Նին (Խորվաթիա)
քաղաք Խորվաթիայում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Խորվաթիայում From Wikipedia, the free encyclopedia
Նին (խորվ.՝ Nin, իտալ.՝ Nona, լատին․՝ Aenona), քաղաք Խորվաթիայի Զադար ժուպանությունում։ Բնակչությունը 1256 մարդ է (2001)[2]։
Քաղաք | ||
---|---|---|
Նին | ||
խորվ.՝ Nin | ||
Երկիր | Խորվաթիա | |
Ժուպանություն | Զադար | |
Համայնք | Զադար և Nin Town? | |
Քաղաքապետ | Էմիլ Չուրկո | |
Մակերես | 53,3 կմ², 8 կմ² | |
ԲԾՄ | 1 մետր | |
Բնակչություն | 1256 մարդ (2001) | |
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
Հեռախոսային կոդ | +385 23 | |
Փոստային ինդեքս | 23210 | |
Փոստային դասիչ | 23232[1] | |
Պաշտոնական կայք | grad-nin.hr | |
| ||
Նինը գտնվում է Զադարի կենտրոնից 17 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք։ Պատմական քաղաքի մի մասը գտնվում է ոչ մեծ մի կղզու (տրամագիծը ՝ մոտ 500 մետր) ափին, որը ափի հետ կապված էր երկու կամրջով։ Հնում Նինը Դալմաթիայի կարևորագույն քաղաքներից մեկն էր, կարևոր թեմի կենտրոնը։ Քաղաքում պահպանվել են բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ։
Նինը Զադարի հետ կապվում է քաղաքային ավտոբուսի միջոցով։ Նին քաղաքից երկու կմ հեռավորության վրա գտնվում է Զատոն բնակավայրը, Զադարի մերձակայքում խոշոր զբոսաշրջության կենտրոն։
Նինը Կենտրոնական Դալմաթիայի հնագույն քաղաքներից է։ Ըստ հնագիտական պեղումերի այնտեղ առաջին բնակավայրը հայտնվել է դեռ 10 հազար տարի առաջ։ Հռոմեացիները կառուցել են մեծագույն տաճար, որտեղ իրականացնում էին Օգոստոս կայսրի պաշտամունքը։
V դարում Արևմտյան Հռոմեական կայրության փլուզումից հետո, քաղաքը պարբերաբար ենթարկվել է տարբեր նվաճողների հարձակումերին։ VII դարում այստեղ, ինչպես և ամբողջ Դամլաթիայի ափեր, եկան սլավոնները։
Նինը դարձել է վաղ խորվաթական հանրապետության կարևորագույն քաղաքներից։ Այդ նույն ժամանակ Նինը դարձել է խոշոր թեմի, Սուրբ Խաչի մայր տաճարի կենտրոն, որը կառուցվել է IX դարում։
1409 թվականին, երբ Դալմաթիան անցավ Վենետիկի հանրապետության վերահսկողության տակ, Նինն այդ ժամանակ սկսել էր անկում ապրել։ Վենետիկցիների և թուրքերի մշտական բախումները հանգեցրին ամայացման. երկու անգամ՝ 1571 և 1646 թվականներին քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Նինի մոտակայքում գտնվող Զադարի զարգացումը ճնշում էր քաղաքի տնտեսության զարգացումը։ XIX դարում երբեմնի կարևորություն ներկայացնող քաղաքը վերածվեց ձկնորսական գյուղակի։ 1828 թվականին լուծարվեց Նինի առաջնորդարանը։
XX դարի 70-ական թվականներին Նինը սկսել է զարգանալ որպես տուրիստական ուղղություն։ Վերականգնվել են պահպանված ճարտարապետական հուշարձանները։ 80-ական թվականների քաղաքի մոտ կառուցվել է Խորվաթիայի խոշորագույն ռադիոհեռարձակման կայանը։ 1991 թվականի Խորվաթիայի պատերազմի ընթացքում կայանը ավերվել է սերբերի ռմբակոծություններից, սակայն քաղաքը շատ չի տուժել։ Պատերազմից հետո կայանը մասնակիորեն վերականգնվել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.