Նիկոլայ Ռիժկով

From Wikipedia, the free encyclopedia

Նիկոլայ Ռիժկով

Նիկոլայ Իվանովիչ Ռիժկով (ռուս.՝ Николай Иванович Рыжков, սեպտեմբերի 28, 1929(1929-09-28)[1], Դիլեևկա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3][4] և Ձերժինսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 28, 2024(2024-02-28)[5][6], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս պետական և կուսակցական գործիչ։ Հայաստանի ազգային հերոս (2008):

Արագ փաստեր Նիկոլայ Ռիժկով ռուս.՝ Николай Рыжков, Ծնվել է ...
Նիկոլայ Ռիժկով
ռուս.՝ Николай Рыжков
Thumb
Ծնվել էսեպտեմբերի 28, 1929(1929-09-28)[1]
ԾննդավայրԴիլեևկա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3][4] կամ Ձերժինսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 28, 2024(2024-02-28)[5][6] (94 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՈւրալի պետական տեխնիկական համալսարան և Mechanical engineering institute of the Donbass state mechanical engineering academy?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ճարտարագետ, պետական գործիչ, հիշատակագիր, ոչ գեղարվեստական գրող և գլխավոր գործադիր տնօրեն
ԱշխատատուՈւրալի ծանր մեքենաշինության գործարան
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ կառավարության ղեկավար, Ֆեդերացիայի խորհրդի անդամ և Պետական Դումայի անդամ
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ, ԽՄԿԿ և People's Patriotic Union of Russia?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո, Դաշնային Խորհուրդ, 3rd State Duma of the Russian Federation? և 2nd State Duma of the Russian Federation?
 Nikolay Ryzhkov Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Ավարտել է Կրամատորսկի մեքենայաշինական տեխնիկումը, ապա Ուրալի ճարտարագիտական ինստիտուտը։ 1971-1985 թվականներին զբաղեցրել է պետական և կուսակցական բարձր պաշտոններ. 1985-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։

Ռիժկովը միջազգային ասպարեզում հանդես է եկել հայանպաստ ելույթներով, կարևորել Հայաստան-Ռուսաստան ռազմավարության անհրաժեշտությունը։

Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։ 2008 թվականի դեկտեմբերի 5-ին արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման[7]։

Պարգևներ և մրցանակներ

Thumb
Վլադիմիր Պուտին և Նիկոլայի Ռիժկով Հուլիսի 4, 2000 թ
  • 1966, 1979 թթ.՝ Աշխատանքային Կարմիր դրոշի երկու շքանշան։
  • 1969, 1979 թթ.՝ ԽՍՀՄ Պետական մրցանակ։
  • 1970 թ.՝ «Պատվավոր աշխատանքի համար մեդալ» (Լենինի ծննդյան 100-ամյակի առթիվ)։
  • 1971 թ.՝ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան։
  • 1974, 1976 թթ.՝ երկու Լենինի շքանշան։
  • 1985 թ.՝ Հայրենական պատերազամի 1-ին աստիճանի շքանշան։
  • 1997 թ.՝ «Մոսկվայի 850-ամյակին նվիրված» մեդալ։
  • 2001 թ.՝ Գյումրու պատվավոր քաղաքացի[8]
  • 2004 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան։
  • 2004 թ.՝ Իշխան Յարոսլավ Իմաստունի շքանշան։
  • 2005 թ. «Կազանի 1000-ամյակին նվիրված» մեդալ։
  • 2008 թ.՝ ՀՀ «Հայաստանի ազգային հերոս» շքանշան[7]։
  • 2008 թ., դեկտեմբերի 5՝ Հայաստանի ազգային հերոս։
  • 2009 թ.՝ ՌԴ նախագահի պատվոգիր։
  • 2013 թ.՝ Պատվո շքանշան[9]։
  • 2014 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան[10]։
  • 2014 թ.՝ «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանով[11]։

Գրականություն

  • Bialer, Seweryn (1986). The Soviet Paradox: External Expansion, Internal Decline. I.B.Tauris. ISBN 978-1-85043-030-8.
  • Belin, Laura; Orttung, Robert (1997). The Russian Parliamentary Elections of 1995: The Battle for the Duma. M.E. Sharpe. ISBN 978-0-7656-0084-4.
  • Gill, Graeme; Markwick, Roger (2002). Russia's Stillborn Democracy?: From Gorbachev to Yeltsin. Oxford University Press. ISBN 978-0-19-924041-8.
  • Hahn, Gordon (2002). Russia's Revolution from Above, 1985–2000: Reform, Transition, and Revolution in the Fall of the Soviet Communist Regime. Transaction Publishers.ISBN 978-0-7658-0049-7.
  • Hough, Jerry (1997). Democratization and Revolution in the USSR, 1985–1991. Brookings Institution Press. ISBN 978-0-8157-3748-3.
  • Hough, Jerry; Davidheiser, Evelyn; Lehmann, Susan (1996). The 1996 Russian Presidential Election. Brookings Institution Press. ISBN 978-0-8157-3751-3.
  • Service, Robert (2003). History of Modern Russia: From Tsarism to the Twenty-first Century. Penguin Books Ltd. ISBN 978-0-14-103797-4.
  • Åslund, Anders (1992). Market Socialism or the Restoration of Capitalism?. Cambridge University Press. ISBN 978-0-521-41193-6.

Արտաքին հղումներ

Տեսանյութեր

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.