From Wikipedia, the free encyclopedia
Ֆիշերի շախմատ, կամ անվանվում է նաև շախմատ 960 կամ ազատ ոճի շախմատ[1], շախմատ խաղի տարբերակ է, որը հորինել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Բոբբի Ֆիշերը[2]։ Ֆիշերը հայտարարեց այս տարբերակի մասին 1996 թվականի հունիսի 19-ին Բուենոս Այրեսում, Արգենտինա[3][4][5]։ Ֆիշերի շախմատ-ն օգտագործում է նույն խաղատախտակն ու խաղաքարերը, ինչ դասական շախմատը, սակայն խաղացողների խաղաքարերի մեկնարկային դիրքը պատահական է` հետևելով որոշակի կանոնների։ Պատահական կարգավորումն անիրագործելի է դարձնում առավելություններ ձեռք բերելը սկզբնախաղերի մտապահման միջոցով, փոխարենը խաղացողները պետք է ավելի շատ ապավինեն իրենց հմտություններին և ստեղծարարությանը։
Ֆիշերի շախմատ | |
---|---|
Տեսակ | Սեղանի խաղ |
Մշակող | Բոբբի Ֆիշեր |
Խաղացողների քանակ | 2 |
Տեղադրման ժամանակ | հունիսի 19, 1996 |
Պարտիայի տևողություն | 10-60 րոպե |
Chess960 Վիքիպահեստում |
Խաղաքարերի պատահական դասավորությունը երկար ժամանակ անվանում էին խառնաշփոթ շախմատում, բայց Ֆիշերի շախմատը նոր կանոններ է ներկայացնում սկզբնախաղի կարգավորումներում «Յուրաքանչյուր խաղացողի համար խաղի դինամիկ բնույթի պահպանմամբ` երկու կողմերի համար էլ փոխատեղման իրավունքը պահպանելով»[6]։
2008 թվականին ՖԻԴԵ-ն «Շախմատ 960»-ն ավելացրեց «Շախմատի կանոնների» հավելվածում[9]։ ՖԻԴԵ-ի կողմից հաստատված Ֆիշերի շախմատի աշխարհի առաջնություն 2019 ավելի մեծ կարևորություն տվեց այս տարբերակին։ Այն հաղթել է Ուեսլեյ Սոյին[10]։ 2022-ին նոր չեմպիոն է դարձել Հիկարու Նակամուրան[11]։
Խաղից առաջ մեկնարկային դիրքը որոշվում և դասավորվում է պատահականության սկզբունքով՝ որոշակի պահանջների համաձայն։ Սպիտակի խաղաքարերը (ոչ զինվորները) պատահականորեն տեղադրվում են հետևյալ երկու կանոնների համաձայն.
Սևերի խաղաքարերը դասավորվում են սպիտակների խաղաքարերի հայելային համաչափությամբ (Օրինակ, եթե սպիտակների արքան պատահական դրված է f1 դաշտում, ապա սևերի արքան պետք է լինի f8-ում)։ Զինվորները դասավորվում են դասական շախմատի նման երկրորդ տողում։
Կարգավորումից հետո բոլոր առումներով խաղում են ինչպես դասական շախմատում, բացառությամբ փոխատեղմանը, պայմանավորված արքայի և նավակների դիրքերով։
Կան 4 × 4 × 6 × 10 × 1 = 4 × 4 × 15 × 4 × 1 = 960 օրինական մեկնարկային դիրքեր։
Սովորաբար խաղացողները ընդունում են կազմակերպչի պայմանները՝ ծրագրային ապահովման միջոցով մեկնարկային դիրք ստեղծելու համար։ Եթե ծրագրային ապահովումը հասանելի չէ կամ խաղացողները չեն ընդունում այն, կան բազմաթիվ եղանակներ՝ հավասար հավանականությամբ պատահական մեկնարկային դիրք ստեղծելու համար։ Դրա համար պահանջվում է 0-ից մինչև 959 ներառյալ պատահական մեկ թվի ընտրություն, որն այնուհետև համարվում է Ֆիշերի շախմատի սխեմայի համարակալման ինդեքս։
1998թ.-ին Ինգո Ալտհոֆերն առաջարկեց մի մեթոդ, որը պահանջում է միայն մեկ ստանդարտ զառ[12][13] (Նորից գլորեք, եթե անհրաժեշտ է 1–4 կամ 1–5 միջակայքում արժեքներ ստանալու համար)։
960 ընտրություն կարելի է ապահովել բազմանիստ զառով տարբեր եղանակներով առանց նետման կրկնելու, օրինակ 4×12×20 or 6×8×20 or 8×10×12։
Խառնելով նշված օբյեկտները (քարտեր, խաղաքարեր, խառնված տառեր) և օգտագործել փոխակերպումները։ Օրինակ, խառնել 14 a,b,c,d,e,f,g,h, N,N,Q,R,R,R նշված քարտ և տեղադրել դրանք հետևյալ 3 տողերում․
Յուրաքնչյուր տողի առաջին խաղաքարտը որոշում է փղի խաղադաշտը
Խաղի այս տարբերակը կրել է տարբեր անուններ։ Այն ի սկզբանե հայտնի էր որպես «Ֆիշերի պատահական շախմատ», ինչպես անվանել է Ֆիշերը։ «Շախմատ 960»-ն անվանվել է ՖԻԴԵ-ի կողմից համաձայն շախմատի կանոնների[14]։
Հանս Վալլտեր Շմիթը, ով Ֆրանկֆուրդի Chess Tigers Training Center-ի հիմնադիրն է և այս տարբերակի ջատագովը, սկսեց մտածել և ստեղծել նոր անուն, որը պետք է համապատասխաներ առաջատար գրոսմայստերների պահանջներին. մասնավորապես՝ նոր անվանումը և դրա մասերը.
Ընտրությունը կանգ է առել «Շախմատ 960» անվանման վրա, որը ստացվում էր տարբեր հնարավոր մեկնարկային դիրքերի քանակից։ Ֆիշերը երբեք հրապարակավ կարծիք չի հայտնել «Շախմատ960» անվան վերաբերյալ։
Տարբերակի մեկ այլ ջատագով Ռայնհարդ Շարնագլը պաշտպանում էր «Լրիվ շախմատ» (անգլ.՝ "FullChess") տերմինը։ Այսօր նա օգտագործում է «Լրիվ շախմատ», սակայն երաշխավորում է նաև «Շախմատ 960» անվանումը որպես Ֆիշերի շախմատի այլ տարբերակ։
Սկսած 2019 թվականից, երբ Սենթ Լուիսի շախմատային ակումբը անցկացնում է Ֆիշերի շախմատի մրցաշարեր, նրանց մրցաշարերը կոչվում են «Շախմատ 9LX» (անգլ.՝ Chess 9LX), որտեղ «9LX»-ն արաբական 9 թվի և հռոմեական LX (60) թվերի համակցությունն է, քանի որ «960»-ը հաճախ կարդացվում է որպես «ինը-վաթսուն»՝ «ինը հարյուր վաթսուն»-ի փոխարեն, երբ խոսում ենք «շախմատ960»-ի մասին[15][16]:.
Ինչպես դասական շախմատում, յուրաքանչյուր խաղացող կարող է յուրաքանչյուր խաղում մեկ անգամ փոխատեղում կատարել՝ մեկ քայլով շարժելով և՛ արքան, և՛ նավակը։ Այնուամենայնիվ, փոխատեղման կանոնները վերաիմաստավորվեցին Ֆիշերի շախմատում, պայմանվորված արաքայի և նավակի սկզբնական տարբեր դիրքերով։ Փոխատեղումից հետո արքայի և նավակի վերջնական դիրքերը ճիշտ նույնն են, ինչ դասական շախմատում, մասնավորապես. :
Փոխատեղման պայմանները նույնն են, ինչ դասական շախմատում, մասնավորապես.
ՖԻԴԵ-ի առաջարկած ընթացակարգի համաձայն փոխատեղման համար նախ արքան պետք է տեղափոխել վերջնական դիրքը, այնուհետև նավակը տեղափոխել վերջնական դիրք։ Մեկ այլ առաջարկություն է դա անելուց առաջ բանավոր հայտարարել փոխատեղման մտադրության մասին[8]։
Ֆիշերի շախմատում սկզբնախաղերը դեռևս ուսումնասիրման փուլում են[27][28][29][30], բայց սկզբնախաղի հիմնական սկզբունքները գործում են, ներառյալ՝ պաշտպանել արքային, վերահսկել կենտրոնական խաղադաշտերը (ուղղակիորեն կամ անուղղակիորեն) և արագ ակտիվացնել խաղաքարերը, սկսելով ավելի փոքր արժեք ունեցողներից։ Անհրաժեշտ է նաև արագ գործել անպաշտպան զինվերներով։ Շատ մեկնարկային դիրքերում կան անպաշտպան զինվորներ, և դրանցից որոշներում հակառակորդը կարող է հարձակվել նրանց վրա առաջին քայլով։ Օրինակ Ֆիշերի շախմատի որոշ մեկնարկային դիրքերում սպիտակները կարող են հարձակվել անպաշտպան սև խաղաքարերի վրա առաջին քայլում, մինչդեռ դասական շախմատում սպիտակներից հարձակվելու համար երկու քայլ է պահանջվում, և անպաշտպան զինվորներ չկան։
Համարվում է, որ յուրաքանչյուր մեկնարկային դիրքից պետք է երկու պարտիա խաղալ՝ խաղացողների գույներով փոխարինմամբ, քանի որ որոշ սկզբնական դիրքերում սպիտակների առավելությունը կարող է ավելի մեծ լինել, քան դասական շախմատում[31]։
Ըստ Sesse[24][25] վերլուծությունների, միջին հաշվով, Ֆիշերի շախմատում մեկնարկային դիրքը 22,2%-ով պակաս անհավասարակշիռ է, քան ստանդարտ մեկնարկային դիրքը։
Պատահական շախմատի հայեցակարգը, որը նաև հայտնի է որպես խառնաշփոթ շախմատում, առաջին անգամ առաջարկվել է հոլանդացի շախմատի էնտուզիաստ Ֆիլիպ Յուլիուս վան Զույլեն վան Նիժելտի կողմից (1743-1826)։ Շախմատի մասին իր հայտնի տրակտատում՝ La Supériorité aux Échecs, որը հրապարակվել է 1792 թվականին, Վան Զույլեն վան Նիժելտը արտահայտել է իր քամարհանքը դասական շախմատի սկզբնախաղերում հաճախ հանդիպող կրկնվող օրինաչափությունների նկատմամբ։ Նա առաջարկեց հիմնական խաղաքարերի մեկնարկային դիրքերը պատահական դարձնելու գաղափարը՝ ստեղծելով եզակի իրավիճակների հսկայական զանգված՝ վերացնելով խաղից առաջ մտապահելու կամ ընդարձակ սկզբնախաղերի տեսության հնարավորությունը։ Վան Զույլեն վան Նիժելտի գիրքը՝ իր ամբողջական վերնագրով La Supériorité aux Échecs mise à la portée de tout le monde, et particulièrement des dames qui aiment cet amusement («Շախմատի գերազանցությունը հասանելի է բոլորին, և հատկապես այն կանանց, ովքեր սիրում են այդ զվարճանք»), ձեռք է բերել զգալի ժողովրդականություն և մի քանի անգամ վերահրապարակվվել։ Նրա ազդեցությունը տարածվեց հոլանդախոս աշխարհի սահմաններից դուրս, քանի որ այն հետագայում թարգմանվեց բազմաթիվ լեզուներով՝ տարածելով շախմատի խաղաքարերի սկզբնական դիրքերի պատահական դասավորության գաղափարը ավելի լայն լսարանի վրա։ Վան Զույլեն վան Նիժելտի կողմից պատահական շախմատի այս վաղ պատկերացումը հիմք դրեց խաղի այն տարբերակին, որը հետագայում, արդեն 20-րդ դարում, հայտնի դարձավ որպես Ֆիշերի պատահական շախմատ։
Վան Զույլեն վան Նիժելտի շախմատի նորարարական մոտեցումը ոչ միայն լուծում տվեց ավանդական սկզբնախաղերի կրկնվող բնույթին, այլև ճանապարհ հարթեց շախմատային տարբերակների ուսումնասիրության համար, որոնք շեղվում են սովորական մեկնարկային դիրքից։ La Supériorité aux Chess-ում նրա մեջբերումը շեշտում է պատահական շախմատի հիմնական սկզբունքը, նշելով. «Սա առաջացնում է հսկայական թվով տարբեր իրավիճակներ, որպեսզի ոչ ոք չկարողանա նախապես սովորել դրանք», որն արտացոլում է նրա ցանկությունը՝ անկանխատեսելիության և ինքնատիպության տարր ներմուծել շախմատային խաղում։ Շախմատի էվոլյուցիայում Վան Զույլեն վան Նիժելտի ներդրումը մնում է նշանակալի, քանի որ նրա վաղ պատկերացումները հիմք են հանդիսացել շախմատի տարբեր պատահական տարբերակների զարգացման համար, ներառյալ Ֆիշերի պատահական շախմատը և դրա ժամանակակից կրկնությունները[32][33][34]։
Վան Զույլեն վան Նիժելտի սկզբնական աշխատանքը շարունակական զարգացում գտավ հոլանդացի դիվանագետ, նրա եղբորորդի՝ Ջոնխիր Էլիաս վան դեր Հովենի (1778-1854) ջանքերով։ Վան դեր Հովենը շարունակեց խառնել շախմատի հայեցակարգը, անթաքույց կիսելով իր պատկերացումները Ահարոն Ալեքսանդրի հետ, ինչը ակնհայտ ընդգրկված է Ալեքսանդրի կողմից իր Encyclopédie des échecs տեսությունում(1837 թ.)։
Փոփոխված սկզբնական դիրքով շախմատի ամենավաղ փաստագրված պարտիաները անց է կացվել Վան դեր Հովենի և Ալեքսանդրի միջև, Մանհայմում, 1842 թվականին, որտեղ Ալեքսանդրը հաղթող է ճանաչվել 3-0 հաշվով։ Այս պարտիաներից մեկը պահպանվում է Սիսայում՝ Նիդեռլանդների առաջին վաղեմի շախմատային ամսագրում, որտեղ պատկերված սկզբնական դիրքում յուրաքանչյուր կողմում կա երկու զարգացրած զինվորներ։ Ավելի ուշ Վան դեր Հովենը խաղացել է բարոն ֆոն դեր Լասայի (1818-1899) դեմ՝ ավելի սերտորեն հետևելով պատահական շախմատի ժամանակակից կանոններին, բացառությամբ միագույն փղերի զույգերի։
1851 թվականին Վան դեր Հովենն այցելեց Սիսայի գլխավոր խմբագիր Վիլեմ Վերբեկին։ Վերբեկը և Հենքոկը՝ Վերբեկի շախմատային խաղընկերը Ամստերդամում 1850-ականներին, իրենց նախնական բացահայտումները, այսպես ասած փոփոխված շախմատի մասին, հրապարակել են Sissa ամսագրի էջերում։
Վան դեր Հովենի փոփոխությունները պատահական շախմատի սկզբնական հայեցակարգում տպագրվել են Ալեքսանդրի հանրագիտարանում 1837 թվականին և հետագայում վերահրատարակվել Սիսայում՝ Տ. Շեյդիուս անունով մի անհատի կողմից։ Այս տարբերակը սկսեցին անվանել «շախմատային խաղ՝ պարոն Վան դեր Հովենի ոճով» կամ «շախմատ à la Van der Hoeven»։
Վան դեր Հովենի այցից հետո Սիսայի շախմատային միությունը հրավեր ստացավ Ամստերդամի Ֆիլիդոր շախմատային ընկերությունից՝ համագործակցելով Վան դեր Հովենի հետ, կազմակերպելու խառնաշփոթ շախմատի մրցաշար։ Վերջինիս նպատակն էր նպաստել Վան դեր Հովենին վերագրվող շախմատային տարբերակի տարածմանը և հանրաճանաչությանը։ Ի սկզբանե նախատեսված էր մրցաշարն անցկացնել 1851 թվականի Ֆիլիդորի կողմից կազմակերպված առաջնության ութ մրցանակակիրների միջև, սակայն լոգիստիկ մարտահրավերները հանգեցրին նրան, որ հրավերներ ուղարկվեցին այլ շախմատային ընկերությունների։ Ի վերջո, մրցաշարը կազմակերպվեց, որին մասնակցում էին 7 խաղացողներ Ամստերդամից՝ 74-ամյա Վան դեր Հովենի հետ միասին։ Նշանավոր մասնակիցների թվում էին Մաարտեն վանտ Կրույզը (Ֆիլիդոր), Ջ. Սելիգմանը (Ֆիլիդոր), Հ. Կլոսը (Լա Բուրդոնեյ), Մ․ Մ. Քուփմանը։ Վանտ Կրույզը դարձավ մրցաշարի հաղթող, ամրապնդելով աճող տրամադրությունը, որ սկզբնախաղերի վերացումը թույլ է տալիս իրական շախմատային տաղանդին փայլել։
Ֆիշերի փոփոխությունը «սահմանում է որոշակի սահմանափակումներ, թերևս բարելավում է ամբողջովին պատահականացված խաղի անարխիան, որտեղ մեկ խաղացողը գրեթե վստահ է, որ կսկսի առավելությամբ»[35]։ Ֆիշերը սկսեց զարգացնել շախմատի իր նոր տարբերակը 1992 թվականին Բորիս Սպասկու հետ պատասխան խաղից հետո։ Արդյունքը եղավ 1993 թվականի սեպտեմբերին Ֆիշերի պատահական շախմատի կանոնների ձևակերպումը, որը պաշտոնապես ներկայացվեց հանրությանը 1996 թվականի հունիսի 19-ին Բուենոս Այրեսում, Արգենտինա[36]։
Ֆիշերի նպատակն էր վերացնել այն, ինչ նա համարում էր սկզբնախաղի նախապատրաստման լիակատար գերակայությունը դասական շախմատում՝ այն փոխարինելով ստեղծագործականությամբ և տաղանդով։ Այն իրավիճակում, երբ մեկնարկային դիրքը պատահական էր, անհնար կլիներ նախորոշել խաղի յուրաքանչյուր քայլը։ Քանի որ «սկզբնական դիրքը» 960 հնարավոր տարբերակ է, չափազանց դժվար կլինի այդքանը հիշել, և խաղացողները պետք է սկզբնապես ստեղծեն յուրաքանչյուր քայլ։ Առաջին քայլից երկու խաղացողներն էլ պետք է մշակեն օրիգինալ ռազմավարություններ և չեն կարող օգտագործել լավ ձևավորված օրինաչափություններ[37][38]։ Ֆիշերը կարծում էր, որ անգիր արված սկզբնախաղի քայլերը վերացնելը հավասարեցնում է խաղադաշտը։
1993 թվականի ամռանը Բոբի Ֆիշերն այցելեց Լասլո Պոլգարին և նրա ընտանիքին Հունգարիայում։ Պոլգարի բոլոր քույրերը (Ջուդիտ Պոլգար, Սյուզան Պոլգար և Սոֆյա Պոլգար) Ֆիշերի հետ խաղացին Ֆիշերի պատահական շախմատի բազմաթիվ պարտիաներ։ Մի պահ Սոֆիան երեք խաղ անընդմեջ հաղթեց Ֆիշերին։ Ֆիշերը չգոհացավ, երբ հայրը՝ Լասլոն, Ֆիշերին ցույց տվեց մի հին շախմատի գիրք, որը նկարագրում էր, թե ինչն էր Ֆիշերի պատահական շախմատի նախատիպը։ Գիրքը գրվել է Իզիդոր Գրոսի կողմից և հրատարակվել 1910 թվականին։ Այնուհետև Ֆիշերը փոխել է վարիացիայի կանոնները, որպեսզի այն տարբերվի[39][40]։ Կան փոփոխված շախմատի խաղեր, որոնք գրանցված են դեռևս 1852 թվականին, բայց Ֆիշերին, ընդհանուր առմամբ, վերագրվում է փղերի գույների ամրագրումը, թագավորների տեղադրումը նավակների միջև և սահմանում է փոխատեղման գործընթացը[41]։ Ավելի ուշ ռադիո հարցազրույցում Ֆիշերը բացատրեց իր տրամաբանությունը՝ առաջարկելով խառնաշփոթի վերանայում, այլ ոչ թե նոր խաղաքարերով (և ավելի մեծ տախտակով) խաղ՝ որպես «նոր շախմատ»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.