From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Ջեյմս «Բոբբի» Ֆիշեր (անգլ.՝ Robert James "Bobby" Fischer) (մարտի 9, 1943[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][3][5][…] - հունվարի 17, 2008[1], Ռեյկյավիկ, Իսլանդիա[6][7][3][…]), ամերիկացի գրոսմայստեր, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն։ Շատերը նրան համարում են բոլոր ժամանակների լավագույն շախմատիստը[10][11][12]։
Ռոբերտ Ֆիշեր | |
---|---|
Robert James "Bobby" Fischer | |
Ռ. Ֆիշերը 1960 թ. Լեյպցիգում օլիմպիադայի ժամանակ | |
Պետություն(ներ) | Իսլանդիա և ԱՄՆ |
Անունը ծնվելիս | անգլ.՝ Robert James Fischer |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 9, 1943[1][2][3][…] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][3][5][…] |
Մահվան ամսաթիվ | հունվարի 17, 2008[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա[6][7][3][…] |
Կոչում | Միջազգային կարգի վարպետ (1957) |
Առավելագույն վարկանիշ | 2785 (հուլիս 1972) |
365chess | Robert_James_Fischer |
Chesstempo համար | 239563 |
ICCF համար | 239563 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1960[8], Շախմատային օլիմպիադա 1962[8], Շախմատային օլիմպիադա 1966[8] և Շախմատային օլիմպիադա 1970[8] |
Պարգևներ և մրցանակներ | |
bobbyfischer.net | |
Ռոբերտ Ֆիշեր Վիքիքաղվածքում | |
Bobby Fischer Վիքիպահեստում |
13 տարեկանում փայլուն հաղթանակ տարավ Դոնալդ Բիրնի դեմ խաղում, որը հետագայում հայտնի դարձավ որպես «դարի խաղ»[13]։ 14 տարեկանից սկսած Ֆիշերը խաղացել է ԱՄՆ առաջնություններից ութում՝ հաղթելով յուրաքանչյուրը։ 15 տարեկանում Ֆիշերը դարձավ և՛ ժամանակի ամենաերիտասարդ գրոսմայստերը, և աշխարհի առաջնության ամենաերիտասարդ հավակնորդը։ 20 տարեկանում Ֆիշերը հաղթեց ԱՄՆ 1963–1964 թվականների առաջնությունում 11/11 միավորով, որը առաջնության պատմության մեջ միակ կատարյալ հաղթանակն էր։ Ֆիշերի «Իմ արժանահիշատակ 60 պարտիաները» գիքը (1969) մնում է շախմատային գրականության հարգված ստեղծագործություններից[14]։
1970 և 1971 թվականներին Ֆիշերն «իր մրցակիցների հանդեպ ուներ աննախադեպ առավելություն»[15]։ Այս շրջանում նա 20 անընդմեջ հաղթանակ տարավ 1970 թվականի միջտարածքային մրցաշարում և շահեց այն՝ 3½ միավորով գերազանցելով երկրորդ հորիզոնականում գտնվող Բենտ Լարսենին[16]։ 1971 թվականի հուլիսից սկսած 54 ամիս շարունակ զբաղեցրել է ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը։ 1972 թվականին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում գործող չեմպիոն, ԽՍՀՄ ներկայացուցիչ Բորիս Սպասկիից խլել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը[17]։
1975 թվականին Ֆիշերը հրաժարվել է պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, երբ ՖԻԴԵ-ն մերժեց առաջնության վերաբերյալ իր պահանջները։ Այնուհետև Ֆիշերը անհետացավ հասարակության աչքից մինչև 1992 թվականը, երբ նա հաղթեց Սպասկիի դեմ ոչ պաշտոնական ռևանշում։ Մրցաշարը տեղի է ունեցել Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում, որը այդ ժամանակ ԱՄՆ-ի կողմից էմբարգոյի տակ էր[18][19][20]։ Նրա մասնակցությունը ԱՄՆ կառավարության հետ հակամարտության և արդյունքում նրան ձերբակալելու պատճառ դարձավ, քանի որ ԱՄՆ կառավարությունը Ֆիշերի շահույթից եկամտահարկ էր պահանջում, և արդյունքում նրան ձերբակալելու պատճառ դարձավ[21]։
1990-ականներին արտոնագրում է շախմատային ժամանակի նոր համակարգ, ըստ որի՝ յուրաքանչյուր քայլից հետո խաղացողը լրացուցիչ ժամանակ է ստանում։ Այս համակարգը այժմ ստանդարտ պրակտիկա է ամենաբարձ մակարդակի առաջնություններում և մրցաշարերում։ Նա նաև ստեղծել է շախմատի նոր տարբերակ, որը կոչվում է Ֆիշերի շախմատ կամ շախմատ 960[22]։
1990-ականներին և 2000-ականների սկզբին Ֆիշերը ապրել է Հունգարիայում, Գերմանիայում, Ֆիլիպիններում, Ճապոնիայում և Իսլանդիայում։ Տարբեր ռադիոկայաներով հանդես է եկել հակաամերիկյան և հակասեմական հայտարարություններով։ Հավանաբար, այդ պատճառով իր ԱՄՆ անձնագիրը չեղյալ է համարվել[23][24][25]։ Անձնագրի չեղյալ հայտարարվելուց անտեղյակ՝ Ֆիշերը մեկնում է Ճապոնիա, որտեղ նրան տեղի իշխանությունները ձերբակալում են[26] և արտաքսման վտանգի տակ կալանավորված պահում ավելի քան ութ ամիս[27]։ 2005 թվականին Ֆիշերը ստանում է Իսլանդիայի քաղաքացիություն[28], ինչի արդյունքում Ճապոնիայի իշխանությունները նրան բանտից ազատ են արձակում[29]։ Ֆիշերը մեկնում է Իսլանդիա, որտեղ ապրում է մինչև իր կյանքի վերջ՝ 2008 թվականի հունվարի 17[30]։
Բոբբի Ֆիշերը ծնվել է 1943 թվականի մարտի 9-ին Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում՝ Մայքլ Ռիզ հիվանդանոցում[31]։ Ըստ իր ծննդյան վկայականի՝ հայրը գերմանացի կենսաֆիզիկոս Հանս Գերհարդ Ֆիշերն է, ով նաև հայտնի է որպես Ջերարդ Լիբշեր[32]։ Մայրը՝ Ռեգինա Վենդեր Ֆիշերը, ԱՄՆ քաղաքացի էր[33][34]։ Ռեգինան ծնվել է Շվեյցարիայում՝ Ռուսաստանից և Լեհաստանից հրեա ընտանիքում[35]։ Մեծանալով Սենթ Լուիսում[31]՝ Ռեգինան եղել է ուսուցիչ, գրանցված բուժքույր և հետագայում՝ բժիշկ[36]։
Քոլեջն ավարտելուց հետո Ռեգինան մեկնեց Գերմանիա՝ եղբորն այցելելու։ Այնտեղ նա հանդիպեց գենետիկ և ապագա Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Ջոզեֆ Մյուլերին, ով Ռեգինային համոզեց մեկնել Մոսկվա՝ բժշկություն սովորելու։ Ռեգինան ընդունվեց Մոսկվայի Իվան Սեչենովի անվան պետական բժշկական համալսարան, որտեղ ծանոթացավ Հանս Գերհարդին, ում հետ ամուսնացավ 1933 թվականի նոյեմբերին[37]։ 1938 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Ջոան Ֆիշերը։ Իոսիֆ Ստալինի շրջանում հակասեմականության վերականգնման պատճառով Ռեգինան Ջոանի հետ մեկնեց Փարիզ, Ֆրանսիա, որտեղ Ռեգինան դարձավ անգլերենի ուսուցչուհի։ Գերմանիայի ներխուժման սպառնալիքի պատճառով նրանք 1939 թվականին մեկնեցին ԱՄՆ։ Հանս Գերհարդը փորձում է հետևել նրանց, սակայն Գերմանիայի քաղաքացիության պատճառով չի կարողանում մուտք գործել ԱՄՆ[37]։ Ռեգինան և Հանս Գերհարդը բաժանվել էին Մոսկվայոմ, չնայած պաշտոնապես ամուսնալուծվել են 1945 թվականին[37]։
Ռեգինան հղիացել է 1942 թվականի հունիսին և 1943 թվականին մարտի 9-ին Մայքլ Ռիզ հիվանդանոցում ունեցել է որդի[38]։ Այդ ժամանակ Ռեգինան «անօթևան» էր[38] և ընտանիքին օգնելու համար ամբողջ երկրով մեկ տարբեր աշխատանքներ և դպրոցներ էր փոխում։ Ներգրավվել է քաղաքական գործուներությամբ և երկու զավակներին միայնակ մեծացրել[39][40][41]։
1949 թվականին ընտանիքը տեղափոխվում է Բրուքլին (Նյու Յորք)[42], որտեղ Ռեգինան ստանում է բուժքույրական մագիստրոսի կոչում և աշխատում այդ բնագավառում[40]։
Աղբյուրներն այն մասին, որ հիդրոմեխանիկայի և կիրառական մեխանիկայի գծով փարձագետ, ֆիզիկոս հրեա Պաուլ Նեմենին կարող է Ֆիշերի կենսաբանական հայրը լինել, հրապարակվել են The Philadelphia Inquirer-ի 2002 թվականին Պիտեր Նիկոլասի և Քլեա Բենսոնի կողմից արված հետաքննությունում[41][43][44]։ 1950-ականներին ՀԴԲ-ն հետաքննում էր Ռեգինային և իր շրջանին՝ նախկինում Մոսկվայում ապրելու և ենթադրյալ կոմունիստական համակրանքի պատճառով[45]։ Ըստ ՀԴԲ-ի արխիվների Ռոբերտ Ֆիշերի կենսաբանական հայրը Պաուլ Նեմենին է, քանի որ ԱՄՆ կառավարությունը Հանս Գերհարդ Ֆիշերին երբեք թույլ չի տվել մտնել երկիր՝ իր ենթադրյալ կոմունիստական համակրանքների պատճառով[43][46][47]։ Նեմենին մինչև իր մահը (1952 թվական) Ռեգինային և Ֆիշերին ֆինանսապես օգնում էր[48]: Նեմենին գանգատվել է սոցիալական աշխատողների մոտ, ասելով, որ նրան դուր չի գալիս, թե ինչպես է Ռեգինան մեծացնում Բոբբիին, այն աստիճան, որ Նեմենին նվազագույնը մեկ անգամ արտասվել է[43]։ Հետագայում Բոբբին հունգարացի շախմատիստ Զիտա Ռայչայնիին մատմել է, որ Պաուլ Նեմենին հայտնվում էր նրանց Բրուքլինի տանը և նրան զբոսանքի տանում[41]։ Պաուլ Նեմենիի մահից հետո (1952) Ռեգինա Ֆիշերը նրա առաջնեկ որդուն (Փիթեր Նեմենի) նամակ է գրում՝ հարցնելով Բոբբիին թողած Պաուլի կտակի մասին[43]։
Բոբբին երկու օր է հիվանդ է ջերմությամբ և կոկորդի ցավով, անշուշտ բժիշկը կամ հիվանդանոցը կլուծեին այս խնդիրը։ Ես չեմ կարծում, որ Պաուլը կուզենար Բոբբիին այս վիճակում թողնել և քեզանից խնդրում եմ հրատապ ինձ տեղեկացնել՝ արդյոք Պաուլը Բոբբիին ինչ-որ բան թողել է։
Բնօրինակ տեքստ (անգլ.)Bobby was sick 2 days with fever and sore throat and of course a doctor or medicine was out of the question. I don't think Paul would have wanted to leave Bobby this way and would ask you most urgently to let me know if Paul left anything for Bobby.
Մի առիթով Ռեգինան սոցիալական աշխատողին ասել է, որ նա Հանս Գերհարդ Ֆիշեր վերջին անգամ տեսել է 1939 թվականին՝ Բոբբի ծնվելուց չորս տարի առաջ։ Մեկ այլ առիթով նա նույն աշխատողին ասել է, որ նա 1942 թվականի հունիսի մեկնել է Մեքսիկա Հանս Գերհարդ Ֆիշերին տեսնելու նպատակով, և որ Բոբբին բեղմնավորվել է այդ հանդիպման ժամանակ[41]։ Ըստ Բոբբի Ֆիշերի կնոջ ամուսնու՝ Ռասել Թարգի՝ Ռեգինան թաքցնում էր, որ Նեմենին Բոբբի հայրն է, քանի որ նա ցանկանում էր խուսափել ապօրինի երեխայի խարանից[41]։
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն | Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1972 | 2785 | 2785 | 2785 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.