ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Շելլի Ալեքսիս Դյուվալ (անգլ.՝ Shelley Alexis Duvall, հուլիսի 7, 1949[1][2], Ֆորտ-Ուերտ[3][4][5] - հուլիսի 11, 2024[6], Blanco, Բլանկո շրջան, Տեխաս, ԱՄՆ[6])[7], ամերիկացի դերասանուհի, գրող, երգչուհի և հնչյունավորող։ Նա իր դերասանական կարիերան սկսել է նկարահանվելով Ռոբերտ Ալտմանի տարբեր ֆիլմերում՝ «Բրուսթեր ՄաքՔլաուդ» (1970), «Մեզ նման գողեր» (1974), «Նեշվիլ» (1975) և «3 կին», որի համար Կաննի կինոփառատոնին ստացավ «Լավագույն դերասանուհի» մրցանակը, իսկ BAFTA-ում առաջադրվեց նույն նոմինացիայում։
Շելլի Դյուվալ անգլ.՝ Shelley Duvall | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7, 1949[1][2] |
Ծննդավայր | Ֆորտ-Ուերտ[3][4][5] |
Մահացել է | հուլիսի 11, 2024[6] (75 տարեկան) |
Մահվան վայր | Blanco, Բլանկո շրջան, Տեխաս, ԱՄՆ[6] |
Կրթություն | Ուոլթրիփի ավագ դպրոց (1967) և South Texas Junior College? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, երգչուհի, ձայնային դերասանուհի, կատակերգու, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասանուհի և երաժիշտ |
Ամուսին(ներ) | Bernard Sampson? |
Համատեղ ապրող(ներ) | Փոլ Սիմոն և Dan Gilroy? |
Պարգևներ և մրցանակներ | |
Նա նկարահանվել է այնպիսի հաջողված ֆիլմերւմ, ինչպիսիք են՝ Փայլատակումը (1980), «Էննի Հոլը» (1977), Ֆրանկենվինին (1984) և «Օրիորդի դիմանկարը» (1996)։
Դյուվալը (Շելլի Ալեքսիս Դյուվալ) ծնվել է 1949 թվականի հուլիսի 7-ին, ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում։ Նա Ռոբերտ Ռիչարդսոն «Բոբի» Դյուվալի (1919-1995) (չշփոթե՛լ դերասան Ռոբերտ Դյուվալի հետ) և Բոբի Ռութ Քրոուֆորդի դուստրն է[8]։ Նա ընտանիքի միակ երեխան չէ, ունի երեք եղբայր՝ Սքոթը, Շեյնը և Սթյուարտը[9]։
Շելլին սովորել է Հարավային Տեխասի քոլեջում, որտեղ նա մասնագիտացվում է սնվելու և դիտեթերապիայի մեջ։ Նա հանդիպում է Ռոբերտ Ալտմանի հետ հենց «Բրուսթեր ՄաքՔլաուդ» (1970) ֆիլմի նկարահանումներին։ Նա Դյուվալին առաջարկում է փոքրիկ դեր, որին նա պատասխանեց․ - Ես հոգնել եմ պնդումներից, և մտածեցի՝ գուցե ես դերասանուհի եմ։ Նրան ինձ ասացին, որ գնամ։ Ես պարզապես նստեցի օդանավ և գնացի[7]։ Դյուվալը երբեք չէր լքել Տեխասը, մինչ Ալտմանի առաջարկը։ Նա ծամանում է Հոլիվուդ, որտեղ ստանալով իր առաջին դերը՝ խաղում է էնէրգիայով լի մի աղջկա, ով սիրահարված է Բրուսթերին, «Բրուսթեր ՄաքՔլաուդ»[7][10]։
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1970 | Բրուսթեր ՄաքՔլաուդ | Սյուզան Դեյվիս | |
1971 | ՄաքՔաբը և տիկին Միլլերը | Իդա Քոյլ | |
1974 | Մեզ նման գողեր | Քիշի | |
1975 | Նեշվիլ | Լ․ Ա․ Ջոան | |
1976 | Բուֆֆալո Բիլը և հնդկացիները | տիկին Գրովեր Քլեվլենդ | |
1976 | Բերնիսը կտրում է իր մազերը | Բերնիս | Հեռուստատեսային ֆիլմ |
1977 | Էննի հոլ | Փոմ | |
1977 | 3 կին | Միլլի Լամմորո | |
1980 | Պոպեյ | Օլիվ Օյլ | |
1980 | Փայլատակում | Վենդի Թորենս | |
1981 | Ժամանակավոր ավազակները | Փենսի | |
1984 | Ֆրանկենվինի | Սյուզան Ֆրանկենշտեյն | Կարճամետրաժ |
1984 | Հաշվապահը | Լաուրա | Կարճամետրաժ |
1986 | Popples | Հեռուստատեսային ֆիլմ Պրոդյուսեր | |
1987 | Ռոքսանա | Դիքսի | |
1987 | Գորտը | Էնի Անդերսոն | Հեռուստատեսային ֆիլմ Պրոդյուսեր |
1990 | Մայր Բադը, Ռոք-ն-ռիթմ | Փոքրիկ Բո Պիպ | Հեռուստատեսային ֆիլմ |
1991 | Արվարձանի ղեկավարը | Ջեննի Ուիլկոքս | |
1991 | Գորտե՜րը | Էնի Անդերսոն | Հեռուստատեսային ֆիլմ |
1991 | Մեծացողիպատմությունները | Հեռուստատեսային ֆիլմ Պրոդյուսեր | |
1991 | Բաքֆիլդը շարժման մեջ | Հեռուստատեսային ֆիլմ Պրոդյուսեր | |
1995 | Տակը | Բուժքույր | |
1996 | Օրիորդի դիմանկարը | Երկվորյակ դքսուհի | |
1997 | RocketMan | տիկին Ռանդալլ | տիտրերում նշված չէ |
1997 | Մթնշաղը Այս Նիֆսում | Ամելիա Գլեհն | |
1997 | Միայնակ | Էստելլ | Հեռուստատեսային ֆիլմ |
1997 | Իմ ուսուցիչը տնային աշխատանքի ժամանակ | տիկին Ֆլինկ | |
1998 | Տնական ֆրի | տիկին Ջեքսոն | |
1998 | Կասպերը հանդիպում է Վենդիին | Գաբբի | |
1998 | 4-րդ հարկը | Մարթա Սթյուարտ | |
1999 | Boltneck | տիկին Սթեին | |
2000 | Երազանքները ձեղնահարկում | Նելլի | |
2002 | Մաննան Դրախտից | դետեկտիվ Դուբրինսկի |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.