Նկան, դղյակ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Թոռնավան գավառում։ VIII դարից հիշվում է որպես Արծրունիների ամրացված հենակետը։ 750-ական թթ․ Գագիկ Արծրունի իշխանը, Վասպուրականի այլ իշխանների հետ ամրանալով Նկանում, ետ է մղել արաբական նվաճողներին, գրավել Ատրպատականի, Պարսկահայքի սահմանամերձ շրջանները։ Նրա դեմ ուղարկված նոր զորախումբը մոտ մեկ տարի պաշարել է Նկանը։ Գագիկ Արծրունին մարտերից մեկում գերվել է և սպանվել։ Նրա որդիներ Համազասպն ու Սահակը կարողացել են թշնամուց ազատագրել Նկանը։ 851-ին՝ խալիֆայության զորապետ Բուղայի արշավանքի ժամանակ, Վասպուրականի մեծ իշխան Աշոտ Արծրունին իր ընտանիքով և ազատների զորագնդով ամրացել է Նկանի քարանձավային մասում (ըստ Թովմա Արծրունու՝ «անձավում»), որն ուներ բնական–պաշտպանական մեծ առավելություն։ Արաբական զորքը՝ Բուղայի գլխավորությամբ պաշարել է Նկանը, դղյակի դեմ օգտագործելով նաև ծծմբի ու նավթի խառնուրդից պատրաստված հրանյութ։ Թշնամուն հաջողվել է գրավեք Նկանը, գերի վերցնել Աշոտ Արծրունուն։ Սակայն շուտով Արծրունիները վերստին ազատագրել են Նկանը և պահպանել իրենց ձեռքում մինչև XI դ․ սկիզբը։ Հետագա ժամանակներում Նկանի մասին տեղեկություններ չեն հանդիպում։ Ենթադրվում է, որ Նկանիի տեղում այժմ Նագան գյուղն է։
Գրականություն
- Ղևոնդ, Պատմութիւն, ՍՊԲ, 1887։
- Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Ե․, 1978։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 309)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.