From Wikipedia, the free encyclopedia
Շիզոիդ անձնային խանգարում, անձնային խանգարում, որին բնորոշ է հուզականորեն հագեցած հարաբերություններից խուսափումը՝ ներամփոփման, ֆանտազիաներին տրվելու ճանապարհով։ Բացի դրանից, շիզոիդ անձնային խանգարմամբ մարդիկ հաճախ հակված են նշանակություն չտալ սոցիալական նորմերին։ Զսպվածություն, ոչ սոցիաբիլություն, հումորի զգացման բացակայություն, գերզգայունություն, հեշտությամբ տագնապայնության առաջացում։ Հաճախ ֆիքսված են որոշկի նեղ ոլորտի հետաքրքրությունների վրա։ Այսպիսի ֆիքսացիան կրում է կպչուն կամ դոմինանտող բնույթ, ինչը կարող է իր դրական կողմն ունենալ։ Այսպիսի մարդիկ հակված են իրենց դոմինանտող գաղափարի հետ կապ չունեցող փաստերը, խնդիրները դիտարկել վերջինիս պրիզմայով։ Այս առանձնահատկությունը անսպասելի, անկանխատեսելի, փոխազդեցությունների հաստատման պոտենցիալ հնարավորություն է ներառում։ Արդյունքում, նրանք հանճարեղություն են դրսևորում գիտելիքների իրենց ոլորտում։ Շիզոիդ անձանց կողմից օգտագործվող առաջին պաշտպանությունը «շիզոիդ ֆանտազիաներն են», որոնք արտահայտվում են իրականությունից կտրվելու և երևակայության աշխարհ մտնելով։ Երկրորդային տարբերակը ինտելեկտուալիզացիայի օգտագործումն է, ինչը թույլ է տալիս խուսափելու անցանկալի հուզական ապրումներից։
Շիզոիդ անձնային խանգարում | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | childhood trauma?, Ծնողական պարտականությունների չկատարում, անհասություն և գենետիկա |
Հիվանդության ախտանշաններ | սոցիալական մեկուսացում[1], Անգեդոնիա[2], reduced affect display?[3], Դեռեալիզացիա[4], Ապաանձնավորում[5] և Գերերևակայություն[6] |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն |
ՀՄԴ-10 | F60.1 |
Բուժում | հոգեթերապիա[7][8], Կոգնիտիվ-վարքային թերապիա[7], psychodynamic psychotherapy?[8], Հոգեմետ դեղեր[9], Հակադեպրեսանտներ[10], selective serotonin reuptake inhibitor?[11], Անքսիոլիտիկներ[12], bupropion?[13], modafinil?[14] և Բենզոդիազեպիններ[15] |
Schizoid personality disorder Վիքիպահեստում |
ICD-10-ի համաձայն՝ շիզոիդ անձնային խանգարումն ախտորոշվում է հետևյալ հատկանիշների հիման վրա
DSM-4-ում շիզոիդ անձնային խանգարումը բնութագրվում է սոցիալական հարաբերությունների նկատմամբ անտարբերությամբ (ինդիֆերենտություն) և հուզական ապրումների և արտահայտումների դիապազոնի նեղացմամբ։ Բնորոշ ախտանշաններն են.
Շիզոիդ անձնային խանգարումն առաջանում է սրացած ինտրովերտության ֆոնին՝ կապված միջավայրային գործոնների ազդեցության հետ։ Հիպերեակտիվություն և զգայունություն ուժեղ խթանման նկատմամբ (մարդաշատություն, ուժեղ աղմուկ և այլն)։ Երբ գրգռիչները բավական շատ են, ծագում է սպառնալիքի զգացում և թաքնվելու ցանկություն։ Այսպիսի «թաքնվելու» միջոց է երևակայությունների ոլորտ մտնելը։ Շիզոիդ անձինք, կարծես թե, կողմնակի դիտորդներ են, հանդիսատեսներ, աութսայդերներ, որոնք դիտում են ուրիշների վարքը։ Առաջանում է կյանքից, սեփական ցանկություններից, իրենք իրենցից օտարում։ Առավել արտահայտված ադապտիվ գործընթաց է նրանց համար կրեատիվությունը, ստեղծագործականությունը։ Շիզոիդների հիմնական հոգեբանական կոնֆլիկտը կարող է սահմանվել որպես մոտիկության-դիստանցիայի հավասարակշռության խախտում։ Նրանք կարող են ձգտել մոտիկության, բայց միաժամանակ անընդհատ կործանման սպառնալիք ունենալ։ Այստեղից էլ՝ հեռավորություն պահպանելու ձգտումը սեփական անվտանգության համար։ Շիզոիդ խանգարման համար ամենաբնորոշ հատկանիշներից է ասեքսուալությունը՝ չնայած սեքսի ընդունակությանը։ Շիզոիդներին բնորոշ է ակնհայտ արհամարհանքը սոցիալական սպասումներին. նրանց համար միևնույն է, թե ինչ տպավորություն են թողնում ուրիշների վրա։ Այսպիսի մարդկանց համար մեծ նշանակություն ունի ինքնագնահատականը՝ կապված իրենց անհանտական ստեղծագործական ակտիվության հետ, որը մեծապես պայմանավորում է նրանց անձնական ինտեգրացիան, ինքնաարտահայտումը։ Նրանց համար ամենանշանակալին իրենց բնական որակները, նշանակալիությունը դրսևորելն է և սեփական խրախուսանքը ստանալը։ Նրանց ներքին ուղղվածությունն արդյունքի վրա առավել կարևոր է արտաքին գնահատականից։ Ինքն իրեն գնահատման սեփական ստանդարտները բավական բարձր են։
Շիզոիդ անձանց հետ թերապիան ամբողջությամբ ընթանում է հոգեվերլուծական հոգեթերապևտի համար հարաբերական հարմարավետության պայմաններում։ Հնարավոր դժվարություններից է այցելուի հետ վերացական-տեսական մակարդակից երկխոսության անցումը։ Դրան հակված են շիզոիդ անձինք, բայց թերապևտը նույնպես կարող է տարվել նման մաներային շփմամբ։ Դրա հետ մեկտեղ, պահանջել շիզոիդ խանգարում ունեցող մարդուն՝ «հասկանալի, պարզ խոսել», անթույլատրելի է. յուրօրինակ մտածելու անընդունակ թերապևտը կընկալվի շիզոիդ անձի կողմից որպես ոչ էմպատիկ, չհետաքրքրված։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.