From Wikipedia, the free encyclopedia
Ռայմոնդաս Շարունաս Մարչյուլյոնիս (լիտվ.՝ Raimondas Šarūnas Marčiulionis, ( արտասանություն), ծնվ.՝ հունիսի 13, 1964 թ.), լիտվացի նախկին բասկետբոլիստ, հարձակվող պաշտպան։ Մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել խորհրդային (այժմ լիտվական) «Ստատիբա», ինչպես նաև Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Գոլդեն սթեյթ Ուորիորս», «Սիեթլ Սուպերսոնիքս», «Սակրամենտո Քինգս» և «Դենվեր Նագեթս» ակումբներում՝ դառնալով հյուսիսամերիկյան առաջնությունում ելույթ ունեցող առաջին խորհրդային մարզիկներից մեկը[1]։
Շարունաս Մարչյուլյոնիս Šarūnas Marčiulionis | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարչյուլյոնիսը Հայաստան կատարած այցի ժամանակ (2014) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրքը | Հարձակվող պաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Համար | № 13, 30, 8 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ի ծնե տրված անունը | Šarūnas Marčiulionis Շարունաս Մարչյուլյոնիս | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 13, 1964 (60 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կաունաս, Լիտվայի ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգություն | Լիտվացի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 1,96 մ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 91 կգ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դրաֆթի տարի | 1987 / ռաունդ՝ 6 / ընտր.՝ 127-րդ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դրաֆթ ակումբ | Գոլդեն սթեյթ Ուորիորս | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարիերայի պատմություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ստատիբա (1981–1989) Գոլդեն սթեյթ Ուորիորս (1989–1994) Սիեթլ Սուպերսոնիքս (1994–1995) Սակրամենտո Քինգս (1995–1996) Դենվեր Նագեթս (1996–1997) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մրցանակներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարիերայի ցուցանիշներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Միավոր՝ 4631 (12,8 մ/խ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հանդես է եկել Խորհրդային Միության բասկետբոլային հավաքականում՝ 1988 թվականի Սեուլի օլիմպիական խաղերում նվաճելով ոսկե մեդալ, ինչպես նաև ԽՍՀՄ փլուզումից հետո ներկայացրել է Լիտվայի բասկետբոլի ազգային հավաքականը՝ 1992 թվականի Բարսելոնայի և 1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերում նվաճելով բրոնզե մեդալներ։
2014 թվականի հունիսի 3-ին այցելել է Հայաստան և վարպետության դասեր անցկացրել պատանի բասկետբոլիստների հետ[1][2][3]։ Նույն թվականի օգոստոսի 8-ին առաջադրվել է Բասկետբոլի փառքի սրահ[4]։
Մասնագիտական կարիերան Մարչյուլյոնիսն սկսել է 1981 թվականին՝ ընդգրկվելով ԽՍՀՄ բարձրագույն առաջնությունում հանդես եկող «Ստատիբա» բասկետբոլային ակումբի կազմում։
Ընտրվել է NBA-ի 1987 թվականի դրաֆթի 67-րդ ընտրությամբ՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կողմից, սակայն Միացյալ Նահանգներ կարողացել է տեղափոխվել միայն 1989 թվականին։ Շուտով Մարչյուլյոնիսը դառնում է NBA-ում շոշեփելի խաղաժամանակ վաստակած առաջին եվրոպացիներից մեկը՝ մեծ ներդրում ունենալով 1990-ական թվականների ընթացքում լիգայի միջազգայնացման մեջ։
Ոտքի վնասվածքի պատճառով մեկ ու կես տարի բացակայելուց հետ 1994 թվականին Մարչյուլյոնիսը տեղափոխվում է «Սիեթլ Սուպերսոնիքս», այնուհետև 1995 թվականին վաճառվում «Սակրամենտո Քինգսին» և ի վերջո ավարտում NBA-ի կարիերան 1996-97 մրցաշրջանում՝ որպես «Դենվեր Նագեթսի» բասկետբոլիստ։
ԽՍՀՄ փլուզումից և Լիտվայի Հանրապետության անկախացումից հետո Մարչյուլյոնիսը գրեթե միայնակ ձեռնամուխ է լինում երկրի ազգային հավաքականի վերստեղծման գործընթացին։ Մարչյուլյոնիսն սկսում է կապեր հաստատել հեռանկարային բասկետբոլիստների հետ՝ նրանց քաջալերելով միանալու ազգային հավաքականին, անձամբ ընտրում է խաղաշապիկների տեսքը, բանակցություններ տանում մարզակոշիկ արտադրող ձեռնարկությունների հետ և թիմի համար փորձում հովանավորներ ձեռք բերել։ նյույորքցի դիզայներ Գրեգ Սփիրսի նախագծած «Սլեմ դանկ կմախք» (Slam Dunking Skeleton) շապիկների վաճառքից ստացված հասույթներն (450 000 ԱՄՆ դոլար[5][6][7]) ամբողջապես օգտագործվում են ազգային հավաքականի վերակառուցմանը և երեխաների շրջանում բարեգործությունների իրականացմանը։ 1992 թվականի Բարսելոնայի ամառային օլիմպիական խաղերում Լիտվայի հավաքանը գրավում է երրորդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ։
Մարչյուլյոնիսն ազգային հավաքականի կազմում ևս մեկ անգամ արժանանում է բրոնզե մեդալի 1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերում։ 1995 թվականի ՖԻԲԱ-ի Եվրոպայի առաջնությունում թիմը գրավում է երկրորդ տեղը, իսկ ավագի պաշտոնը ստանձնած Մարչյուլյունիսն արժանանում է ամենաարժեքավոր խաղացողի (MVP) կոչմանը։ Մարչյուլյոնիսն արծաթե մեդալակիր դարձել էր նաև 1987 թվականի առաջնության ժամանակ՝ ներկայացնելով Խորհրդային Միությունը։
1987, 1989, 1990 և 1991 թվականներին ընտրվել է որպես Լիտվայի լավագույն մարզիկ։
Միացյալ Նահանգներ տեղափոխվելից Մարչյուլյոնիսը բավականաչափ չէր տիրապետում անգլերեն լեզվին, ուստի «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» մարզիչ Դոն Նելսոնը որպես Մարչյուլյոնիսի թարգմանիչ իր մոտ աշխատանքի է վերցնում որդուն՝ Դոնիին։ Չնայած հաղորդակցության դժվարություններին, Մարչյուլյոնիսը միշտ բուռն գործունեություններ էր ծավալում այն համայնքներում, որոնցում ելույթ էր ունենում։ Մասնավորապես, 1989 թվականի Սան Ֆրանցիսկոյի երկրաշարժից հետո, Մարչյուլյոնիսը, կրելով «Ուորիորսի» մարզահագուստը, անմիջապես ուղևորվում է վթարի ենթարկված երթուղային գնացքի դեպքի վայր և օգնում գնացքի միջից դուրս քաշել ուղևորներին ու նրանց առաջին օգնություն ցուցաբերել։
Մարչյուլյոնիսի նախկին կին Ինգա Մարչյուլյոնիսը հանդես է եկել Օքլենդ Հիլսում գտնվող Մերիթի քոլեջի կանանց բասկետբոլի հավաքականում և երկու տարի ստանձնել հավաքականի ավագի դերը[8]։ Բացի այդ, Ինգան մտնում է այն 147 կին բասկետբոլիստների ցանկում, որոնք մեկ հանդիպման ընթացքում իրենց հաշվին գրանցել են 50 և ավելի միավոր։ Ներկայումս Ինգան քոլեջի կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է[9]։
1992 թվականին Մարչյուլյոնիսը Վիլնյուսում բացում է «Շարունաս» անվանումը կրող հյուրանոց։ 1993 թվականին Մարչյուլյոնիսն հիմնադրում է Լիտվայի Բասկետբոլի լիգան (LKL)` ստանձնելով նախագահի պաշտոնը։ 1999 թվականին Մարչյուլյոնիսն ստեղծում է ևս մեկ սպորտային առաջնություն` Հյուսիսային Եվրոպայի բասկետբոլի լիգա (NEBL)` դառնալով դրա անդրանիկ կոմիսարը։ Ավելի ուշ լիգան ձուլվում է այսօրվա Բասկետբոլի բալթիկ լիգային (BBL)։ Համարվում է երկրի ամենահաջող գործարարներից մեկը[10]։
2014 թվականի փետրվարի 14-ին հայտարարվում է, որ Մարչյուլյոնիսը կառաջադրվի Նեյսմիթի անվան Բասկետբոլի փառքի սրահ։ Պատվո արարողությունը տեղի է ունենում օգոստոսի 8-ին[4][11]։
Ներկայումս Մարչյուլյոնիսը զբաղեցնում է նաև իր անունը կրող բասկետբոլային դպրոցի նախագահի պաշտոնը։
Պայմանանշաններ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Մասնակցած խաղեր | ՄԽ | Խաղեր որպես մեկնարկային | ր/խ | Խաղացած րոպեներ |
ՆԱ% | Նետման արդյունավետություն | 3Մ% | Երեք միավորների իրացման արդյունավետություն | Տ% | Տուգանային նետման արդյունավետություն |
ա/խ | անդրադարձները խաղում | փ/խ | Արդյունավետ փոխանցումները խաղում | խ/խ | Խլումները խաղում |
բ/խ | Բլոկշոտերը խաղում | մ/խ | Միավորները խաղում | Թավատառ | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
Տարի | Ակումբ | Խ | ՄԽ | ր/խ | ՆԱ% | 3Մ% | Տ% | ա/խ | փ/խ | խ/խ | բ/խ | մ/խ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1989-90 | Գոլդեն սթեյթ | 75 | 3 | 22.6 | 0.519 | 0.256 | 0.787 | 2.9 | 1.6 | 1.3 | 0.1 | 12.1 |
1990-91 | Գոլդեն սթեյթ | 50 | 10 | 19.7 | 0.501 | 0.167 | 0.724 | 2.4 | 1.7 | 1.2 | 0.1 | 10.9 |
1991-92 | Գոլդեն սթեյթ | 72 | 5 | 29.4 | 0.538 | 0.300 | 0.788 | 2.9 | 3.4 | 1.6 | 0.1 | 18.9 |
1992-93 | Գոլդեն սթեյթ | 30 | 8 | 27.9 | 0.543 | 0.200 | 0.761 | 3.2 | 3.5 | 0.8 | 0.1 | 17.4 |
1994-95 | Սիեթլ | 66 | 4 | 18.1 | 0.473 | 0.402 | 0.732 | 1.0 | 1.7 | 1.0 | 0.0 | 9.3 |
1995-96 | Սակրամենտո | 53 | 0 | 19.6 | 0.452 | 0.408 | 0.775 | 1.5 | 1.0 | 1.3 | 0.1 | 10.8 |
1996-97 | Դենվեր | 17 | 0 | 15.0 | 0.376 | 0.367 | 0.806 | 1.8 | 1.5 | 0.7 | 0.1 | 6.8 |
Կարիերայում | 363 | 30 | 22.4 | 0.505 | 0.369 | 0.768 | 2.3 | 2.2 | 1.3 | 0.1 | 12.8 |
Տարի | Ակումբ | Խ | ՄԽ | ր/խ | ՆԱ% | 3Մ% | Տ% | ա/խ | փ/խ | խ/խ | բ/խ | մ/խ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1990–91 | Գոլդեն սթեյթ | 9 | 0 | 22.9 | 0.500 | 0.000 | 0.897 | 2.6 | 3.0 | 1.2 | 0.1 | 13.2 |
1991–92 | Գոլդեն սթեյթ | 4 | 0 | 33.3 | 0.532 | 0.500 | 0.829 | 2.3 | 5.0 | 0.8 | 0.3 | 21.3 |
1995–96 | Սակրամենտո | 4 | 0 | 25.3 | 0.276 | 0.222 | 0.600 | 1.8 | 3.5 | 2.5 | 0.0 | 7.3 |
Կարիերայում | 17 | 0 | 25.9 | 0.469 | 0.238 | 0.821 | 2.3 | 3.6 | 1.4 | 0.1 | 13.7 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.