ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Շիռլի ՄակԼեյն (անգլ.՝ Shirley MacLaine, ապրիլի 24, 1934[1][2][3][…], Ռիչմոնդ, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի։
Շիռլի ՄակԼեյն անգլ.՝ Shirley MacLaine | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1934[1][2][3][…] (90 տարեկան) |
Ծննդավայր | Ռիչմոնդ, ԱՄՆ[4] |
Կրթություն | Washington-Liberty High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | բապտիստություն |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, պարուհի, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, երգչուհի, գրող, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Ira Owens Beaty?[5], մայր՝ Kathlyn Corinne Maclean?[5] |
Ամուսին(ներ) | Սթիվ Պարկեր |
Երեխա(ներ) | Սաչի Պարկեր |
Պարգևներ և մրցանակներ | [6] Primetime Emmy Award for Outstanding Variety, Music, or Comedy Special? Ոսկե Գլոբուս մրցանակ՝ տարվա նորահայտ դերասանուհի անվանակարգում Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրում կանացի լավագույն դերակատարման համար Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրում կանացի լավագույն դերակատարման համար և |
shirleymaclaine.com | |
Դերասան և ռեժիսոր Ուորեն Բիթիի քույրը։
Խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում։ 6 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1-ը «Քնքշության լեզուն» ֆիլմի համար Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում, 21 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 7-ը։
Շիռլի ՄակԼեյն Բիթին (անգլ.՝ Shirley MacLean Beaty) ծնվել է Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում՝ բապտիստների ընտանիքում[7]։ Նրա հայրը՝ Այրա Օունես Բիթին հոգեբանության պրոֆեսոր էր, իսկ մայրը՝ Քեթլին Կորինան, դրամայի ուսուցիչ։ Նրան կոչել են ի պատիվ 1930-ական թվականներին հայտնի դերասանուհի Շիռլի Թեմպլի։ 1937 թվականին ծնվեց եղբայրը՝ Ուորեն Բիթին, ով նույնպես դերասան էր[8]։
Ընտանիքը բնակություն հաստատվել է Արլինգտոնում, որտեղ Շիռլի ՄակԼեյնը կրթություն է ստացել։ Մոր ցանկությամբ ՄակԼեյնը հաճախեց բալետի դասերի, ինչը դարձավ երիտասարդ տարիների հետաքրքրությունը։ Լինելով բարձրահասակ՝ հաճախ խաղում էր տղամարդու դերեր՝ դասարանում տղաների բացակայության պատճառով։ Տարիների ընթացքում ՄակԼեյնը հասկացավ, որ ունի տգեղ ոտքեր և բարձր հասակ, թողեց բալետը և զբաղվեց էստրադային պարերով։
Ապագա դերասանուհին տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ առաջին անգամ դարձավ Բրոդվեյի պարուհի, այնուհետև զբաղվեց դերասանական կարիերայով, իսկ 1954 թվականի «Գիշերազգեստով խաղ» մյուզիքլը դարձավ նրա դեբյուտը։
Մեկ տարի անց Ալֆրեդ Հիչքոքի «Հարրիի հետ անախորժությունները» կատակերգության դետեկտիվը դարձավ նրա կինոդեբյուտը, որի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Դրանից հետո «80 օրում աշխարհի շուրջ» (1956 թվական) արկածային ֆիլմի, ինչպես նաև «Նրանք վազեցին» (1958 թվական) դրամայի համար Շիռլի ՄակԼեյնն առաջին անգամ առաջադրվել է Օսկարի։
Երկու տարի անց երկրորդ անգամ առաջադրվել է կինոակադեմիայի մրցանակի, որին հաջորդեց «Ոսկե գլոբուսը»՝ Բիլի Ուայլդերի «Բնակարան» ֆիլմի համար։ ՄակԼեյնի հաջորդ հաջողությունն Օդրի Հեփբերնի հետ «Մանկական ժամ» կինոնկարն էր, որտեղ քննադատները բարձր գնահատեցին դերասանուհու դրամատիկական աշխատանքը։ Ավելի ուշ երկու անգամ առաջադրվել է «Օսկար»-ի՝ «Նուրբ Իրմա» (1963) և «Շրջադարձային կետ» (1977) ֆիլմերում, սակայն 1983 թվականին «Քնքշության լեզուն» ռոմանտիկ դրամայում Ավրորա Գրինուեի դերի համար չստացավ բաղձալի մրցանակը։
Շիռլի Մաքլեյնի այլ նշանակալի դերերից են՝ «Իմ գեյշան» (1962), «Հաճելի Չարիթին» (1969), «Լինելով այնտեղ» (1979), «Տիկին Սուզացկա» (1988), «Բացիկներ անդունդի եզրից» (1990)։
Մտերիմ էր Ֆրենկ Սինատրայի հետ միասին խաղացել են «Եվ նրանք վազեցին» (1958), «Կանկան» և «Օուշենի տասնմեկ ընկերները>» (1960) ֆիլմերում և 1975 թվականին անցկացրեց «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը։
Ամերիկյանի կինոյում ներդրման համար դերասանուհին Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է անվանական աստղի։
Մրցանակ | Տարի | Անվանակարգ | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1959 | Լավագույն կանացի դեր | Եվ նրանք վազեցին | Անվանակարգ |
1961 | Լավագույն կանացի դեր | Բնակարան | Անվանակարգ | |
1964 | Լավագույն կանացի դեր | Նուրբ Իրմա | Անվանակարգ | |
1976 | Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ | Երկնքի մյուս կեսը. չինական հիշողություններ | Անվանակարգ | |
1978 | Լավագույն կանացի դեր | Շրջադարձային կետ | Անվանակարգ | |
1984 | Լավագույն կանացի դեր | Քնքշության լեզուն | Հաղթանակ | |
Ոսկե գլոբուս | 1955 | Լավագունն դեբյուտ | Հարրիի հետ անախորժությունները | Հաղթանակ |
1959 | Լավագույն կանացի դեր՝ դրամա | Եվ նրանք վազեցին | Անվանակարգ | |
1960 | Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ | Հարցրեք ցանկացած աղջկա | Անվանակարգ | |
1961 | Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ | Բնակարան | Հաղթանակ | |
1962 | Լավագույն կանացի դեր՝ դրամա | Մանկական ժամ | Անվանակարգ | |
1964 | Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ | Նուրբ Իրմա | Հաղթանակ | |
1967 | Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ | Գամբիտ | Անվանակարգ | |
1968 | Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ | Յոթ անգամ կին է | Անվանակարգ | |
1970 | Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ | Հաճելի Չարիթին | Անվանակարգ | |
1980 | Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ | Լինելով այնտեղ | Անվանակարգ | |
1984 | Լավագույն կանացի դեր՝ դրամա | Քնքշության լեզուն | Հաղթանակ | |
1988 | Լավագույն կանացի դեր՝ մինիսերիալ կամ հեռուստաֆիլմ | Եզրին | Անվանակարգ | |
1989 | Լավագույն կանացի դեր՝ դրամա | Տիկին Սուզացկա | Հաղթանակ | |
1991 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Բացիկներ անդունդի եզրից | Անվանակարգ | |
1993 | Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ | Երկրորդ շնչառություն | Անվանակարգ | |
1995 | Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ | Թիկնապահ Տես | Անվանակարգ | |
1998 | Սեսիլիա Բ․ Դե Միլի մրցանակ | Հաղթանակ | ||
2003 | Լավագույն կանացի դեր՝ մինիսերիալ կամ հեռուստաֆիլմ | Մերի Քեյի մարտը | Անվանակարգ | |
2006 | Եկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Քեզանից հետո | Անվանակարգ | |
2009 | Լավագույն կանացի դեր՝ մինիսերիալ կամ հեռուստաֆիլմ | Կոկո Շանել | Անվանակարգ | |
BAFTA | 1957 | Լավագույն արտասահմանյան դերասանուհի | Հարրիի հետ անախորժությունները | Անվանակարգ |
1960 | Լավագույն արտասահմանյան դերասանուհի | Հարցրեք ցանկացած աղջկա | Հաղթանակ | |
1961 | Լավագույն արտասահմանյան դերասանուհի | Բնակարան | Հաղթանակ | |
1965 | Լավագույն կանացի դեր | Նուրբ Իրմա | Անվանակարգ | |
1981 | Լավագույն կանացի դեր | Լինելով այնտեղ | Անվանակարգ | |
1985 | Լավագույն կանացի դեր | Քնքշութան լեզուն | Անվանակարգ | |
1991 | Եկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Պողպատյա մագնոլիա | Անվանակարգ | |
Լավագույն կանացի դեր | Բացիկներ անդունդի եզրից | Անվանակարգ | ||
Վենետիկի կինոփառատոն | 1960 | Վոլպի գավաթ ՝ լավագույն կանացի դերի համար | Բնակարան | Հաղթանակ |
1988 | Վոլպի գավաթ ՝ լավագույն կանացի դերի համար | Տիկին Սուզացկա | Հաղթանակ | |
Բեռլինի կինոփառատոն | 1959 | «Արծաթյա արջ» մրցանակ՝ լավագույն կանացի դերի համար | Հարցրեք ցանկացած աղջկա | Հաղթանակ |
1971 | «Արծաթյա արջ» մրցանակ՝ լավագույն կանացի դերի համար | Հանդուգն բնավորություններ | Հաղթանակ | |
1999 | «Ոսկե առյուծ» մրցանակ | Հաղթանակ |
1954 - 1982 թվականներին Շիռլի Մաքլեյնը ամուսնացած էր գործարար Սթիվ Փարքերի հետ։ 1956 թվականին ծնվեց նրանց դուստրը՝ Սաչի Փարքերը, ով մոր նման դարձավ դերասանուհի։ Փարքերից բաժանվելուց հետո կարճ ժամանակ ապրել է ռուս կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու հետ[9]։
Շիռլի Մաքլեյնը և Բարբարա Սթրեյզանդը ծնվել են նույն օրը՝ ապրիլի 24-ին և ավանդաբար ամեն տարի նշում են միասին։
Տարեթիվ | Հաերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1955 | ֆ | Հարրիի հետ անախորժությունները | The Trouble with Harry | Ջենիֆեր Ռոջերս |
1955 | ֆ | Նկարիչներ և մոդելներ | Artists and Models | |
1956 | ֆ | 80 օրում աշխարհի շուրջ | Around the World in 80 Days | Արքայադուստր Աուդա |
1958 | ֆ | Եվ նրանք վազեցին | Some Came Running | |
1958 | ֆ | Ոչխարաբույծը | The Sheepman | |
1958 | ֆ | Տաք շրջան | Hot Spell | |
1958 | ֆ | Խնամախոս | The Matchmaker | |
1958 | ֆ | Հարցրեք ցանկացած աղջկա | Ask Any Girl | |
1959 | ֆ | Կարիերա | Career | |
1960 | ֆ | Օուշենի տասնմեկ ընկերները | Ocean's Eleven | |
1960 | ֆ | Կանկան | Can-Can | Սիմոնա Պիստաշ |
1960 | ֆ | Բնակարան | The Apartment | Ֆրեն Կուբելիկ |
1961 | ֆ | Մանկական ժամ | The Children's Hour | Մարտա Դոբի |
1961 | ֆ | Ամբողջ աշխատանքը մեկ գիշերվա ընթացքում | All in a Night's Work | |
1961 | ֆ | Երկու սեր | Two Loves | |
1962 | ֆ | Երկու հոգի ճոճանակին | Two for the Seesaw | |
1962 | ֆ | Իմ Գեյշա | My Geisha | Լյուսի Դելլ/Յոկո Մորի |
1963 | ֆ | Նուրբ Իրմա | Irma la Douce | Նուրբ Իրմա |
1964 | ֆ | Դեղին Ռոլս-Ռոյս | The Yellow Rolls-Royce | |
1964 | ֆ | Ինչպես անցնել ճանապարհը | What a Way to Go! | |
1965 | ֆ | Ջոն Գոլդֆարբ | John Goldfarb, Please Come Home | |
1966 | ֆ | Գամբիտ | Gambit | Նիկոլ Չենգ |
1967 | ֆ | Յոթ անգամ կին է | Woman Times Seven | |
1968 | ֆ | Օրիորդ Բլոսոմի երջանկությունը | The Bliss of Mrs. Blossom | |
1969 | ֆ | Հաճելի Չարիթին | Sweet Charity | Չարիթի |
1970 | ֆ | Երկու ջորի քույր Սառայի համար | Two Mules for Sister Sara | Սառա |
1971 | ֆ | Հանդուգն բնավորություններ | Desperate Characters | |
1972 | ֆ | Ջո Դիլանի մոլագարությունը | The Possession of Joel Delaney | |
1977 | ֆ | Շրջադարձային կետ | The Turning Point | Դիդի Ռոջերս |
1979 | ֆ | Լինլով այնտեղ | Being There | Իվ Ռենդ |
1980 | ֆ | Եղանակների փոփոխություն | A Change of Seasons | |
1980 | ֆ | Սիրահար զույգեր | Loving Couples | |
1983 | ֆ | Քնքշության լեզուն | Terms of Endearment | Ավրորա Գրինուեյ |
1984 | ֆ | Թնդանոթային ռմբագունդ 2 | Cannonball Run 2 | Վերոնիկա |
1987 | ֆ | Եզրին | Out on a Limb | |
1988 | ֆ | Տիկին Սուզացկա | Madame Sousatzka | օրիորդ Յուլինա Սուզացկա |
1989 | ֆ | Պողպատյա մագնոլիա | Steel Magnolias | |
1990 | ֆ | Բացիկներ անդունդի եզրից | Postcards from the Edge | Դորիս Ման |
1990 | ֆ | Սպասելով լույսին | Waiting for the Light | |
1991 | ֆ | Կյանքդ պաշտպանելով | Defending Your Life | մարմնավորում է իրեն |
1992 | ֆ | Երկրորդ շնչառություն | Used People | Պերլ Բերման |
1993 | ֆ | Ըմբշամարտ Էռնեստ Հեմինգուեյի հետ | Wrestling Ernest Hemingway | Հելեն Կոնեյ |
1994 | ֆ | Թիկնապահ Տես | Guarding Tess | Տես Կարլայլ |
1995 | ֆ | Արևմտյան Ուելս | The West Side Waltz | Մարգարեթ Մերի Էլդերդիս |
1996 | ֆ | Երեկոյան աստղ | The Evening Star | Ավրորա Գրինուեյ |
1996 | ֆ | Օրիորդ Ուին | Mrs. Winterbourne | |
1997 | ֆ | Քո ժպիտի նման | A Smile Like Yours | |
1999 | ֆ | Ժաննա դ'Արկ | Joan of Arc | օրիորդ Բորևուար |
2000 | ֆ | Բրունո | Bruno | Հելեն |
2001 | ֆ | Բրոդվեյի ծերունիները | These Old Broads | |
2002 | ֆ | Զննող Սալեմը | Salem Witch Trials | |
2002 | ֆ | Մերի Քեյի մարտը | Hell on Heels: The Battle of Mary Kay | Մերի Քեյ Էշ |
2003 | ֆ | Կարոլինա | Carolina | Միլսենթ Միրաբո |
2005 | ֆ | Բամբասանքը տարածվում է | Rumor Has It | Քեթրին Ռիշելե |
2005 | ֆ | Կախարդուհի | Bewitched | Հայրիս Սմիթսոն |
2005 | ֆ | Քեզանից հետո | In Her Shoes | Էլլա |
2007 | ֆ | Կողպված շրջան | Closing the Ring | |
2008 | ֆ | Կոկո Շանել | Coco Chanel | Կոկո Շանել |
2010 | ֆ | Սուրբ Վալնտինի օր | Valentine's Day | Էստել |
2011 | ֆ | Քեզանից հետո | In Her Shoes | |
2011 | ֆ | Բերնի | Bernie | Մարջորի Նուջենտ |
2013 | ֆ | Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը | The Secret Life of Walter Mitty | Էդնա Միթի |
2016 | ֆ | Ապահովագրված երիտասարդություն | Wild Oats | Էվա |
2017 | ֆ | Փոքրիկ ջրահարս | The Little Mermaid | Էլոիզա տատիկ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.