանավակայանով, ինչպես նաև գարեջրի տեղական ապրանքանիշով, որը կոչվում է քաղաքի անունով։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Շվեխաթ | |||
գերմ.՝ Schwechat | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Համայնք | Bruck an der Leitha District?[1] | ||
Ներքին բաժանում | Kledering?, Mannswörth?, Rannersdorf? և Schwechat? | ||
Մակերես | 44,73 կմ² | ||
ԲԾՄ | 162 մետր | ||
Բնակչություն | ▲18 026 մարդ (հունվարի 1, 2018)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 01 | ||
Փոստային դասիչ | 2320[3] | ||
Ավտոմոբիլային կոդ | SW | ||
Պաշտոնական կայք | schwechat.gv.at | ||
| |||
Գտնվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի հարավ-արևելքում։ Մտնում է Վիեննա շրջանի մեջ։ Վիեննան բաժանված է չորս վարչատարածքային միավորի, որոնք կոչվում են կադաստրային համայնքներ (գերմ.՝ Katastralgemeinde): Դրանք են Քլեդերինգը (գերմ.՝ Kledering), Մանսվյորթը (գերմ.՝ Mannswörth), Ռանեռսդորֆ (գերմ.՝ Rannersdorf) և Շվեխաթը (գերմ.՝ Schwechat): Քաղաքը կոչվել է Շվեխաթ գետի անունով, որը հոսում է քաղաքի կենտրոնով։ Զբաղեցնում է 44,7 կմ²։ Ծովի մակարդակից ունի 162 մետր բարձրություն։
2001 թ. բնակչության մարդահամարի արդյունքներով, քաղաքի բնակչությունը 15456 մարդ էր, իսկ բնակչության խտությունը՝ 1կմ² տարածության վրա 322 մարդ։
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
---|---|---|
1869 | 7458 | — |
1880 | 8910 | +19.5% |
1890 | 10 327 | +15.9% |
1900 | 13 636 | +32.0% |
1910 | 14 625 | +7.3% |
1923 | 14 372 | −1.7% |
1934 | 14 936 | +3.9% |
1939 | 14 813 | −0.8% |
1951 | 13 270 | −10.4% |
1961 | 13 403 | +1.0% |
1971 | 15 303 | +14.2% |
1981 | 14 834 | −3.1% |
1991 | 14 669 | −1.1% |
2001 | 15 286 | +4.2% |
2011 | 16 329 | +6.8% |
Դպրոցները ներառում են[4]՝
Նախակրթարաններ`
Միջնակարգ՝
Շվեխաթը (as Megacity Schwechat) կարևոր դեր ունի Ավստրիայի մշակութային կյանքում[5]։
Քաղաքում է գտնվում OMV նավթավերամշակման գործարանը[6], Brauerei Schwechat և Brau Union գարեջրագործարանները, Leipnik-Lundenburger կորպորացիայի գլխամասը, Borealis քիմգործարանը և այլ խոշոր ձեռնարկություններ։
Հռոմեական տիրապետության տարիներին ժամանակակից Շվեխաթի տարածքում գտնվում էր Ալա Նովա (գերմ.՝ Ala Nova) ավանը։ Շվեխաթ բնակավայրի առաջին հայտնի հիշատակումը 1334 թվականի մի փաստաթղթում է[7]։ 1724 թվականին հիմնադրվել է տեքստիլի գործարան։ Շվեխաթը շատ է շահել XIX դարի ավստրիական ինդուստրացումից։ Շատ ընկերություններ, որոնք հիմնվել են այդ ժամանակ, գործում են մինչև հիմա։ Շվեխաթը ստացել է քաղաքի կարգավիճակ 1924 թվականին, միացվել է Վիեննայի շրջանին 1938 թվականին։ Այն ստացել է առանձին քաղաքի կարգավիճակ 1945 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.