From Wikipedia, the free encyclopedia
Շալի (չեչեներեն՝ Шела), քաղաք Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի Հանրապետությունում։ Շալիի շրջանի և Շալիի քաղաքային բնակավայր մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է։
Բնակավայր | ||
---|---|---|
Շալի | ||
չեչեներեն՝ Шела | ||
Երկիր | Ռուսաստան | |
Համայնք | Q24636353?[1] | |
Մակերես | 27,02 կմ² | |
ԲԾՄ | 225 մետր | |
Պաշտոնական լեզու | չեչեներեն և ռուսերեն | |
Բնակչություն | ▲57 060 մարդ (2024)[2] | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 366300 | |
Պաշտոնական կայք | meriyashali.ru(ռուս.) | |
| ||
Քաղաքը տեղակայված է Շալիի շրջանի կենտրոնական հատվածում՝ Լեսիստի լեռնազանգվածի ստորոտում՝ նախալեռնային Չեչենական հարթավայրում և տարածվում է Բասս գետի երկու ափերին։ Գտնվում է Արգուն երկաթուղային կայարանից 18 կմ դեպի հարավ և Գրոզնի քաղաքից 36 կմ դեպի հարավ-արևելք։ Մարզային ավտոճանապարհների հանգույց է։
Քաղաքի տարածքի մակերեսը կազմում է 27,02 կմ² (2009 թվականի տվյալներով)[3]։
Գերակշռում է բարեխառն-մայրցամաքային կլիման։ Միջին տարեկան տեղումները կազմում են շուրջ 450 մմ։
19-րդ դարի կեսերին Շալին եղել է Մեծ Չեչնիայի ամենամեծ աուլներից մեկը։ Իր ռազմավարական դիրքի շնորհիվ այն Կովկասյան պատերազմի ժամանակ ծառայել է որպես հավաքակետ Շամիլի զորքերի համար, որ ուղղվում էին հարձակման ցարական զորքերի վրա։
1944 թվականին՝ չեչենների ու ինգուշների բռնի արտաքսումից և Չեչեա-ինգուշական ԻԽՍՀ-ի լուծարումից հետո, գյուղը վերանվանվել է Մեժդուրեչիե (ռուս.՝ Междуречье)։
Չեչեա-ինգուշական ԻԽՍՀ-ի վերականգնումից հետո՝ 1958 թվականին, բնակավայրին վերադարձվել է իր նախկին անունը՝ Շալի։
1990 թվականին բնակավայրին շնորհվել է քաղաքի կարգավիճակ։
1994-1996 թվականների ռազմական գործողությունները մեծ վնաս են հասցրել քաղաքին։ Դրանց արդյունքում սպանվել են հարյուրավոր մարդիկ, ինչպես նաև ավերվել են տներ, տուժել են արդյունաբերությունը, տրանսպորտը, կապը, մեքենաշինական համալիրը։
2000 թվականից քաղաքն ակտիվորեն զարգանում է։ Կառուցվում են նոր տներ, սոցիալ-մշակութային և մարզական կառույցներ։
1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 1992 | 1996 | 2002 | 2003 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
10 600 | 11 911[4] | 18 636[5] | 21 894[6] | 24 985[7] | 26 800[8] | 24 000[8] | 40 356[9] | 40 400[8] | 42 100[8] | 43 500[8] | 44 300[8] | 44 200[8] | 45 161[10] | 47 708[11] | 47 700[12] | 49 026[13] | 49 967[14] | 50 412[15] | 51 268[16] | 52 234[17] | 53 016[18] | 53 807[19] |
Քաղաքի բնակչության ազգային կազմը, ըստ 2010 թվականի համառուսաստանյան մարդահամարի տվյալների[20]․
Գործում են քաղաքային ավտոբուսի վեց երթուղիներ, որ սպասարկում է Չեչավտոտրանս պետական հիմնարկությունը։
Քաղաքի ավտոկայանից պարբերաբար ավտոբուսներ են մեկնում Գրոզնի, Գուդերմես, Արգուն, Ուրուս Մարտան, Խասավյուրտ և Մախաչկալա։
Չեչենական երկրորդ պատերազմի ընթացքում Շալիում տեղի ունեցած իրադարձություններին է նվիրված Գերման Սադուլաևի «Շալիի ռեյդ» (ռուս.՝ «Шалинский рейд») վեպը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.