From Wikipedia, the free encyclopedia
Նորման Ռոքուել (անգլ.՝ Norman Percevel Rockwell, փետրվարի 3, 1894[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - նոյեմբերի 8, 1978[1][2][3][…], Սթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5]), ամերիկյան նկարիչ և նկարազարդող։ Նրա աշխատանքները մեծ ճանաչում են վայելում Միացյալ Նահանգներումում, չորս տասնամյակների ընթացում նա նկարազարդել է The Saturday Evening Post ամսագրի շապիկը։
Նորման Ռոքուել անգլ.՝ Norman Rockwell | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] |
Վախճանվել է | նոյեմբերի 8, 1978[1][2][3][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Սթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փարսոնս դիզայնի դպրոց, Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, Mamaroneck High School? և Grand Central School of Art? |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող և լուսանկարիչ |
Ոճ | ամերիկյան ռեալիզմ[6] և ռեալիզմ[7] |
Ժանր | ֆիգուրատիվիզմ[6] և կենցաղային ժանր[4] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Freedom from Want?, Freedom of Speech? և Freedom of Worship? |
Պարգևներ | |
Հայր | Jarvis Waring Rockwell?[8] |
Մայր | Anne Mary Hill Rockwell?[8] |
Ամուսին | Molly Punderson?, Mary Leete Punderson?[8], Mary Rhodes Barstow?[8] և Irene O'Connor?[8] |
Norman Rockwell Վիքիպահեստում |
Նորմալ Ռոքուելը ծնվել է 1894 թվականին Նյու-Յորքում։ Տասնչորս տարեկան հասակում ընդունվել է Նյու-Յորքի Արվեստների դպրոց (անգլ.՝ The New York School Of Art, նախկինում՝ The Chase School of Art), իսկ երկու տարի անց տեղափոխվել է Դիզայնի ազգային ակադեմիա։ Սակայն շատ շուտով նա տեղափոխվեց Art Students League ստեղծագործական խումբ, որտեղ նա սովորում էր Թոմաս Ֆոգերթիի և Ջորջ Բրիջմանի մոտ։ Նկարազարդման ոլորտում Ֆոգերթիի ցուցումների շնորհիվ Ռոքուելը իր առաջին կոմերցիոն պատվերը ստացավ։ Բրիջմանից նա տեխնիկական ոճաձևեր սովորեց, որոնց վրա էլ հիմնվեց իր երկար ստեղծագործական կարիերայի ընթացքում։ Ռոքուելը արագ հաջողության հասավ։ Իր առաջին պատվերը՝ չորս Սուրբ Ծննդյան բացիկները, նա նկարել է տասնհինգամյա տարիքում։ Դեռևս դեռահաս դեռահաս լինելով՝ նրան վարձեցին Boys’ Life (ամերիկյան բոյսքաութների պաշտոնական հրատարակություն) ամսագրում՝ որպես առաջատար նկարիչ։ Մոտավորապես նույն ժամանակաշրջանում Ռոքուելը սկսեց իր հաջողակ կարիերան՝ որպես ազատ նկարիչ՝ երիտասարդ ամսագրերից անընդհատ նկարազարդման մեծաքանակ պատվերներ ստանալով։
Երբ Ռոքուելը 21 տարեկան դարձավ, նա իր սեփական ստուդիան հիմնեց։ Կարճ ժամանակահատվածում այնպիսի հրատարակությունները սկսեցին նրան աշխատանքային պատվերներ տալ, ինչպիսիք են Life-ը, Literary Digest-ը և այլն։ Գրեթե մեկ տարի անց Նորման Ռոքուելը նկարեց իր առաջին ամսագրային շապիկը՝ The Saturday Evening Post հրատարակության համար։ Նկարազարդողը միշտ բարձր էր գնահատում այդ ամսագիրը՝ այն համարելով ամերիկյան կյանքի ամենաճշգրիտ հայելին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.