գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում From Wikipedia, the free encyclopedia
Նորշեն համայնքը ԼՂՀ հարավարևելյան հատվածում է։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 26 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 47 կմ հեռավորության վրա։
Համայնք | ||
---|---|---|
Նորշեն | ||
ադրբ.՝ Yenikənd անգլ.՝ Yenikend անգլ.՝ Norshen անգլ.՝ Yengija ռուս.՝ Енгиджа ռուս.՝ Норшен | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտունի | |
Համայնք | Շուշիի գավառ և Մարտունու շրջան | |
Մակերես | 1878.1 կմ² | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 354 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Համայնքը լեռնային է, ունի 1878.1 հա տարածք, որից 1163.28 հա գյուղատնտեսական նշանակության, 653.52 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 5 աղբյուրներ` «Շենին», «Վերին քյահրիզ», «Շռշռան», «Ներքե քյահրիզ» և «Սփարանց ջուր»։ Նորշեն համայնքում կան 2 ջրահավաք սրահներ, 1-ը գործող։
Առկա են մարմարացած կրաքարի (շահագործվում էր) և կավի հանքային պաշարներ։
2015 թվականին Նորշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 354 մարդ, կա 86 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Համայնքի պատմամշակույթային հուշարձաններն են՝ Սբ. Հովհաննես եկեղեցի (19–րդ դ.), կամուրջ (1912 թ.)։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 53 աշակերտներ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.