From Wikipedia, the free encyclopedia
«Շատ տարօրինակ դրախտ» (անգլ.՝ A Fairly Odd Summer, հայտնի է նաև որպես «Կախարդական ֆիլմ 3» (անգլ.՝ A Fairly Odd Movie 3), Nickelodeon հեռուստաալիքի ամերիկյան հեռուստատեսային ֆիլմը, որը նկարահանվել է «Կախարդական հովանավորներ» անիմացիոն շարքի հիման վրա։ Երրորդ ֆիլմն է, որը հիմնված է այս անիմացիոն շարքի վրա։ Թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 2-ին ԱՄՆ-ում։ DVD-ն թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 28-ին[1], Blu-ray-ը՝ 2015 թվականի դեկտեմբերի 4-ին[2]։
Շատ տարօրինակ դրախտ անգլ.՝ A Fairly Odd Summer | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հեռուստակատակերգություն |
Հիմք | Կախարդական ծնողները |
Թվական | օգոստոսի 2, 2014 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սևիջ Սթիվ Հոլանդ |
Պրոդյուսեր | Բուտչ Հարթման |
Սցենարի հեղինակ | Բուտչ Հարթման |
Դերակատարներ | Դրեյք Բել |
Երաժշտություն | Guy Moon? |
Տևողություն | 66 րոպե |
Նախորդ | A Fairly Odd Christmas? |
Ամառ է։ Թիմիի ծնողները մեկնում են Հավայան կղզիներ։ Ինքը՝ Թիմին, ստիպված է հրաժարվել ուղևորությունից, քանի որ նրան հանձնարարված է լուրջ առաջադրանք. նա պետք է պահպանի կախարդական աշխարհի ամենակարևոր արտեֆակտը՝ Աբրակադաբրիումը, որն իր մեջ է կենտրոնացնում Փերիների աշխարհի ողջ կախարդանքը։
Թիմին իսկապես ցանկանում է գնալ Հավայան կղզիներ, և երբ իմանում է, որ իր ընտանիքն ու ընկերները նրա օգնության կարիքն ունեն, ուրախությամբ մեկնում է։ Քրոքերը և Ֆուպն իմանում են Թիմին Հավայան կղզիներում է Աբրակադաբրիումի հետ միասին, և մշակում են արտեֆակտը գողանալու և փերիների աշխարհին տիրելու ծրագիր։ Թիմին, Տուտիի և փերիների ստիպված են լինում իրենց բոլոր ջանքերն ուղղել Քրոկերին և Ֆուպին կանգնեցնելուն։
Ֆիլմի վերջում Թիմին դառնում է փերի, ինչպես Վանդան, Կոսմոն և Պուֆը։
Նկարահանումները տեղի են ունեցել 2 վայրում՝ Վանկուվերում (Կանադա) և Օահու կղզու հյուսիսային ափին (Հավայան կղզիներ)[3]։
Պրեմիերայի շաբաթում ֆիլմն ունեցել է 2,8 միլիոն դիտում։ IMDb-ում այն ունի 4,7/10 գնահատական։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.